Զգուշացում ԱՄՆ-ում սպիտակամորթների գերակշռող ահաբեկչության լուրջ սպառնալիքի մասին
Օկլահոմա նահանգի Տուլսա քաղաքում սևամորթների սպանդի 100-րդ տարելիցին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպիտակամորթների գերակշռության ահաբեկչությունը որակել է որպես «ամենամահացու սպառնալիք» Միացյալ Նահանգների համար:
Երեքշաբթի օրը Բայդենն այցելել է Տուլսա քաղաքում 1921 թվականին սպիտակամորթների կողմից հարյուրավոր սեւամորթ ամերիկացիների կոտորած վայր: Նա իր ելույթում զգուշացրել է ռասիստական գաղափարախոսության առկայության կապակցությամբ:Հարյուր տարի առաջ, 1921 թ.-ի մայիսի 31-ին և հունիսի 1-ին սպիտակամորթ խմբերի հարյուրավոր անդամներ հարձակվեցին Տուլսայի Գրինվուդի շրջանի վրա, որն այն ժամանակ հայտնի էր որպես սևերի բիզնեսի կենտրոն, կան «Սև Ուոլ Սթրիթ»: Հարձակվողները կոտորեցին հարյուրավոր սեւամորթների, անկարգություններնխ իրականացնելով 35 փողոցներում, որոնք լի էին առևտրի կենտրոններով, տներով, գրադարաններով, հիվանդանոցներով, դպրոցներով և այլն:
Մինչ օրս Տուլսայի ջարդերից փրկվածներից ոչ մեկը կամ նրանց հարազատները փոխհատուցում չեն ստացել: Ապահովագրական ընկերությունները մերժել են սևամորթ զոհերի մեծ մասի բողոքները: Ընդհանուր առմամբ, նրանց պետք է վճարվի 27 միլիոն դոլար:
Ռասայական խտրականությունը և սևամորթների նկատմամբ համատարած և համակարգված բռնությունը ամերիկյան հասարակության կարևոր առանձնահատկությունն է ՝ հիմնադրման օրվանից ՝ 1776 թվականից:
Չնայած իրենց իրավունքների համար սևամորթների պայքարին, նրանք շարունակում են մնալ խտրականության և բռնության բոլոր ձևերի զոհ: Իրականում, ռասայական խտրականությունն ու ռասիզմը միշտ եղել են գերխնդիր ամերիկյան հասարակության մեջ, և սևամորթները բազմիցս զոհ են դարձել այսպես կոչված «լինչի» սպանություններին և կոտորածներին: Դրա վառ օրինակը սպիտակների կողմից 1921 թ.-ին Տուլսայում իրականացված սպանդն էր:
Սա մի խնդիր է, որն ընդունել և որիմկապակցությամբ զգուշացրել է Միացյալ Նահանգների բարձրագույն ղեկավարությունը: «Ես կոչ եմ անում ամերիկացի ժողովրդին վերանայել մեր երկրում ռասիզմի արմատական պատճառները և աշխատել համակարգված ռասիզմը ամբողջ երկրում արմատախիլ անելու ուղղությամբ», - ասել է Բայդենը:
Սևամորթ ամերիկացիները կամ աֆրոամերիկացիները, լատինաամերիկացիներից հետո Միացյալ Նահանգների երկրորդ ռասայական փոքրամասնությունն են և կազմում են ԱՄՆ բնակչության մոտ 14 տոկոսը: