Մամուլի տեսություն 26.05.2021
Բանակի արդիականացման և վերազինման, Արևմուտքում լայն լոբբիստական գործունեության, ղարաբաղյան պատերազմում հրեական լոբբիի ներգրավման և Թուրքիայի հետ սերտ կապերի միջոցով Ադրբեջանին հաջողվեց իրագործել իր տարածաշրջանային նպատակների մեծ մասը:
Քեյհան օրաթերթ
Newsweek. Իրանի դաշնակիցները սովորել են, թե ինչպես հարվածել Իսրայելին
Վերլուծելով Պաղեստինի դիմադրության դեմ 12-օրյա վերջին պատերազմում Իսրայելի պարտությունը՝ ամերիկյան ամսագիրը գրել է. «Պաղեստինում Իրանի դաշնակիցները սովորել են, թե ինչպես ներթափանցել «Երկաթե գմբեթ» հրթիռային վահանը:
Newsweek գրել է.«Այն պայմաններում, երբ Գազայում շարունակվում էր Իսրայելի չորրորդ խոշոր բախումը, Իսրայելի մյուս շրջաններում ևս սկսվեցին խռովություններ: «Երկաթե գմբեթ» առաջադեմ պաշտպանական համակարգը վերջերս հետախուզել է Լիբանանի հարավից արձակված հրթիռները: Ուրբաթ օրը հրթիռները Սիրիայից հասել են Իսրայել: Այս իրադարձությունների հետևանքները պարզ էին. Իսրայելի շրջակայքում տեղակայված ուժերը նախազգուշացնում էին, որ ամեն պահի կարող են որոշում կայացնել հարձակման մասին:
Ջավան օրաթերթ
Աշխարհը պատվաստանյութի ապարտեիդի թիրախում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը բողոքել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի անարդար բաշխման դեմ: Չնայած բարձր եկամուտ ունեցող երկրները կազմում են աշխարհի բնակչության 15 տոկոսը, սակայն ստանում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 45 տոկոսը, միջին եկամուտ ունեցող և ցածր եկամուտ ունեցող երկրները, որոնք կազմում են աշխարհի բնակչության գրեթե կեսը, ստացել են պատվաստանյութերի միայն 17 տոկոսը:
Էթեմադ օրաթերթ
Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ
Անցած կես տարվա ընթացքում ինտենսիվ և համատարած լարվածության և ցնցումների նոր ալիք է ստեղծվել հարավ-արևմտյան Ասիայի որոշ մասերում,Պաղեստինի, արաբների և Իսրայելի խնդրի կողքին, տարածաշրջանում այդ բախումների հիմնական դրսևորումը նկատելի դարձավ Կովկասի տարածաշրջանում, Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղի ունեցած ավերիչ պատերազմի ընթացքում:
Տնտեսական զարգացման, բանակի արդիականացման և վերազինման, Արևմուտքում լայն լոբբիստական գործունեության, ղարաբաղյան պատերազմում հրեական լոբբիի ներգրավման և Թուրքիայի հետ սերտ կապերի միջոցով Ադրբեջանին հաջողվեց իրագործել իր տարածաշրջանային նպատակների մեծ մասը՝ ղարաբաղյան տարածքների ազատագրումը:
Այնուամենայնիվ, Թուրքիայի, Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ռազմավարական նախագծերի հետ Ադրբեջանի մյուս նպատակների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորման և տարածքային ամբողջականության ձեռքբերման համընկնումը ճանապարհ բացեց այդ երկրի նոր արկածախնդրությունների համար:
Թվում է, որ տրանսպորտային փակուղու վերացման մասին Ադրբեջանի ընկալումը միջանցքի ստեղծումն է և ոչ թե երթուղիների վերաբացումը, այնպես որ, հաշվի առնելով զարգացումները, հավանական է թվում Ադրբեջանի այդ քայլի իրագործումը: Ակնհայտ է, որ եթե Բաքվին հաջողվի ստեղծել միջանցքը, գործնականում կձևավորվի թուրքալեզու երկրների կառուցվածքը: Ռուսաստանին և Չինաստանին մոտ լինելու պատճառով դա կրկնակի արժեք ունի Միացյալ Նահանգների համար` իր երկու համաշխարհային մրցակիցներին վերահսկելու համար և, բնականաբար, ԱՄՆ-ը կաջակցի Ադրբեջանին, այդ նպատակի իրագործման հարցում:
armenpress.am
Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ– ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինծառայողների անօրինական ներկայությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բացահայտ ոտնձգություն է ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին` սահմանային բնակիչների իրավունքների նկատմամբ: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով և, հատկապես, Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի իրականացումը իրական հնարավորություն կստեղծի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և անվտանգության համար:
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել են պետական համապատասխան կառույցների կողմից Հայաստանի բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործուն քայլերի իրականացումը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքը՝ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները կանխելու և նման որևէ դրսևորում ապագայում թույլ չտալու համար:
hraparak.am
«Իրանն ու Հայաստանը պատրաստ են նվազեցնել ճանապարհի տուրքը»
Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության փոխնախարար Շահրամ Ադամնեժադն ու Հայաստանի պետեկանա եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը պատրաստակամություն են հայտնել նվազեցնել ճանապարհների տուրքը:
Գրել է իրանական «Իռնա» տեղեկատվական գործակալությունը։
Ադամնեժադն ասել է, որ Իրանը շեշտում է միջազգային փոխադրումն ու տարանցումը խթանելու, ինչպես նաև ենթակառուցվածքների և փոխադրումային օբյեկտները զարգացնելու կարևորությունը:
Իրանցի նախարարը կոչ է արել վերացնել տրանսպորտային ոլորտում առկա սահմանափակումները:
«Իրանը պատրաստ է արագացման՝ սահմանափակումները վերացնելու և ընդհանուր սահմաններում բեռնատարների ճանապարհորդությունը հեշտացնելու համար», - գրել է «Իռնան»:
Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանը խոստացել է վերանորոգել Մեղրիի սահմանային տերմինալն ու հեշտացնել փոխադրումը երկու երկրների միջև։
ՊԵԿ նախագահը նշել է, որ նոր ճանապարհների նորոգումն ու կառուցումը կարևոր են Հայաստանի կառավարության համար: «Նա հույս հայտնեց, որ Իրանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն կտա առավելագույնս օգտվել տարանցիկ արտոնություններից», - նշել է իրանական լրատվամիջոցը:
Նա արտահայտել է Հայաստանի պատրաստակամությունն ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը մաքսային և հարկային ոլորտներում:
news.am
Լուկաշենկոն հայտարարել է համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին Բելառուսում կոնֆլիկտի դեպքում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացել է համաշխարհային պատերազմի վտանգի մասին Բելառուսում ռազմական հակամարտության հրահրման դեպքում։ Այսպիսի հայտարարությամբ նա չորեքշաբթի ելույթ է ունեցել խորհրդարանականների, Սահմանադրական հանձնաժողովի անդամների եւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Բելառուսի նախագահը կոչ է արել օտարերկրյա տերություններին չփորձել ապակայունացնել իրադրությունն իր երկրում։
«Մենք մեծ երկիր չենք, բայց համարժեք կպատասխանենք։ Աշխարհում նման օրինակներ կան։ Իսկ մինչ կտրուկ եւ անխոհեմ շարժումներ անելը, հիշեք, որ Բելառուսը Եվրոպայի կենտրոնն է։ Եվ եթե այստեղ ինչ-որ բան բռնկվի, դա կլինի հերթական համաշխարհային պատերազմը»,- գործակալությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը։
Նա ավելացրել է, որ արտաքին ագրեսիայի դեպքում Բելառուսը պատերազմում հաղթանակի հույս չունի, բայց երկրի զինված ուժերը կկարողանան անընդունելի վնաս հասցնել հակառակորդին, ինչպես նախատեսում է ռազմական դոկտրինը։ «Դա գրված է ռազմական փաստաթղթերում։ Դրա համար, նախքան մեր սահմանների մոտ զենք ճոճելը, պետք է մտածել»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն կոչ է արել թույլ չտալ հասարակության պառակտում հանրապետության դեմ ուղղված սադրիչ գործողությունների ֆոնին։
Նա ընդգծել է, որ պետական ապարատը այս պայմաններում պետք է աշխատի «ինչպես երբեք՝ կարգավորված ու առաջանցիկ, իրականացնելով այն խնդիրները, որոնք ինքներս մեզ համար սահմանել ենք VI Համաբելառուսական ժողովրդական ժողովում»։ «Պետք է կարողանանք արձագանքել ցանկացած փոփոխության, բայց այնպես, որպեսզի չշեղվենք հիմնական գծից»,- ասել է Բելառուսի նախագահը։
panarmenian.net
ԱՄՆ ԶՈւ-ն «դասեր է քաղել» ԼՂ-ում պատերազմից․ Կօգտագործի ԱԹՍ-ների կիրառման փորձը
ԱՄՆ Զինված ուժերի կիբերհրամանատարությունը կօգտագործի Լեռնային Ղարաբաղում անօդաչու թռչող սարքերի կիրառման փորձը՝ կիբերպատերազմի առաջին գումարտակը ձևավորելիս։ Այդ մասին հայտարարել է գերատեսչության գեներալ-լեյտենանտ Սթիվեն Ֆոգարտին Cyber Electromagnetic Activity (CEMA) խորհրդաժողովում։
«Այս ամռանը մենք մտադիր ենք թողարկել առաջին կիբերթիմը՝ ECT-ն, և փորձարկել։ Մենք մտադիր ենք մի շարք գաղափարներ փորձարկել: Դա կապված է նաև այլ հակամարտություններից քաղած դասերի հետ։ Հատկապես Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունից»,-ասել է նա, գրում է Breaking Defense-ը։
Ֆոգարտին նշել է, սակայն, որ համամիտ չէ այն լայն տարածված կարծիքի հետ, թե «Ադրբեջանը հաղթել է Հայաստանին առավելապես անօդաչուների հաշվին», քանի որ ԱԹՍ-ները կարող են գրոհել թիրախները դրանց հայտանբերումից հետո միայն և դրանք պետք է հաղթահարեին հակառակորդի պաշտպանությունը։
«Բացի այդ, ԱԹՍ-ների համար հրամանատարներ էին պետք, որոնք կհավաքեին լայնածավալ տեղեկատվությունը և արագ որոշում կկայացնեին հարվածելու մասին՝ հասցնելով դա անել մինչ թիրախի տեղափոխումը կամ այն կորցնելը»,-ասել է նա։
Արցախի դեմ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ համագործակցությամբ լայնորեն կիրառել է թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ները, այդ թվում՝ խաղաղ բնակչության և սոցիալական նշանակության օբյեկտները գրոհելու համար։ Հատկապես լայնորեն են կիրառվել թուրքական թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը: