Մեկնաբանություն. Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նիստը. Արևմուտքի երկակի մոտեցումների կրկնությունը
ՄԱԿ-ի մարդու իրավունքները խորհուրդը իր 47-րդ նիստի ընթացքում մի անգամ ևս նախապես ծրագված օրակարգով, Իրանի դեմ ներկայացրեց լիովին քաղաքականացված բողոք արտահայտող զեկուց:
Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Համանեն, մերժելով այս միտումնավոր զեկույցը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները և այն երկրները, որ գործադրում են Վաշինգտոնի միակողմանի ու ստիպողական քաղաքականությունները, պետք է պատասխան տան մարդու իրավունքների ծավալուն խախտումների համար:
Բաղայի Համանեն ասել է.«ԻԻՀ-ն բոլոր երկրներին կոչ է անում Մարդկային իրավունքների խնդրիների քննարկման և երկակի ստանդարտների ու քաղաքականացման չեղարկման հարցում հարգել համընդհանուրության և անկողմնակալության սկսզբունքները»:
Որոշ պետություններ, ինչպես Կանադան, Ավստրալիան, Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան ու Ֆրանսիան, այն դեպքում են խոսում մարդկային իրավունքների հարգման մասին, երբ այս երկրներում քաղաքացիական բողոքարարներին ճնշելը սևամորթներին սպանելը, փոքրամասնությունները հատկապես մուսուլմանների իրավունքների դեմ ոտնձգությունը, բանտարկյանլների խոշտանգումը և ԵՄ-ի սահմաններում էմիգրանտների վրա ճնշում բանեցնելը համարվում է օրենքի գործադրում: Մոտեցման այս ձևը ցույց է տալիս, որ իրավունքների հարցը խստորեն ազդված է արևմուտքի քաղաքական նպատակներից ու շահամոլական հայացքներից: Հաշվի առնելով այս իրականությունը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների վերջին զեկույցի գնահատման հարցում մտածելու տեղիք է տալիս երկու խնդիր:
Առաջին. Հակասությունները և մարդու իրավունքների հարցում երկակի մոտեցումները Արևմուտքում են: Այս զեկույցը նույնպես նախապես պլանավորված նպատակներին հասնելու համար թշնամական հոսանքի մի մասն է, որ ոչ մի կերպ չի կարող նպաստել մարդկային իրավունքներին:
Երկրորդ. Միտումնավոր քաղաքական նպատակներ են, որ թաքնված են Արևմուտքի կողմից մարդու իրավունքների վերաբերյալ հայտարարությունների քաղի տակ:
Այս երկրները նույնիսկ չեն հանդուրժում իրականությանն անդրադարձող անկախ ԶԼՄ-ների գործունեությունը: Այս ուղղությամբ ամենավերջին քայլը մի քանի ԶԼՄ-ների այդ թվում «Ալ- Ալամի», Press TV-ի, «Ալ-Քոսարի» և «Ալ-Մասիրայի» վեբկայքերի տիրույթի արգելափակումն է եղել:
Մարդու իրավունքների այս հավակնորդները, որ Իրանի ժողովրդի դեմ հակամարդկային հանցագործություն համարվող տնտեսական ահաբեկչության գործադրման կապակցությամբ բավարարվեցին մի քանի հայտարարություններով: Իրենց երկրներում հակաիրանական ահաբեկչական խմբերին ընդունելը մարդկային իրավունքների հարցում արևմուտքի երկակիությունների մի այլ նմուշն է: Այս երկրները Արևմտյան Ասիայում, որտեղ առկա է Սիոնիստական ռեժիմի և Եմենում Սաուդական կոալիցիայի մանկասպանության հիմնական ճգնաժամը, չեզոք ու նույնիսկ պատերազմական հանցագործությունների սատարող դիրքորոշում են որդեգրել:
Նման անցյալով ԻԻՀ-ին մարդու իրավունքների հարցում մեղադրելը, միջազգային հանրության ուշադրությունները շեղելուն ուղղված քայլ է, որ կարող է հանգեցնել Մադու իրավունքների խորհրդի նկատմամբ անվստահության ձևավորման:
Ամեն դեպքում, ԻԻՀ-ն հավատարիմ է մարդու իրավուքների օրենքներին, այս շրջանակներում լիովին հավատարիմ է մարդկային իրավունքների վիճակի բարելավմանը և հարգում է իր միջազգային պարտավորությունները: Այս հիմունքներով մարդու իրավուքների խորհրդի 47-րդ նիստում Իրանի ներկայացուցչությունը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի գործադրման մասին զեկույցը ներկայացրել է մարդու իրավունքների հանձնաժողովին: