Մեկնաբանոթյուն. Պուտինն ընդգծել է Չինաստանի հետ ռազմավարական հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i144692-Մեկնաբանոթյուն._Պուտինն_ընդգծել_է_Չինաստանի_հետ_ռազմավարական_հարաբերություններն_ընդլայնելու_անհրաժեշտությունը
Հինգշաբթի օրը, ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը իր չինացի գործընկերոջը շնորհավորել է Կոմունիստական ​​կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Նա ընդգծել է Մոսկվայի և Պեկինի ռազմավարական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Իր ուղերձում Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Պեկինը կառուցողական դերակատարություն է ունենալու  գլոբալ սպառնալիքների և մարտահրավերների հաղթահարման գործում: Նա վստահություն է հայտնել, որ Ռուսատսանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության և Չինաստանի Կոմունիստական ​
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2021 13:08 Asia/Tehran
  •  Մեկնաբանոթյուն. Պուտինն ընդգծել է Չինաստանի հետ ռազմավարական հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը

Հինգշաբթի օրը, ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը իր չինացի գործընկերոջը շնորհավորել է Կոմունիստական ​​կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Նա ընդգծել է Մոսկվայի և Պեկինի ռազմավարական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Իր ուղերձում Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Պեկինը կառուցողական դերակատարություն է ունենալու  գլոբալ սպառնալիքների և մարտահրավերների հաղթահարման գործում: Նա վստահություն է հայտնել, որ Ռուսատսանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության և Չինաստանի Կոմունիստական ​

 Հունիսի 28-ին  Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները վիրտուալ հանդիպման ժամանակ  քննարկել են  երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և բոլոր մակարդակներում ռազմավարական գործընկերության ընդլայնումը: Հանդիժման շրջանակներում, ՌԴ և Չիանստանի նախագահները  երկարաձգել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության, բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիրը:

Չինաստանի նախագահ Սի Ցինպինը հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերությունն այս տարի թևակոխել է նոր փուլ և հաջողությամբ անցել է բոլոր փորձություններն ու հաղթահարել մարտահրավերները:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Այս տարին հատուկ տարի է ռուս-չինական հարաբերությունների համար:  Ռուսաստանը և Չինաստանը 20 տարի առաջ Մոսկվայում ստորագրեցին Ռազմավարական գործընկերության և բարիդրացիության մասին համաձայնագիրը»:

Ռուսաստան-Չինաստան ռազմավարական գործընկերության, բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2001 թվականի հուլիսին՝ Չինաստանի   ժամանակի ղեկավար Ջիյանգ Զեմինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի   կողմից Մոսկվայում: Իսկ ընթացիկ տարվա հունիսի 28-ին, երկու երկրները պայմանավորվեցին ևս 5 տարով երկարաձգել համաձայնագիրը:

Սառը պատերազմի ավարտից ի վեր, Ռուսաստանի և Չինաստանի միջև տնտեսական, քաղաքական, ռազմական և սպառազինական հարաբերություններն աճում են: Ընդհանուր առմամբ, Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները վերջին տարիներին մեծ զարգացում են ապրել, և երկու երկրներն ունեն մի շարք գլոբալ և տարածաշրջանային նպատակներ՝ հաշվի առնելով միմյանց քաղաքական նկատառումները:

Ներկայումս երկու երկրների համագործակցությունը, հատկապես տնտեսության և էներգետիկայի ոլորտում, գտնվում է բարձր մակարդակի վրա: Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների վերջին հանդիպումներում քննարկել է  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, կապված  քաղաքականության, տնտեսության, ներդրումների, էներգետիկայի և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտների հետ, ինչպես նաև կարևոր միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, կարևոր համաձայնագրեր և պայմանագրեր:

Իսկ  Ռազմավարական գործընկերության, բարեկամության և համագործակցության համաձայնագրի երկարաձգումը, վկայում է  ԱՄՆ-ի թշնամանքի աճի պայմաններում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու Մոսկվայի և Պեկինի վճռականության մասին:

2021 թվականի հունվարին Ջո Բայդենի կողմից ԱՄՆ նախագահի  պաշտոնը ստանձնելուց ի վեր, Մոսկվայի և Պեկինի հետ Վաշինգտոնի հարաբերությունները սրվել են  քաղաքական, տնտեսական, առևտրային, ռազմական, անվտանգության և մարդու իրավունքների հետ կապված հարցերի պատճառով:

Բայդենի օրոք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները անկում են ապրել և Վաշինգտոնը կրկնապատկել է իր հակառուսական դիրքորոշումը:

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները նույնպես, Բայդենի ՝ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո լարվել են:   

Վաշինգտոնի քննադատությունն ուղղված է տնտեսական, առևտրային, ռազմական, անվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում  Չինաստանի գործողությունների վրա ՝

 Միացյալ Նահանգները վախենում են Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացումից:

Չինաստանը և Ռուսաստանը միիևնույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ միջազգային հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են ՀԳՀԾ-ն, ԱՄՆ միակողմանի գործողություններին հակազդելու անհրաժեշտությունը: Որպես ԱՄՆ-ի երկու հիմնական մրցակիցներ, Մոսկվան ու Պեկինը երկկողմ համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում,  փորձում են ընդհանուր դիրքորոշում որդեգրել՝ ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական և ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար: