Մեկնաբանություն- ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են առողջ մթնոլորտում
ՀՀ ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:
Չնայած Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ընտրողների ձայների 5, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսը, բայց «Պատիվ ունեմ» դաշինքը որպես երրորդ ուժ անցել է խորհրդարան:
Խորհրդարան անցած երկու դաշինքները Փաշինյանի կառավարության ընդդիմադիրներն են: ՀՀ Ազգային ժողովն ունի 107 մանդատ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա` 71, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։
Հայաստանում անցկացված արտահերթ ընտրությունների հետ կապված երկու ուշագրավ կետ կա: Առաջինն այն է, որ Հանրապետական կուսակցությունը նախորդ ընտրություններում չեր հաջողել անցնել նվազագույն հինգ տոկոսի շեմը:
Երկրորդ կետն այն է, որ նախորդ լուծարված խորհրդարանի երկու ակտիվ կուսակցություններին չի հաջողվել խորհրդարան անցնել: Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 3.95 տոկոս ձայն հավաքելով և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ձայների 1.22 տոկոսով չեն անցել խորհրդարան:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հունիսի 20-ի ընտրությունների ազատ անցկացմանը, ասել է.«Հայաստանում ընտրակեղծիքի էջը հավետ փակվել է»:
Ռուս քաղաքական հարցերի փորձագետները համոզված էին, որ ընտրություններում հաղթելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ռուս փորձագետ Ստանիսլավ Պրիտչինն ասել էր.«Եթե արտառոց դեպք չպատահի, Փաշինյանը կրկին Հայաստանի վարչապետ կլինի, չնայած նրա հաղթանակն անցյալի չափ ուշագրավ չի լինելու»:
Հայաստանի ժողովուրդը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մարգինալացված թեմա և իրենց Ղարաբաղն ունենալու փոխարեն, ցանկանում են բարելավել ներքին տնտեսությունն ու հարևանների, այդ թվում Ադրբեջանի հետ հարաբերությունները: