Մեկնաբանություն - ԱՄՆ միջուկային զինանոցի բյուջեի ավելացումը՝ անսանձ միլիտարիզմի խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141752-Մեկնաբանություն_ԱՄՆ_միջուկային_զինանոցի_բյուջեի_ավելացումը_անսանձ_միլիտարիզմի_խորհրդանիշ
ԱՄՆ Կոնգրեսի բյուջեի գրասենյակը հայտարարել է այս տարի ԱՄՆ միջուկային զինանոցի արդիականացման զգալի աճի մասին: Այդ կառույցն արդեն երկրորդ անգամ է ավելացնում ԱՄՆ միջուկային ուժերի արդիականացման ծախսերի բյուջեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2021 14:11 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ միջուկային զինանոցի բյուջեի ավելացումը՝ անսանձ միլիտարիզմի խորհրդանիշ

ԱՄՆ Կոնգրեսի բյուջեի գրասենյակը հայտարարել է այս տարի ԱՄՆ միջուկային զինանոցի արդիականացման զգալի աճի մասին: Այդ կառույցն արդեն երկրորդ անգամ է ավելացնում ԱՄՆ միջուկային ուժերի արդիականացման ծախսերի բյուջեն:

Ըստ Կոնգրեսի բյուջեի գրասենյակի, ռազմավարական ռմբակոծիչների, միջուկային սուզանավերի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փոխարինման և արդիականացման բյուջեն կրկին աճել է: Եվ 2015-ի 315 միլիարդ դոլարից 2019-ին  հասել է 494 միլիարդ դոլարի  և այս տարի  634 միլիարդ դոլարի ինչը ցույց է տալիս 28 տոկոս աճ:

Հրամանատարության, կառավարման, կապի և արագ արձագանքման համակարգերի ծախսերը մեծ աճ են արձանագրել, իսկ եթե B-52 և B-21 ռմբակոծիչների բյուջեն ևս ավելացնենք ապա  ընդհանուր բյուջեն կկազմի 711 միլիարդ դոլար: Միացյալ Նահանգները հայտնի է որպես աշխարհում միջուկային ամենամեծ  զինանոցը ունեցող երկրներից մեկը: Չնայած միջուկային զինանոցը կրճատելու միջազգային միջոցառումներին, մասնավորապես ՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT), որը վավերացվել և իրականացվել է միջուկային զենքը կրճատելու և վերջնականապես ոչնչացնելու համար, այնուամենայնիվ ԱՄՆ-ը շարունակում է արդիականացնել իր միջուկային զենքը և որոշել է անորոշ ժամկետով  պահպանել իր միջուկային զինանոցը: Իհարկե, այս ընդլայնումը ոչ միայն ռազմավարական միջուկային զենքի, այլև տակտիկական միջուկային զենքի արդիականացման ոլորտում է կատարվում:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, 2018-ի փետրվարին ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինի հրապարակմամբ, որը կոչվում էր ԱՄՆ Միջուկային կարգավիճակի վերանայում (NPR), այս գործընթացն ավելի արագացվեց: 2019-ին միջին հեռահարության միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (INF) ԱՄՆ-ի դուրս գալը Պենտագոնին դրդեց առանց որևէ սահմանափակումների շարունակել կարճ և միջին հեռահարության բալիստիկ հրթիռների և միջուկային մարտագլխիկով թևավոր հրթիռների մշակումը: Այժմ նախագահ Ջո Բայդենը ցույց է տալիս, որ այս միտումը կշարունակվի նույն ինտենսիվությամբ, ինչպես նախկինում:

ԱՄՆ-ն ներկայումս գտնվում է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած  տնտեսական ճգնաժամի մեջ և բազմաթիվ զեկույցներ վկայում են երկրի ենթակառուցվածքների ծանր վիճակի և այն վերակառուցելու հրատապ անհրաժեշտության մասին:

Չնայած առողջության վատթարացմանը, տրանսպորտային ցանցերի, կոմունալ ծառայությունների և հաղորդակցման ուղիների ահավոր վիճակին Վաշինգտոնը, համահունչ ռազմարդյունաբերական համալիրների շահերին, որոնք հզոր լոբբիներ ունեն ԱՄՆ կոնգրեսում միշտ պնդել է ավելացնել ԱՄՆ-ի միջուկային զինանոցի բյուջեն:

Տնտեսագիտության և զենքի փորձագետ Դանիել Էլսբերգն անդրադառնալով ԱՄՆ-ում ռազմարդյունաբերական լոբբիների դերին և ազդեցությանն ասում է. «Այս խմբերի ֆինանսական շահերը  միջուկային և սովորական զենքերի չտարածման պայմանագրերի վերացման մեջ են»:

Այն պայմաններում երբ Բայդենի վարչակազմի նախագծերը պահանջում են շուրջ 6 տրիլիոն դոլարի բյուջե  կորոնավիրուսի համաճարակի  բացասական հետևանքների դեմ պայքարելու և ԱՄՆ-ի  տնտեսությունը վերականգնելու համար, այնուամենայնիվ նյութական միջոցներ են ծախսվում միջուկային զինանոցի զարգացման վրա, որը միայն կնպաստի  անապահովության տարածմանը  և կարագացնի սպառազինությունների համաշխարհային մրցավազքը: