Մեկնաբանություն-Անսարուլլահի արձագանքը՝ Եմենի Հուսիների շարժման ԱՄՆ կողմից ճանաչմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i144146-Մեկնաբանություն_Անսարուլլահի_արձագանքը_Եմենի_Հուսիների_շարժման_ԱՄՆ_կողմից_ճանաչմանը
Հակադարձելով Անսարուլլահ շարժման օրինականության վերաբերյալ Եմենում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակի հայտարարությանը, Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նախագահ Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին ասել է.«Եմենի օրինականությունը բխում է իր ուժից ու դիմադրությունից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2021 14:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Անսարուլլահի արձագանքը՝ Եմենի Հուսիների շարժման ԱՄՆ կողմից ճանաչմանը

Հակադարձելով Անսարուլլահ շարժման օրինականության վերաբերյալ Եմենում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակի հայտարարությանը, Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նախագահ Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին ասել է.«Եմենի օրինականությունը բխում է իր ուժից ու դիմադրությունից»:

Անցած գիշեր, Եմենում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Թիմ Լինդերքինգը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հուսիների շարժմանը օրինական կողմ է ճանաչում Եմենում:

Անսարալլահի օրինականության հարցը կապված չէ Եմենի ներկայիս զարգացումների հետ: Անսարալլահը եմենական շարժում է, որն իր օրինականությունը ստանում է Եմենի ժողովրդից: Անսարուլլահը 2004-ից 2010 թվականներին վեց անգամ պատերազմել է Եմենի նախկին բռնապետ Ալի Աբդուլլահ Սալեհի կառավարության դեմ, և պատերազմն ավարտվել է այն ժամանակ, երբ Եմենը ականատես է եղել Աբդուլլահ Սալեհի կառավարության դեմ ժողովրդական ընդվզման սկսվելուն: Վեց տարվա ընթացքում պատերազմի վեց փուլերը ցույց տվեցին որ Անսարալլահը ժողովրդական աջակցություն է վայելում և կարող է դիմակայել կառավարական բանակին: 

2011թ. Աբդուլլահ Սալեհի դեմ ապստամբության ժամանակ, Անսարալլահը նույնպես ժողովրդի կողմն էր, բայց այդ շարժումը ապստամբության հիմնական դերակատարը և առաջնորդը չէր: Այնուամենայնիվ, ապացուցելով, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի գլխավորած Պարսիցծոցյան համագործակցության խորհուրդը ծրագրում էր կառավարել և տապալել Եմենի ժողովրդական ապստամբությունը, Անսարալլահը 2014թ. գլխավորեց Եմենի ժողովրդական նոր ապստամբությունը Աբդեռաբե Մանսուր Հադիի դեմ և ստորագրեց 2014-ի սեպտեմբերյան համաձայնագիրը: Մանսուր Հադիի կառավարության կողմից Անսարալլահի հետ այս համաձայնագրի ստորագրումը նշանակում էր ընդունել Եմենում այս շարժման օրինականությունը:

Այնուամենայնիվ, Եմենում Անսարալլահի հիմնական հակառակորդները օտարերկրյա դերակատարները, հատկապես Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգներն էին: Սաուդյան Արաբիան 2015-ի մարտի 26-ին ներխուժեց Եմեն՝ պնդելով, որ վերականգնում է իշխանության օրինականությունը, այսինքն՝ Մանսուր Հադիին վերադարձնում է Եմեն, քանի որ նա Անսարալլահին համարում էր ոչ լեգիտիմ դերակատար: ԱՄՆ-ը նույնպես աջակցեց Սաուդյան Արաբիայի քայլին:

Սաուդյան Արաբիան պնդում էր, որ կարող է հաղթել Անսարալլահին և մի քանի շաբաթվա ընթացքում Մանսուր Հադիին վերադարձնել Սանաա, բայց անցավ 75 ամիս և ոչ միայն Մանսուր Հադին չվերադարձավ Սանաա, այլև Անսարալլահը և նրա դաշնակիցները Եմենում ձևավորեցին Ազգային փրկության կառավարությունը: Այսօր այն երկրի ամենակազմակերպված քաղաքական դերակատարն է:

Եմենի ազգային փրկության կառավարությունը այն կողմերից մեկն է, որի շուրջ օտարերկրյա դերակատարները բանակցել են Եմենի դեմ պատերազմը դադարեցնելու համար, և նույնիսկ Սաուդյան Արաբիան հայտարարել է Անսարալլահի հետ խոսելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է ընդունել Անսարալլահի լեգիտիմությունը: Այսպիսով, Եմենում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Թիմ Լինդերքինգի խոսքերը Եմենի այս ժողովրդական շարժմանը՝ Անսարուլլահին օրինականացնելու մասին չի նշանակում ընդունել օրինականություն, որն արդեն այդ շարժումը ստացել է Եմենի ժողովրդի մեծ մասի  և վերջին տարիներին օտարերկրյա դերակատարների կողմից:

Չնայած ԱՄՆ-ի ներկայացուցչի հայտարարությունը Անսարալլահի համար առավելություն է համարվում, սակայն այն, ինչ Վաշինգտոնը պետք է փորձի կասեցնել պատերազմը և Եմենի պաշարումը: Այս կապակցությամբ Եմենի գերագույն քաղաքական խորհրդի նախագահը կոչ է արել դադարեցնել ագրեսիան և շրջափակումը, ինչպես նաև միջամտել Եմենի քաղաքական, սոցիալական և տնտեսական գործերին՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է արդար և առանց պարտադրանքի վերաբերվի Եմենին: