Մեկնաբանություն - Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը հարևան երկրների համար նոր հնարավորություններ կստեղծի
Իշխանությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների և Իրանում նորընտիր նախագահի իշխանության գալուց հետ, Ադրբեջանի կառավարության պաշտոնյաները շարունակում են ընդգծել Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ և իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությանը (YAP) մոտ կանգնած քաղաքական գործիչներ Էլման Նասիրաֆը և Ազիզ Ալի Աքբարովը կոչ են արել Սեյեդ Էբրահիմ Ռեիսիի նախագահության ժամանակ շարունակել ընդլայնել Թեհրանի և Բաքվի հարաբերությունները: Էլման Նասիրովն Իրանի ժողովրդի կողմից ընտրված նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռեիսիին որակել է որպես փորձառու գործիչ և հույս հայտնել, որ նա կփորձի ընդլայնել Թեհրանի և Բաքվի ռազմավարական հարաբերությունները:
Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովի անդամ Ազիզ Ալի Աքբարովը Space TV- ին տված հարցազրույցում ասել է.«Երկրորդ ղարաբաղյան պատերազմից ի վեր տարածաշրջանում ստեղծվել են տրանսպորտային նոր ուղիներ, որոնք կխթանեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը»: Իրանի պաշտոնյաները հակված են ընդլայնել հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները և ջանքեր են գործադրումա յդ ուղղությամբ: Ենթակառուծվացքների խոշոր նախագծերի իրականացումը, հատկապես տրանսպորտի և առևտրի ոլորտում, կօգնի ամրապնդել Թեհրանի հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ:
Հյուսիս-հարավ միջանցքի նման միջազգային նախագծերի իրականացումը կարող է աննախադեպ ձևով զարգացնելել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային անցուղին, որն Իրարի վրայով Ռուսաստանը և Ադրբեջանը կապում է միջազգային տաք և ազատ ջրերին և Հնդկաստանին, շատ կարևոր է: Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրները Իրանի միջոցով կարող են միանալ Ադրբեջանին, Ռուսաստանին և Արևելյան Եվրոպային: Ակնհայտ է, որ այս ծրագրի իրագործումը կհանգեցնի հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայված երկրների տնտեսական բարգավաճմանը: Այս երթուղին թույլ է տալիս տարեկան տեղափոխել տասը միլիոն տոննա բեռ և երեք միլիոն ուղևոր: Անկասկած, այս միջազգային երթուղու երկրների հետ Իրանի հարաբերությունների ամրապնդման և տրանսպորտային գծերի՝ ճանապարհների և երկաթուղիների կառուցումը, կավելացնի տարածաշրջանի քաղաքական և տնտեսական կայունությունը: Իրանն ու Ռուսաստանը վճռական են առևտրայինփ ոխանակումները դոլարի փոխարեն ազգային արժույթներով իրկանացնելու հարցում: Ռուսաստանի և Իրանի միջև իրականացվող առևտրում դոլարի բացառումը մեծ նշանակություն ունի: Այս մեխանիզմին շուտով կմիանա նաև Ադրբեջանը:
Ադրբեջանի Հանրապետության տնտեսական փորձագետ Յալքար Վալիզադեն կարծում է.«Ռուսաստանը հրաժարվել է դոլար փոխանակել ոչ միայն Իրանի, այլ նաև Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ առևտրում: Այս գործընթացը կամրապնդի այս երկրների ազգային արժույթները»:
Կասկած չկա, որ Սեյեդ Էրահիմ Ռեիսիի նախագահության օրոք Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններն ավելի կամրապնդվեն: Մյուս կողմից, Հայաստանում իշխանության է գալիս նոր կառավարություն, որը կարող է օգտվել այս հնարավորությունից և ամրապնդել հարաբերությունները Թեհրանի հետ, որպեսզի չանտեսվի, քանի որ, անշուշտ, տարածաշրջանի բոլոր երկրները կշահեն տարածաշրջանային համագործակցությունից: