Մեկնաբանություն- Պայքար կորոնավիրուսի դեմ, իրանական պատվաստանյութով
Իրանը միացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրողների համաշխարհային ակումբին:
Իրանի Սննդամթերքի և դեղերի վարչության խոսնակ՝ Քիանուշ Ջահանփուրը թվիթերում հայտարարել է, որ պատվաստանյութեր արտադրողների ակումբի անդամ են Իրանը, Բրիտանիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը:
Չնայած ամերիկյան ու բրիտանական ընկերությունների լայն քարոզչությանը, աշխարհի շատ երկրներ արտադրում են կորոնավիրուսի պատվաստանյութը: Իրանում պատվաստանյութի արտադրության ութ խոշոր նախագծեր են իրագործվում, որոնք արդեն ստրատեգիական այդ արտադրանքի վերջնականացման փուլում են գտնվում:
Իրանին 112 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հարկավոր: Երկրում ստեղծված հիմնաշենային կառույցներով, Իրանը տարեկան 197 միլիոն դեղաչափ պատվաստանյութ արտադրելու տարողություն է ունենալու: Այդ չափով ոչ միայն Իրանի բնակչությունն է պատվաստվելու, այլև կարելի է արտահանել և հաշվի առնելով աշխարհում այդ պատվաստանյութի խիստ կարիքը, տնտեսապես նաև օգուտ կարող է լինել:
Իսկ որոնք էին այս հաջողությունների պատճառները:
Առաջին քայլը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իրանն առավելագույն պատժամիջոցների և քաղաքական ճնշումների թիրախում էր: Արտասահմանյան լրատվամիջոցները ևս հաղորդում էին, որ Իրանն անկարող է ապահովել իր ժողովրդի առողջությունը և անշուշտ Իրանը շատ է տուժելու կորոնավիրուսի պանդեմիայից: Սակայն այդ ենթադրությունները չէին համապատասխանում իրականությանը:
Ֆրանսիական La Croix օրաթերթն անցած շաբաթ գրել էր, որ այն պայմաններում, երբ աշխարհի շատ երկրներ ցանկանում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնել այլ երկրներից, Իրանը, Կուբան և Նիգերիան վճռականորեն ձգտում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրման:
Ֆրանսիական պարբերականը գրել է, որ շատ երկրներ հերթագրվել են մյուս երկրներից պատվաստանյութ ստանալու համար կամ ներառվել են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող Քովաքս ծրագրի շրջանակում, իսկ Իրանը հայտնվել է այն երկրների շարքում, որ ներքին կարողություններից ու տարողություններից օգտվելով, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է արտադրել:
Ռուսաստանի Թաթարստանի ազգային ակադեմիայի տեղակալ, համալսարանի դասախոս Վադիմ Խումենկոն գիտական այդ հաջողության մասին ասել է.«Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը գիտական ու դեղարդյունաբերական տեխնոլոգիաների ոլորտում այդ երկրի մեծ կարողության մասին է վկայում»:
Չնայած Իրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի անօրինական ու միակողմնաի պատժամիջոցներին, Իրանը հաջողել է բազում ոլորտներում մեծ հաջողությունների հասնել: Խաղաղ նպատակներով միջուկային գիտության ոլորտում առաջընթացը, հիմնարար բջիջների կառուցումը, Նանոտեխնոլոգիաների աճը և զարգացած արդյունաբերական տեխնոլոգիայի ոլորտ մուտք գործելն ապացուցել է, որ ոչ մի պատժամիջոց չի կարող կասեցնել գիտական ու տեխնոլոգիական ոլորտում Իրանի առաջընթացը:
Ներկայումս ԻԻՀ-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրելով արժանի դիրք է զբաղեցնում աշխարհի գիտական հարթակում: