Մեկնաբանություն- Իրանում ավարտվեցին ընտրությունները. Հայացք նորընտիր նախագահի ծրագրերին ու տեսակետներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i143658-Մեկնաբանություն_Իրանում_ավարտվեցին_ընտրությունները._Հայացք_նորընտիր_նախագահի_ծրագրերին_ու_տեսակետներին
Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը: Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ընտրվել է Իրանի 8-րդ նախագահ:
(last modified 2026-05-05T07:42:44+00:00 )
Հունիս 20, 2021 08:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանում ավարտվեցին ընտրությունները. Հայացք նորընտիր նախագահի ծրագրերին ու տեսակետներին

Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը: Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ընտրվել է Իրանի 8-րդ նախագահ:

Սեյեդ Էբրահիմ Ռեիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում ՝ հավաքելով 17 միլիոն 926 հազար 345  ձայն:

Իրանի 13-րդ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո, շաբաթ օրը,  Սեյեդ Էբրահիմ Ռեիսին  տարածել է հայտարարություն, որում ընդգծել է, որ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահն ընտրվել է ժողովրդավարության հիմունքների վրա, նա ժողովրդի ընտրյլան է և ողջ հանրապետության ծառան: Նա հավելել է. «Ինչպես որ որպես անկախ թեկնածու ներկայացա այս ընտրություններին, ինձ տրված ձայների վրա հիմնվելով, ձեր մեծ վստահության հիման վրա, կկազմեմ գործունյա, հեղափոխական ու հակակոռուպցիոն կառավարություն և կշարունակենք շարժվել արդարության տարածման ուղղությամբ, որպես իսլամական հեղափոխության առանցքային առաքելություն»:

Իրանի ժողովրդի ընտրյալ

Նախքան ընտրություններում հաղթելը, Ռեիսին մի հարցազրույցում իր գործընկերներին ընտրելու երեք բաղադրիչ որակեց ժողովրդականությունը, հակակոռուպցիոն լինելը և հեղափոխական ոգի ունենալը և ասաց.«Բոլորը թող իմանան, որ ժողովրդի կառավարությունը չի հանդուրժում որևէ կոռուպցիա, և թույլ չենք տա, որ կոռուպցիան արմատավորվի կառավարության վարչական կազմակերպության որևէ մասում»:

Ընտրություններում իր մասնակցության հաղորդագրության մեջ Ռեիսին գրել էր. «Հասկանալի է, որ ժողովուրդը բողոքում է երկրի ներկայիս վարչական և տնտեսական իրավիճակից, որը ոչ համատեղելի է հեղափոխության արժեքների, ոչ հանրապետության ակնկալիքների, ոչ էլ երկրի կարողությունների և հնարավորությունների հետ: Այս ընդհանուր ցավը բուժելու համար ապագա կառավարությունը պետք է խորապես հավատա երկրի կառավարման հիմնարար վերափոխմանը՝ ի շահ ժողովրդի, որպեսզի մոտ ապագայում անարդարության, դեպրեսիայի և մարգինալացման պատճառած դառնությունը դառնա քաղցր և արդարության ցանկալի համ»:

Նորընտիր նախագահը նաև ասել է, որ ժողովուրդը չի ձգտում, որ մի անձ կամ խմբավորում հանձնի իշխանությունը և մեկ այլ խմբավորում նստի նրանց տեղում և բաժանի երկրի ռեսուրսներն իրենց միջև: Ընտրությունների արդյունքը պետք է լինի իրական «վերափոխում», որը պետք է վերականգնի մարդկանց կյանքի հույսն ու կենսունակությունը:

Շուրջ 45 օր հետո իշխանության ղեկը կհանձնվի նորընտիր նախագահին:

Նորընտիր նախագահն այն պայմաններում է ստանձնելու գործադիր իշխանության ղեկավարությունը, երբ տարբեր պատճառներով տուժել է երկրի տնտեսությունը: Վերջին տվյալներով, 12-րդ շրջանի նախագահության ավարտին, գնաճը կբարձրանա մինչև 45 տոկոս, ինչը ռեկորդ է իր տեսակի մեջ:

Տնտեսության մեջ գնաճի տեմպը հայտնի է որպես առավել քաղաքական տեմպ, քանի որ մարդիկ իրենց սեղաններին զգում են այս տեմպի աճն ու նվազումը: Հետևաբար, ապագա կառավարության առջև ծառացած մարտահրավերներից է գնաճի նվազեցումը:  Երիտասարդության գործազրկությունը և գործունյա ու կրթված երիտասարդների միջոցով արտադրական կարողություններ ապահովելու անհրաժեշտությունը ապագա կառավարության համար տնտեսական մեկ այլ մարտահրավեր է:

Համենայն դեպս, երկրի արժեքավոր ու բազմազան հնարավորություններից օգտվելը, անկասկած, պահանջում է աշխատասեր և մոտիվացված պաշտոնյաների ընտրություն, որպեսզի առկա կարողություններն օգտագործվեն տնտեսական մարտահրավերներին ամենաբարձր մակարդակով դիմակայելու համար:

Այդ տեսանկյունից, Իրանի ժողովրդին ուղղված ընտրյսլ նախագահի տեսակետներն ու հայտարարությունն ընդգծում են, որ ընտրությունների ավարտը պետք է սկիզբ դնի փոփոխության համար նոր շարժման: Հուսով ենք, որ Իրանի մեծ ազգը ներկայացնող ժողովրդի քվեներով ընտրված նախագահն ու կառավարությունն արժանապատվորեն կկատարեն ժողովրդի պահանջներն իրագործելու և ազգային շահերն ապահովելու իրենց պարտականությունը: