Մեկնաբանություն. Լիբանանում սրվող տնտեսական բողոքների պատճառները
Լիբանանի կառավարության հարցն արդեն ութերորդ ամիսը լուծված չէ և երկրում վերսկսվել են բողոքի ակցիաները:
Անցած շաբաթվա ընթացքում Լիբանանի տարբեր շրջաններում տեղի են ունեցել զանգվածային ցույցերի՝ ծանր տնտեսական իրավիճակի դեմ: Լիբանանի տնտեսական իրավիճակը շարունակում է լինել անկումային: Տնտեսության հիմնական խնդիրներից են մ են վառելիքի դեֆիցիտը, արտարժույթի գների բարձրացումը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի անբարենպաստ իրավիճակը:
Վառելիքի պակասը հանգեցրել է բենզալցակայանների դիմաց բենզինի երկար հերթերի գոյացմանը: Մարդիկ փակել են փողոցները, ինչն առաջացրել է անվտանգության մարտահրավեր և հանգեցրել բախումների՝ զինվորականների և ժողովրդի միջև:
Բացի վառելիքից, էլեկտրաէներգիայի պակասը նույնպես դերակատարություն ունի ժողովրդական բողոքների նոր ալիքի բարձրացման մեջ: Լիբանանյան էլեկտրակայաններն իրենց աշխատանքով չեն կարողանում բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրել: Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով փակվում են աշխատատեղեր և մարդկանց անհարմարություն է պատճառվում: իսկ դա դառնում է բողոքի նոր ալիքի ձևավորման պատճառ:
Լիբանանի ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը, սակայն, երկրի ներկայիս տնտեսական խնդիրների հիմքում է: Դոլարի արժեքը հասել է 18 հազար լիրայի և այս երկրի պաշտոնատարները այլևս անկարող են վերահսկել գնաճը և ապահովել անհրաժեշտ վառելիքը: Լիբանանում տնտեսական կառույցների փակվելուց բացի, լիրայի արժեզրկումը նույնպես խնդիրներ է առաջացնում մարդկանց առօրյա կյանքում:
Լիբանանի տնտեսության մյուս խնդիրը պետական պարտքի ճգնաժամն է: Այն խաթարել է Լիբանանի ֆինանսական հաշվեկշիռը, և երկիրն այլևս ի վիճակի չէ բավարարել իր ֆինանսական կարիքները, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման ոլորտում, ինչը հանգեցրել է բյուջեի մեծ պակասուրդի:
Մեկ այլ կարևոր կետն այն է, որ վերջին տասնամյակում Լիբանանի եկամտի աղբյուրները նույնպես կտրված էին: Լիբանանի տնտեսությունը հիմնված է զբոսաշրջության, արտաքին օգնության, ֆինանսական արդյունաբերության դրամայնացման և Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրներից ստացված նվիրատվությունների վրա: Վերջին տասնամյակում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, հատկապես Սիրիայում տիրող իրավիճակն ազդել են Մերձավոր Արևելքի հարսնացու անունով հայտնի Լիբանանի զբոսաշրջության արդյունաբերության վրա:
Միևնույն ժամանակ, երկրում տիրող քաղաքական իրավիճակը և հատկապես Արևմտյան ճակատի դիրքի թուլացումը պատճառ եղավ, որ դադարեցվի կամ կտրուկ կրճատվի արտաքին օգնությունը, հատկապես Պարսից ծոցի արաբական երկրների կողմից: Արևմտյան Ասիայում բռնությունների և Լիբանանի ներքին իրավիճակի պատճառով նույնպես Լիբանանի միգրանտների դոլարային փոխանցումները դեպի այս երկիր կտրուկ նվազել են:
2020-ի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը մեծ ազդեցություն ունեցավ ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության վրա: Պայթյունը հանգեցրեց Հասան Դիաբի կաբինետի հրաժարականին և կաբինետի կազմավորման ճգնաժամի ձևավորմանը: Վերջին ութ ամիսների ընթացքում Լիբանանում տեղի ունեցած քաղաքական խառնաշփոթը, լիբանանյան քաղաքական խմբերի և պաշտոնատար անձանց միջև տարաձայնությունները, որոնք հանգեցրել են երկրում կաբինետի ձևավորման ճգնաժամի շարունակմանը, նույնպես կարևոր գործոն են Լիբանանի տնտեսական խնդիրները սրելու գործում:
Այս ամենը միասին վատթարացրեց Լիբանանի տնտեսությունը և երկրում ստեղծեց ժողովրդական բողոքների նոր փուլ: