Մեկնաբանություն - Նեթանյահուի պաշտոնավարման 12 տարվա ավարտը՝ չլուծված խնդիրներով
Կիրակի օրը, Բենեթ-Լապիդի կառավարությունը Քնեսեթի կողմից վստահության քվե ստացավ և Բենիամին Նեթանյահուի 12-ամյա պաշտոնավարումն ավարտվեց:
Բենիամին Նեթանյահուն, ով Իսրայելի վարչապետն էր 2009 թվականից, 12 տարի պաշտոնավարելուց հետո, փորձում էր շարունակել մնալ իշխանության ղեկին և կանխել նոր կառավարության ձևավորումը: Նեթանյահուի կողմնակիրցները փորձեցին խոչընդոտել Քնեսեթի քվեարկությանը, սակայն նախագահը նրանցից մի քանիսին դուրս հրավիրեց: Նեթանյահուի օգտին իրականացված լոբբինգն ու սպառնալիքներն արդյունք չտվեցին, և նա, վերջապես, տխուր դեմքերով ստիպված է իշխանությունը հանձնել Նաֆթալի Բենեթին:
Հատկանշական է, որ երեկ Քնեսեթում և դրանցի դուրս Նեթանյահուի և նրա կողմնակիցների պահվածքը շատ նման էր ԱՄՆ-ում 2021-ի հունվարի 6-ին տեղի ունեցած իրադարձություններին, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հարձակվեցին Կոնգրեսի վրա: Նման վարքը վկայում է, որԹրամփի և Նեթանյահուի նման մարդկանց համար, ժողովրդավարությունն ու իշխանության խաղաղ փոխանցումը նշանակություն չունեն
Մյուս հետաքրքիր կետն այն է, որ երեկ, Նեթանյահուն իր հայտարարություններով փորձեց երկու հաղորդագրություն փոխանցել իսրայելական հասարակությանը և իր քաղաքական մրցակիցներին: Նա նաև հայտարարեց, որ շուտով կվերադառնա: Առաջին ուղերձն այն էր, որ Նեթանյահուն և նրա դաշնակիցները ջանք չեն խնայի նոր կառավարությունը կազմաքանդելու համար: Երկրորդն այն մասին էր, որ չնայած Նեթանյահուն խոստացավ վերադառնալ իշխանության, բայց նրան մտահոգում են դատական գործերը, որոնցում իքնը ներգրավված է որպես մեղադրյալ: Եվ հենց ազատազրկվելու վախն էր պատ-առը, որ վերջին երկու տարիներին Նեթանյահուն փորձում էր չկորցնել վարչապետի պաշտոնը:
Մյուս հարցն այն է, որ երեկ Իսրայելի խորհրդարանը վստահության քվե տվեց կառավարությունը, որի հիմքերը սակայն թույլ են: Նաֆթալի Բենեթը ղեկավարում է բաղկացած է ձախ, չափավոր և արաբական կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված կառավարությունը, և միևնույն ժամանակ հանդիսանում է ծայրահեղ աջ «Յամինա» կուսակցության ղեկավարը: Իսրայելում մինչ այժմ քիչ են եղել նման բազմազան կառավարությունները: Բացի այդ, վարչապետի պաշտոնը հերթականությամբ փոխանցվելու է Բենեթի և Յաիր Լապիդի միջև: Լապիդն այդ պաշտոնը կզբաղեցնի 2023 թվականի նոյեմբերից: Հատկանշական է, որ նույն սկզբունքով է գործելու նաև ԱԳ նախարարությունը:
Այս իրավիճակը կարող է անվստահություն առաջացնել աջակողմյան Բենեթի ու ձախ Լապիդի միջև, ինչը տեղի ունեցավ անցյալ տարի՝ Նեթանյահուի և Գանցի պարագայում: Եվ մյուս խնդիրը կայանում է նրանում, որ այս իրավիճակը նոր իսրայելական կաբինետը դարձնում է զուտ «Նեթանյահուից անցնելու» կառավարություն, որը չի կարող ուժեղ լինել գրավյալ տարածքները կայունացնելու հարցում: Այս խնդրին անդրադարձավ նաև Նեթանյահուն իր երեկվա ելույթում:
Բացի այդ, նոր կառավարությունը ձևավորվեց խորհրդարանի անդամների նվազագույն քվեարկությամբ: Բենեթի կաբինետի օգտին քվեարկեց ընդամենը 60 պատգամավոր, 59-ը դեմ էին նրա կողմից կառավարության ձևավորմանը: Իսկ դա վկայում է, որ նոր կաբինետում ընդդիմությունը կկազմի մեծ թիվ: Ուստի, հաշվի առնելով Քնեսեթում երեկ տեղի ունեցած իրադարձությունները, և կառավարության փխրունությունը, չի կարելի ակնկալել, որ դրա կյանքը շատ երկար կտևի: Հետևաբար, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հեռու չէ: