Մեկնաբանություն.Պաղեստինցիների դեմ էթնիկ զտումներ իրականացնելու Իսրայելի նոր կաբինետի առաջին որոշումը
Իսրայելի նոր կաբինետը, որին տրված վստահության քվեից դեռ ընդամենը մեկ օր է անցել, կայացրել է Պաղեստինի դեմ իր առաջին որոշումը և հաստատել է բռնագրավված Ղոդսում (Երուսաղեմում) «Դրոշի երթ» սադրիչ քայլերթի անցկացումը:
Սիոնիստական ռեժիմը նախատեսել էր անցած հինգշաբթի օրը դրոշի երթ անցկացնել, սակայն պաղեստինյան խմբերի նախազգուշացումներից հետո և օկուպացված տարածքներում ներքին անբարենպաստ պայմանների պատճառով, քայլերթը տեղի չունեցավ: Ծայրահեղական սիոնիստները պնդում էին, որ երթը պետք է անցկացվի մեկ ուրիշ օր ը և ի վերջո Իսրայելի նորակազմ կաբինետը երեկ որոշում կայացրեց երեքշաբթի օրը բռնագրավված Ղոդսում անցկացնել այդ սադրիչ երթը:
Սիոնիստական ռասիստական կազմակերպությունների և ծայրահեղական ավանաբնակների կողմից կազմակերպված դրոշի երթի ընթացքում, մասնակցիները հավաքվելու են բռնագրավված Ղոդսի փողոցներում և ծածանելու են իսրայելական կեղծ ռեժիմի դրոշը, ընդգծելով պաղեստինցիների նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտությունը:
Հետևաբար, առաջին խնդիրն այն է, որ սիոնիստ ռասիստներն ու ծայրահեղականները կարևոր դեր ունեն Իսրայելի քաղաքական կառուցվածքում, և դա կարող է խնդրահարույց լինել այդ ռեժիմի նոր կաբինետի համար և լուրջ մարտահրավերներ ստեղծել:
Մյուս խնդիրն այն է, որ այդ որոշմանն արձագանքել են պաղեստինյան դիմադրության խմբերը և Ղոդսում բնակվող պաղեստինցիների դեմ ցանկացած բռնություն կարող է հանգեցնել նոր բախումների: Այս առնչությամբ սիոնիստական Հաարեց թերթը գրել է, որ Գազայի հատվածում իրավիճակը դեռ շարունակում է մնալ զգայուն, և որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարները պատրաստ են մեծ բախման` դրոշի երթի սկսման ամենափոքր կայծով: Մյուս կողմից, օկուպացված Ղոդսում սիոնիստների ցանկացած սադրիչ գործողությանը և դրոշի երթին պատախանելու կապակցությամբ պաղեստինյան դիմադրության խմբերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի նախազգուշացումներից հետո, Իսրայելի բանակը Գազայի հատվածի մերձակայքում տեղակայել է մեծ քանակությամբ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգեր:
Եթե Իսրայելի նոր կաբինետի գործունեության մեկնարկը համընկնի մի պատերազմի մեկնարկի հետ, ապա այս փխրուն կաբինետի դեմ ուղղված մարտահրավերները կավելանան: Իսրայելի նոր կաբինետը ձևավորվել է Նաֆթալի Բենեթի և Յաիր Լապիդի կողմից, լի է հակասություններով: Ձախ և աջ, աշխարհիկ և կրոնական, արաբ և եբրայացի, բոլորը միասին ներկա են այդ կաբինետում: Շատ պաշտոնյաներ և վերլուծաբաններ հայտարարել են, որ Իսրայելի նոր կաբինետը երկար չի տևի, և որ ռեժիմը, ամենայն հավանականությամբ, կրկին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ականատես կլինի: Նման իրավիճակում նոր պատերազմի հանգեցնող որոշումները կբարդացնեն իրավիճակն այդ կաբինետի համար և այն կդարձնեն ավելի փխրուն:
Դրոշի քայլերթի անցկացման հաստատումից հետո մյուս կարևոր խնդիրն այն է, որ Իսրայելում փոփոխություն տեղի չունեցավ նոր կաբինետի ձևավորմամբ, և միայն Բենիամին Նեթանյահուն հեռացվեց վարչապետի պաշտոնից: Մինչդեռ Նեթանյահուի մրցակիցներն իրենց կոալիցիոն կառավարությունն անվանեցին «փոփոխությունների կոալիցիա»: Նեթանյահուն անցած ապրիլից բռնության և պատերազմի էր դիմում պաղեստինցիների դեմ՝ իշխանությունն իր ձեռքում պահելու համար և նոր կաբինետի ձևավորումը խափանելու նպատակով: Այժմ թվում է, որ Նավթալի Բենեթը և նրա կաբինետը, որպեսզի ապացուցեն, որ ոչնչով չեն զիջում Նեթանյահուին, շարժվում են պաղեստինցիների դեմ բախվելու ուղղությամբ: Բենեթի կաբինետի այս մոտեցումը հաստատում է ՀԱՄԱՍ-ի խոսնակի այն տեսակետը, որ զինյալ դիմադրությունը պետք է շարունակել: