Մեկնաբանություն - Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Շուշիում երկկողմ բանակցությունների ավարտին ստորագրել են համատեղ հայտարարություն:
Բաքվի և Անկարայի ղեկավարների միջև ստորագրված հայտարարության տեքստը չի հրապարակվել, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մասնակցել են մամուլի ասուլիսի:
Իլհամ Ալիևը շատ կարեւոր ու պատմական է որակել Շուշայում Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումը և ասել.«Ստորագրված փաստաթղթերը սահմանում են մեր քաղաքականությունը ապագայի համար: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ մենք միշտ միասին կլինենք և կաջակցենք միմյանց անվտանգությանը»:
Թուրքիայի նախագահն ասել է.«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման ողբերգություն չկրկնվի և մենք բոլորին կոչ ենք անում ճանաչել Ադրբեջանի Հանրապետության հաղթանակը»:
Ադրբեջանի Հանրապետությունում իր նպատակներին հասնելուց բացի, Թուրքիան կարողացել է հատուկ արտոնություններ ստանալ Արաքս գետի հյուսիսում:
Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում քաղաքական և ռազմական աջակցության պատրվակով՝ Իլհամ Ալիևի կառավարությունը, կարծես, հատուկ արտոնություններ է շնորհել Թուրքիայի կառավարությանը:
Չնայած տարածաշրջանում, հատկապես Իրաքում, Սիրիայում և Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում իր քաղաքականության ձախողմանը, Թուրքիայի կառավարությունը հայտարարում է, թե ինքը շահել է տարածաշրջանի բոլոր պատերազմներում:
«Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ, Ադրբեջանի նախկին առողջապահության նախարար Ալի Անսանովն ասել է.«Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չի կարողանա այցելել Շուշի, քանի դեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի համաձայնվել»:
Էրդողանի կառավարությունը հատուկ արտոնություների է հասել միայն Կովկասում և Ադրբեջանում, չնայած որ այդ արտոնությունները վաղուց արդեն եղել են Անկարայի քաղաքական գործիչների երազանքը:
Ավելի վաղ, Անկարայի քաղաքական գործիչները և Թուրքիայի ազգային շարժում կուսակցության առաջնորդ Բաղչալի ղեկավարությամբ, նույնիսկ քրտնաջան աշխատում էին հյուսիսային Արաքսում մշտական ներկայություն հաստատելու համար: Ադրբեջանի Հանրապետության թուրքոֆիլ նախագահ Աբոլֆազլ Էլչիբեյի փախուստից հետո Բաքվում իշխանության եկած Հեյդար Ալիեւի կառավարությունը հեղաշրջում կատարեց բայց Բաքվի և Անկարայի լրատվամիջոցները լռում են այդ մասին: Ադրբեջանի Հանրապետությունում Բաղչալիի կառավարության կողմնակիցների հեղաշրջման նպատակը Հեյդար Ալիևին Բաքվի իշխանությունից հեռացնելն էր:
Բայց թուրքերի այս ցանկությունը չկատարվեց Իլհամ Ալիեւի նախագահության օրոք: Իլհամ Ալիևի կառավարությունը պետք է զգույշ լինի, որպեսզի չխաբվի Կովկասում Թուրքիայից, և չարժանանա Էլչիբեյի ճակատագիրին:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) նիստին մասնակցելուց հետո մեկնել է Ադրբեջան:
Հայաստանի հետ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի Հանրապետությանը ցուցաբերած օգնության դիմաց Թուրքիան մեծ ակնկալիքներ է պարտադրել Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին:
Թուրքիայի կառավարությունը Իլհամ Ալիեւի կառավարությանը աննշան օգնության դիմաց հատուկ արտոնություններ է պահանջել Ադրբեջանի կառավարությունից և ժողովրդից, ինչը մտաշելու տեղիք է տալիս: