Մեկնաբանոթյուն. Պուտինն ընդգծել է Չինաստանի հետ ռազմավարական հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը
Հինգշաբթի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր չինացի գործընկերոջը շնորհավորել է Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Նա ընդգծել է Մոսկվայի և Պեկինի ռազմավարական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Իր ուղերձում Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Պեկինը կառուցողական դերակատարություն է ունենալու գլոբալ սպառնալիքների և մարտահրավերների հաղթահարման գործում: Նա վստահություն է հայտնել, որ Ռուսատսանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության և Չինաստանի Կոմունիստական
Հունիսի 28-ին Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները վիրտուալ հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և բոլոր մակարդակներում ռազմավարական գործընկերության ընդլայնումը: Հանդիժման շրջանակներում, ՌԴ և Չիանստանի նախագահները երկարաձգել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության, բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիրը:
Չինաստանի նախագահ Սի Ցինպինը հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերությունն այս տարի թևակոխել է նոր փուլ և հաջողությամբ անցել է բոլոր փորձություններն ու հաղթահարել մարտահրավերները:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Այս տարին հատուկ տարի է ռուս-չինական հարաբերությունների համար: Ռուսաստանը և Չինաստանը 20 տարի առաջ Մոսկվայում ստորագրեցին Ռազմավարական գործընկերության և բարիդրացիության մասին համաձայնագիրը»:
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական գործընկերության, բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2001 թվականի հուլիսին՝ Չինաստանի ժամանակի ղեկավար Ջիյանգ Զեմինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Մոսկվայում: Իսկ ընթացիկ տարվա հունիսի 28-ին, երկու երկրները պայմանավորվեցին ևս 5 տարով երկարաձգել համաձայնագիրը:
Սառը պատերազմի ավարտից ի վեր, Ռուսաստանի և Չինաստանի միջև տնտեսական, քաղաքական, ռազմական և սպառազինական հարաբերություններն աճում են: Ընդհանուր առմամբ, Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները վերջին տարիներին մեծ զարգացում են ապրել, և երկու երկրներն ունեն մի շարք գլոբալ և տարածաշրջանային նպատակներ՝ հաշվի առնելով միմյանց քաղաքական նկատառումները:
Ներկայումս երկու երկրների համագործակցությունը, հատկապես տնտեսության և էներգետիկայի ոլորտում, գտնվում է բարձր մակարդակի վրա: Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների վերջին հանդիպումներում քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, կապված քաղաքականության, տնտեսության, ներդրումների, էներգետիկայի և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտների հետ, ինչպես նաև կարևոր միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, կարևոր համաձայնագրեր և պայմանագրեր:
Իսկ Ռազմավարական գործընկերության, բարեկամության և համագործակցության համաձայնագրի երկարաձգումը, վկայում է ԱՄՆ-ի թշնամանքի աճի պայմաններում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու Մոսկվայի և Պեկինի վճռականության մասին:
2021 թվականի հունվարին Ջո Բայդենի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, Մոսկվայի և Պեկինի հետ Վաշինգտոնի հարաբերությունները սրվել են քաղաքական, տնտեսական, առևտրային, ռազմական, անվտանգության և մարդու իրավունքների հետ կապված հարցերի պատճառով:
Բայդենի օրոք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները անկում են ապրել և Վաշինգտոնը կրկնապատկել է իր հակառուսական դիրքորոշումը:
ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները նույնպես, Բայդենի ՝ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո լարվել են:
Վաշինգտոնի քննադատությունն ուղղված է տնտեսական, առևտրային, ռազմական, անվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում Չինաստանի գործողությունների վրա ՝
Միացյալ Նահանգները վախենում են Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացումից:
Չինաստանը և Ռուսաստանը միիևնույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ միջազգային հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են ՀԳՀԾ-ն, ԱՄՆ միակողմանի գործողություններին հակազդելու անհրաժեշտությունը: Որպես ԱՄՆ-ի երկու հիմնական մրցակիցներ, Մոսկվան ու Պեկինը երկկողմ համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, փորձում են ընդհանուր դիրքորոշում որդեգրել՝ ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական և ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար: