Մեկնաբանություն. Իրանում կայացավ նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142824-Մեկնաբանություն._Իրանում_կայացավ_նախագահի_թեկնածուների_երկրորդ_հեռուստաբանավեճը
Երեքշաբթի օրն Իրանում կայացավ 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2021 08:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանում կայացավ նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը

Երեքշաբթի օրն Իրանում կայացավ 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը:

Իրանի 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուները, երկու փուլով պատասխանել են բանավեճի շրջանակներում իրենց առաջադրված 7 հարցերին, ներկայացնելով սեփական տեսակետերն ու կարծիքները:

Առաջին և երկրորդ բանավեճերի բովանդակային համեմատությունը վկայում է, որ երկրորդ բանավեճում գրանցվել են  տարբերություններ՝ երկու ասպեկտներում.

Նախ՝ լուսանցքային խնդիրներ բարձրաձայնելուց խուսափելը և քննարկման հիմնական հարցերին անդրադառնալը: Արդյունքում, երկրորդ բանավեճի ընթացքում քննարկվել են ընտրարշավի խնդիրներին ու նպատակներին ավելի մոտ հարցեր:

Երկրորդ՝  Բանավեճի թեմաներն ավելի պարզ էին, և քննարկումների շրջանակն ընդլայնվում էր հարցերին տրված պատասխանների միջոցով:  3-ժամ տևած բանավեճի ընթացքում, ներկայացվեց գաղափարների, ծրագրերի և քննադատությունների թեմաների լայն շրջանակ:

Բանավեճի ընթացքում, մասնակիցները քննարկել են այնպիսի հարցեր, ինչպես՝ արտաքին քաղաքականությունը, ՀԳՀԾ-ն, տնտեսական քաղաքականությանը, ՀՆԱ-ն, գործազրկության, գնաճի, երիտասարդության, բնակարանային ապահովման հետ կապված  խնդիրներ: Թեկնածուները ննարկել են նաև կրթության, առողջապահության,   բնակչության աճի տեմպերը, ուսուցիչների և աշխատողների զբաղվածության, մշակութային, սոցիալական և էթնիկ և կրոնական փոքրամասնությունների վերաբերող հարցեր:

Այս անգամ,  ինչպես և առաջին բանավեճում, հնչեցին սուր քննադատություններ:  Ոմանց կարծիքով, բանավեճերը շատ կարևոր են, քանի որ վճռորոշ դեր ունեն թեկնածուների ընտրության հարցում:  Բանավեճերը, հատկապես նախագահի թեկնածուների միջև,  շատ երկրներում տարածված են: Միացյալ Նահանգները այն երկրներից մեկն է, որտեղ անցկացվում են նախընտրական բանավեճեր: Վերջին ընտրությունների ժամանակ, այդ երկրում կայացած հեռուստաբանավեճերը  վերածվեցին սկանդալի:  

Այս ոլորտում  մեծ փորձ ունի նաև Բրիտանիան: Ընտրական բանավեճեր են անցկացվում նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հարավային Կորեան, Ֆրանսիան և Ռուսաստանը: Որոշ երկրներում, ինչպիսիք են Արգենտինան, ընտրությունների բանավեճերին մասնակցելը պարտադիր է: Թունիսում,  թեկնածուներից բացի բանավիճում են նաև լրագրողներն ու թեկնածուների աջակիցները:

Բանավեճի նպատակն է ընտրողին օգնել դատել թեկնածուների տրամաբանելու կարողությունը և ինչ փորձ ունեն նրանք երկիրը կառավարելու հարցում:  Սակայն պետք է ասել, որ քաղաքական բանավեճերը սովորաբար սուր բնույթ են կրում: Դրանց ընթացքում, թեկնածուները շատ դեպքերում սեփական ծրագիրը ներկայացնելու փոխարեն, ժխտում են մյուսների տեսակետերը: Սակայն բոլոր թեկնածուները պարտավոր են պահպանել քաղաքական բարոյականությունը, որը պետք է լինի բանավեճի անցկացման պայմանը:

Եվ հիմա Իրանի քաղաքացիները սպասում են՝ տեսնելու, թե ինչպիսին կլինի 13-րդ նախագահական ընտրությունների երրորդ հեռւստաբանավեճը: