Մեկնաբանություն- ԱՄՆ-ի կամայականությունը՝ մարտահրավեր ամբողջ աշխարհի համար
Այսօր կամայականությանն ընդդիմանալը համաշխարհային պահանջ է դարձել, որովհետև այն չի սպառնում միայն մեկ կամ մի քանի երկրի, այլ աշխարհի դեմ ուղղված մարտահրավեր է:
Այդ մասին, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՕՍՕՍ) նիստում, ասել է Ժնևում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Էսմայիլ Բաղայի Համանեն:
Քննադատելով զարգացող երկրների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, Բաղայի Համանեն ասել է.«Ժամանակն է, որ մարդասիրական միջազգային կազմակերպությունները բարձրաձայնեն կամայական պատժամիջոցների բացասական կողմերի մասին և քայլեր ձեռնարկեն նման խախտումներից հումանիտար միջավայրը պաշտպանելու արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու նպատակով»:
Այդ կապակցությամբ կարևոր է երկու հարց .
Առաջին հարցը՝ միջազգային հարաբերություններում կամայականության վնասակար հետևանքներն են ուղղված երկրների ապագային:
Երկրորդը՝ ՄԱԿ-ի անդամ երկրների դերակատարությունն է կամայականության դեմ պայքարում, որը միջազգային պարտականություն է համարվում:
ԱՄՆ-ը կամայականությամբ խախտել է միջազգային իրավունքները և խնդիրներ է առաջարել միջազգային հարաբերություններում իշխող սկզբունքներում:
Միջազգային օրենքները խախտող ԱՄՆ-ի կառավարությունը, ճնշող պատժամիջոցներ կիրառելով, տնտեսական, լրատվական, մշակութային ու հոգեբանական պատերազմով, ոտնահարել է աշխարհի բոլոր ազգերի իրավունքները: Այդ գործողությունները անօրինականություն են տարածել և թուլացրել միջազգային հանրության կամքը:
ԱՄՆ-ի կամայականությունից տուժել են միջազգային հարաբերությունները: Միջազգային օրենքները խախտող ԱՄՆ-ի կառավարությունն այլ երկրներից պահանջում է հարգել միջազգային հանձնառությունները: Այդ քայլերը դեմ ոչ միայն Իրանին, այլև միջազգային մեխանիզմներին: Այդ պատճառներով, ԱՄՆ-ի կամայականությունը համատարած սպառնալիք է, որը պետք է դատապարտվի միջազգային մասշտաբով: ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի կամայականությունը այդ քայլերի մի օրինակն է:
ԱՄՆ-ի գործող կառավարությունն այդ երկրի նախորդ կառավարության քայլերի հանցակիցն է: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ցանկանում է իր տեսակետները պարտադրել այլ երկրներին:
ԱՄՆ-ն «առավելագույն ճնշման» քաղաքականությունը ոչ միայն Իրանի ժողովրդի դեմ կիրառեց, այլև դրանից տուժեցին միջազգային հարաբերություններն ու համաշխարհային ազատ առևտուրը:
Ժնևում ԷԿՕՍՕՍ-ի նիստում Իրանի ներկայացուցչի հայտարարությունը հստակ է և ընդգծում է, որ կամայականությունը վերացնելու միակ ճանապարհը բազմակողմանիության ամրապնդումն ու միջազգային իրավունքների հարգումն է:
Բազում քննադատություններ են ուղղված ԱՄՆ-ի կամայականության նկատմամբ միջազգային հանրության պասիվության դեմ:
Անշուշտ ցանկացած պատճառով կամայականության դիմաց լռելը հակասում է միջազգային շահերին ու դաշինքներին:
Այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ի կամայականության դիմաց լռելն ու անտարբերությունը ծանր է լինելու աշխարհի համար: Փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունները հաստատելը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու խաղաղության վնասին է լինելու: