Մեկնաբանություն - Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ նախագահի ռազմական լիազորությունները չեղարկելու ծրագիրը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 17-ին հավանություն է տվել առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու պատերազմ սկսելու՝ նախագահին տրված օրինական լիազորությունները չեղյալ հայտարարելու նախագծին:
Իրաքի դեմ ռազմական ուժ կիրառելու թույլտվությունը ԱՄՆ օրենսդիրների կողմից հաստատվել է 2020 թ.-ին: Օրենքը նախագահին թույլ է տալիս որոշակի հանգամանքների առկայության պայմաններում, առանց Կոնգրեսի հաստատման, ռազմական գործողություններ սկսել Արևմտյան Ասիայում:
Այդ օրենքի համաձայն, Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության պատրվակով, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը 2002 թվականի մարտին հրաման տվեց ռազմական հարված հասցնել Իրաքին:
Այս լիազորությունները վերացնելու նախագիծը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի անդամների 268 կողմ, 161 դեմ ձայների հարաբերակցությամբ: Օրինագծի ընդունումը, որին աջակցում են երկու կուսակցությունների ներկայացուցիչները, նշանակում է 2021 թ.-ի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ նախագահներին տրված լայն լիազորությունների չեղարկում:
Որպեսզի օրինագիծը դառնա օրենք, նման օրինագիծ պետք է ընդունվի Սենատում, այնուհետև ստորագրվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից:
Մի քանի օր առաջ Սպիտակ տունը հայտարարեց, որ Բայդենը սատարում է օրինագիծը, որը ներկայացրել է Կալիֆոռնիայի դեմոկրատական ներկայացուցիչ Բարբարա Լին:
Սպիտակ տան խոսնակը հայտարարել է. «Մենք պաշտպանում ենք այս ծրագիրը, քանի որ ներկայումս, ԱՄՆ-ն չի իրականացնում ռազմական գործողություններ, որոնք հիմնված լինեն այս օրենքի վրա կատարվում է այդ օրենքի համաձայն, և դրա ը քիչ ազդեցություն կունենա ընթացիկ ռազմական գործողությունների վրա»:
2011 թ.-ին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նախ հրաման տվեց Իրաքից դուրս բերել իր երկրի զորքերը: Բայց 2014-ին, ԻԼԻՊ-ին դիմակայելու պատրվակով, նա նույն օրենքն օգտագործեց՝ ամերիկյան զորուժն Իրաք գործուղելու համար:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը օգտագործեց պատերազմական լիազորությունների մասին օրենքն օգտագործեց որպես արդարացում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար,գեներալ Սոլեյմանիի և նրա զինակիցների դեմ Բաղդադում 2020 թվականի հունվարի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունը իրականացնելու համար:
2021-ի փետրվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, վկայակոչելով օրենքը՝ առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու, հրամայեց ռազմական գործողություն իրականացնել իրաքա-սիրիական սահմանին տեղակայված Դիմադրության ուժերի դեմ, ինչը քննադատվեց ԱՄՆ օրենսդիրների կողմից:
Կոնգրեսի օրենսդիրներն ասում են, որ ԱՄՆ նախագահների կողմից օրինագծի օգտագործումը նշանակում է, որ Կոնգրեսը կորցրել է պատերազմ հայտարարելու իր օրինական իրավասությունը: Կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ Իրաքի դեմ ուժի կիրառման մասին օրենքը սխալ է և հիմնված է Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ ապատեղեկատվության վրա ու նախագահներին անսահմանափակ լիազորություններ է տալիս՝ պատերազմ հայտարարելու համար:
Դեմոկրատական և հանրապետական օրենսդիրները հավանություն են տվել Իրաքում պատերազմի վերացմանը՝ պնդելով, որ չնայած ԱՄՆ նախագահները պետք է ունենան ԱՄՆ-ն հարձակումներից պաշտպանելու ուժ և կարողություն, սակայն պատերազմ հայտարարելու համար այսուհետ անհրաժեշտ է լինելու Կոնգրեսի հավանությունը: