Մեկնաբանություն- Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i143842-Մեկնաբանություն_Հայաստանի_արտահերթ_խորհրդարանական_ընտրություններում_հաղթել_է_իշխող_կուսակցությունը
Ոչ-պաշտոնական արդյունքների համաձայն, Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթեց իշխող կուսակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2021 08:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը

Ոչ-պաշտոնական արդյունքների համաձայն, Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթեց իշխող կուսակցությունը:

Հայտարարված արդյունքների համաձայն, 53.92 տոկոսով հաղթել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ռոբերթ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 21.4%, և Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23% ձայները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ չի անցել խորհրդարան: 

Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ընտրողների ձայների 5, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսը։ Այդպիսով Նիկոլ Փաշինյանը Ռոբերթ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու կարիք չունի:

Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները:

Հետաքրքիր էր Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները հայտարարվելուց հետո Թուրքիայի արձագանքը: Թուրքիան տարածաշրջանի և աշխարհի միակ երկիրն է, որ գոհունակություն է հայտնել Փաշինյանի կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Թուրքիայի արտգործնախարար՝ Մեվլութ Չավուշօղլուն, հակադարձելով ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին, հեգնանքով խոսքն ուղղելով Փաշինյանին ասել է.«Մենք գտնում ենք, որ Հայաստանում ընտրությունները ներքին հարց է: Սակայն համոզված ենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դաս քաղի անցյալից»:

Անկասկած Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարությամբ, Հայաստանի ապագա կառավարությանը ստորացնելով, մտադիր է Երևանում իշխող կառավարությանը հասկացնել, որ տարածաշրջանում նախաձեռնողը Թուրքիան է լինելու:

Անցած չորս տարիների ընթացքում, սա Հայաստանում անցկացված երրորդ ընտրությունն է և երկրորդ արտահերթը: Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ  2 միլիոն 600 հազար քաղաքացի։  Ընտրության մասնակցելու իրավունք ունեցողների շուրջ 52 տոկոսը չի մասնակցել հունիսի 20-ին կայացած ընտրություններին: Փաստորեն, ընտրական քարոզարշավում կուսակցություններից ու դաշինքներից ոչ մեկին չհաջողվեց Հայաստանի դժգոհ ժողովրդին խրախուսել ընտրություններին մասնակցելու համար: