Մեկնաբանություն. Իրանի ժողովուրդը՝ նախագահական ընտրությունների շեմին
Իրանը մեծ ընտրությունների շեմին է: Ընտրությունները միշտ ուղեկցվել են փոփոխություններով և վայրիվերումներով: Փոփոխությունները կարող են հույս և առաջ գնալու ձգտում առաջացնել հասարակության մեջ:
Իրանի 13-րդ նախագահական ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու: Եվ չնայած հեռուստաբանավեճերի ընթացքում իրար ուղղված քննադատություններին ու վիրավորանքներին նրանք բոլորը համակարծիք են մեկ հարցի շուրջ: Ընտրվելու դեպքում, տեղի է ունենալու գործընթացի փոփոխություն՝ ըստ հնարավորությունների, ուղղված խնդիրները նվազեցնելուն, տնտեսության ուժեղ կողմերն ամրապնդելուն և տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում ազգային արժանապատվությունը պաշտպանելուն: Գրեթե բոլոր թեկնածուները նշել են, որ պետք է կրճատել տնտեսական դժվարությունները, զարգացնել տնտեսությունը և ամրապնդել Իրանի միջազգային ու տարածաշրջանային հեղինակեությունը: Նրանք բոլորը հայտարարել են, որ կան հնարավորություններ իրենց ծրագրերի իրականացման համար: Թեկնածուները կարևորել են անվտանգության և ազգային արժանապատվության վրա հիմնված հզոր, ակտիվ ու գործունյա կառավարության ձևավորումը: Բանավեճերի ընթացքում թեկնածուները կարևորել են նաև արտաքին քաղաքականությունը, այլ երկրներիկ եհտ հարաբերչությունների զարգացումը և հեղափոխական արժեքների ամրանդումը:
Ընտրությունը երկկողմանի փողոց է, որտեղ մի կողմում թեկնածուներն են, մյուս կողմում՝ ընտրելու և ընտրվելու իրավունք ունեցողները, որոնք իրականում ժողովրդավարության հիմքն են:
Ընտրություններում յուրաքանչյուր թեկնածու փորձելու է հավաքել ձայների մեծամասնությունը: Այս մրցույթում հաղթելը հեշտ չէ, հատկապես, որ նրանք բոլորը կարևրել են տնտեսական դժվարությունների լուծումը, աշխատատեղերի ստեղծումը, բնակարանային խնդրի լուծումը, խտրականության ու կոռուպցիայի դեմ պայքարը: Ըստ երևույթին, նրանց տեսակետները տարբեր են միայն կառավարության կազմի հարցում:
Նախորդ ընտրություններում իրավիճակը նույնն էր, և չնայած բազմաթիվ խոստումներին, դրանցից շատերն իրականությաւն չդարձան՝ անխոհեմության և կառավարման թույլ կողմերի պատճառով: Արդյունքում, երկրում գրանցվեց գնաճ, առաջացավ ապրանքների պակաս և տնտեսության և ազգային արտադրության խոցելիություն, որի հետևանքները շարունակվում են մինչ օրս:
Ուստի հունիսի 18-ի ընտրությունները կարող են վերափոխման սկիզբ դառնալ: Մյուս կողմից, հավանականություն կա, որ ընտրություններում կգրանցվի ցածր մասնակցության: Այս երկու խնդիրներից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները շատ կարևոր են: Ընտրություններին առավելագույն մասնակցությունը կարևոր է, քանի որ ընտրությունը ժողովրդի իրավունքն է, և ցանկացած քվեարկության առաջին ազդեցությունը հեղինակության և ազգային ու կրոնական համախմբվածության ու միասնության ամրապնդումն է:Այս իրավունքն անտեսելը նշանակում է անտարբերություն երկրի ճակատագրի և քաղաքական ապագայի նկատմամբ, ինչը, անշուշտ, կունենա տևական բացասական հետևանքներ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի աշխատությունների պահպանման և հրապարակման գրասենյակի պաշտոնական էջը հաղորդում է, որ առաջնորդը սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է. «Երբեմն անգամ մեկ քվեն արդյունավետ է. Ոչ ոք չի կարող ասել, թե իր ձայնը ոչ մի արդյունք չի ունենալու»:
Այն ինչ հստալ է, օգտվելով երկրի հնարավորություններից, հնարավոր է քայլ կատարել դեպի երկրի առաջընթաց և այդ նպատակով կառավարման հարցում օգտվելով առկա հնարավորություններից, գործնականում ապացուցել բոլոր հայտարարությունների ու կարգախոսների ճշմարտացիությունը:
Փորձը ցույց է տվել, որ եթե հաղթող թեկնածուն, անկախ քաղաքական սպեկտրից և հոսանքից, հենց սկզբից գործնական քայլեր չանի, չի կարողանա հասնել սահմանված նպատակներին և խոստումներին:
Թեկնածուների ընտրվելու ամենակարևոր չափանիշը նրանց նախընտրական ծրագիրն է: Իսկ ժողովրդի ձայնը տրվելու է թեկնածուների ծրագրին և դրա իրատեսական լինելուն համարժեք: