Մեկնաբանություն.Հյուսիս-հարավ երթուղին փորձնական շահագործման է հանձնվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i144620-Մեկնաբանություն.Հյուսիս_հարավ_երթուղին_փորձնական_շահագործման_է_հանձնվել
Բազմաթիվ վայրիվերումներից և ներքին ու տարածաշրջանային խնդիրների լուծումից ու խոչընդոտների վերացումից հետո, վերջապես, փորձնական շահագործման է հանձնվել հյուսիս-հարավ ռազմավարական նշանակության երթուղին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2021 14:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Հյուսիս-հարավ երթուղին փորձնական շահագործման է հանձնվել

Բազմաթիվ վայրիվերումներից և ներքին ու տարածաշրջանային խնդիրների լուծումից ու խոչընդոտների վերացումից հետո, վերջապես, փորձնական շահագործման է հանձնվել հյուսիս-հարավ ռազմավարական նշանակության երթուղին:

Հյուսիս-հարավ միջանցքի բեռնարկղային առաջին գնացքը Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքից  սկսել է իր առաջին ճանապարհորդությունը դեպի Հնդկաստանի Նհավա-Շեվա նավահանգիստ: Գնացքն  անցնելու է  Իրանի առանցքայնությամբ 7200 կիլոմետրանոց միջանցքով և հասնելու է Հնդկաստան: 

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը պետք է դիտարկել որպես աշխարհի ամենակարևոր միջազգային նախագծերից մեկը: Անկասկած, հյուսիս-հարավ միջանցքը կարող է մրցել նոր Մետաքսի ճանապարհի հետ:

2000 թ.-ի սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի պաշտոնյաները ստորագրեցին Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որպեսզի առևտրա-տնտեսական համագործակցություններից բացի, անհրաժեշտ հիմքեր ապահովեն  Իրանի տարածքով Հնդկաստանի ու Եվրոպայի միջև ապրանքների տարանցման ճանապարհը կարճացնելու համար: 

Տրանսպորտային և տարանցիկ այս կարևոր միջանցքն ընդունելով տաս նոր անդամ ավելի է ընդլայնվել: Նոր անդամների թվում են Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանը,Ղազախստանը,Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, Օմանը և Սիրիան, որոնք միացել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին: Բուլղարիան, որպես դիտորդ անդամ, նույնպես միացել է հաղորդակցության այս կարևոր ուղուն:

Այս նախագծի իրագործման նպատակն է Պարսից ծոցի, Իրանի և Ադրբեջանի հանրապետության տարածքով ստեղծել տրանսպորտային կարճ ճանապարհ՝ Հնդկական օվկիանոսից ու հարավարևելյան Ասիայից դեպի Ռուսաստան և Եվրոպա: 

Ներկայումս Հարավարևելյան Ասիայից Եվրոպա  և  Եվրոպայից Հարավարևելյան Ասիա ապրանքների տարանցումն իրականանում է Սուեզի, Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Մինչդեռ Հյուսիս-հարավ միջացնքով ապրանքների փոխադրման ժամանակը կկրճատվի 25 օրով: Ի դեպ Հյուսիս-հարավ միջանցքով ապարանքների տարանցման ծավալը տարեկան կարող է հասնել մինչև 20 միլիոն տոննայի: 

 Այս կապակցությամբ  տրանսպորտային հարցերի ռուս փորձագետ՝ Ալեքսեյ Ստոլ Յարաֆն ասել է.«Այս երկաթգծի կառուցումը շատ կարևոր է տարածաշրջանում տրանսպորտային ոլորտի զարգացման համար, ուստի Ռուսաստանը պատրաստ է ավելի ակտիվորեն մասնակցել այդ երկաթուղու կառուցմանը»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Ադրբեջանը 2004 թ.-ին հիմնել են համատեղ բաժնետիրական ընկերություն ՝ «Հյուսիս-հարավ» հաղորդակցության ճանապարհի կառուցման նախագծից լիարժեք օգտվելու համար:

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի  նախագծի շրջանակներում որոշում ընդունվեց Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում կառուցել նոր երկաթուղային գիծ` 300 կմ երկարությամբ:

Այս կարևոր հաղորդակցության ճանապարհի լիարժեք օգտագործմամբ  կձևավորվի ամենակարևոր առևտրային կապը Ասիայի և Եվրոպայի միջև: Օգտագործելով այս երթուղին` ապրանքների տարանցման տարածությունն ու ժամանակը կկրճատվեն 40 տոկոսով,  իսկ ծախսերը 30 տոկոսով: