Մեկնաբանություն- Արաղչին Թվիթերում անդրադարձել է ՀԳՀԾ-ն վերականգնելու խոչընդոտներին ու մարտահրավերներին
Իրանի փոխարտգործնախարար և Վիեննայի բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար՝ Սեյեդ Աբբաս Արաղչին Թվիթերում գրել է.«Իրանցիներն անգամ մեկ օր չպետք է պատժամիջոցների ենթարկվեն»:
Արաղչին ահվելել է. «Վերջին երեք տարիներին Միացյալ Նահանգները դաժան և անօրինական պատժամիջոցներ է սահմանել աշխարհի ցանկացած կետում գտնվող յուրաքանչյուր իրանցու նկատմամբ»:
Նա նշել է. «ԱՄՆ ներկայիս վարչակազմը իր պաշտոնավարման 144 օրվա ընթացքում մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հանցակիցն է»:
Շաբաթ օրը Վիեննայում կայացել է Իրանի և 4+1 խմբի բանակցությունների վեցերորդ փուլը՝ ՀԳՀԾ-ն վերականգնելու, ԱՄՆ-ի պատժանւջոցները չեղարկելու և այդ համաձայնությանը ԱՄՆ-ի հավանական վերադարձի նպատակով:
Այդ բանակցությունների նպատակն է երաշխավորված որոշում կայացնել ՀԳՀԾ-ն վերականգնելու համար: Փաստերը սակայն, վկայում են, որ դեռ երկար ճանապարհ կա այդ փուլին հասնելու համար:
Դիտորդների կարծիքով, տեխնիկական, իրավական և քաղաքական հարցերի առկայությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի գործողությունների ստուգումը, այդ խնդիրներից են, որոնց լուծումը ժամանակ է պահանջում:
Սպիտակ Տան կողմից որոշ պատժամիջոցների չեղարկումը և մի շարք այլ պատժամիջոցներ շարունակելու Բայդենի կառավարության քաղաքականությունը, դժվարացրել են ՀԳՀԾ-ի վերականգնումը:
Սենատի կոմիտեին ուղղված իր վերջին զեկույցում, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը, նույնիսկ միջուկային համաձայնության վերադառնալու դեպքում Թեհրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի հարյուրավոր պատժամիջոցները շարունակվելու են: Դրանք Katsa- ի հետ կապված պատժամիջոցներն են: Ըստ Middle East News- ի վերջերս հրապարակած զեկույցի, մինչ այժմ 1600 պատժամիջոցների ցուցակից հանվել են 700 պատժամիջոցներ, իսկ մնացածը շարունակվում են:
Վիեննայի բանակցություններին ուղղված լուրջ մարտահրավեր է Բայդենի կառավարության դիմաց ԱՄՆ-ի Կոնգրեսի ուժի ցուցադրումը: Անցած տարի, Բայդենի կառավարության իշխանության գալուց հետո, կոնգրեսականներն ապացուցեցին, որ ԱՄՆ-ը շատ հեշտ չի վերադառնա համաձայնությանն ու հանձնառությունների կատարմանը: Հետևաբար, չպետք է ակնկալել, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները լիարժեք կչեղարկվեն:
Ուրբաթ օրը, Politico պարբերականը գրել է, որ ամերիկացի մի շարք սենատորներ ձգտում են վավերացնել նախագիծ, որի համաձայն, Իրանի հետ ցանկացած նոր համաձայնություն պետք է վավերացվի Կոնգրեսում: Politico պարբերականը գրել է, որ այդ նախագիծը կարող է վտանգել ցանկացած համաձայնության վերականգնումը:
Անցած տասնամյակների ընթացքում, ԱՄՆ-ի կառավարություններն ապացուցել են, որ հանձնառու չեն միջազգային պայմանագրերի նկատմամբ: Դրա վառ ապացույցն էր ԱՄՆ-ի նախորդ կառավարությունը, որը դուրս եկավ մեծ թվով միջազգային դաշինքներից, այդ թվում՝ ՀԳՀԾ-ից:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ն վերականգնելու նպատակով Իրանի և մյուս կողմերի բանակցություններին, Washington Post օրաթերթը գրել է, չնայած Վիեննայի բանակցությունների վեցերորդ փուլի անցկացմանը, Բայդենի կառավարությունը դեռ վստահ չէ, արդյոք մոտեցե՞լ են վերջնական համաձայնության թե՝ ոչ:
Ներկայիս դրությամբ, ԱՄՆ-ի դիրքորոշումը շատ տարածություն ունի ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի պահանջներից, այն է՝ Թրամփի նախագահության օրոք սահմանված բոլոր պատժամիջոցների կատարելապես չեղարկումից:
Այլ խոսքով կարելի է ասել, որ նկատի առնելով ԱՄՆ-ի կողմից հանձնառությունների չկատարելը, այդ երկրի նկատմամբ անվստահություն կա: Այդ պատճառով, Վաշինգտոնը պետք է նախ վերականգնի իր նկատմամբ վստահությունը և չեղարկի բոլոր պատժամիջոցները, իսկ Իրանը, դրանց հավաստիությունն ստուգելուց հետո, կվերադառնա ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունների գործադրմանը: