Մեկնաբանություն - Ռուսաստանը դեմ է Կենտրոնական Ասիայում ամերիկյան զորքերի տեղակայմանը
Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Զամիր Քաբալովը հայտարարել է, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը չպետք է հանգեցնի Կենտրոնական Ասիայում նրանց զորքերի տեղակայմանը:
Քաբալովը հայտարարել է.«Այս գործընթացը չի կարող հանգեցնել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի վերաբաշխմանը Աֆղանստանի հարևան երկրներում, հատկապես Կենտրոնական Ասիայում: Մենք այդ կապակցությամբ արդեն նախազգուշացրել ենք Վաշինգտոնին և հուսով ենք, որ այդ ուղերձը կլսվի»:
Աֆղանստանից դուրս գալուց հետո Կենտրոնական Ասիայում ամերիկյան զորքեր տեղակայելու վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը, ըստ էության, նախազգուշացում է Բայդենի վարչակազմի և մասնավորապես Պենտագոնի հնարավոր գործողությունների համար:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել էր Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը ավարտել մինչ 2021 թվականի սեպտեմբերի 11-ը: Նա ընդգծել էր, որ եկել է ժամանակը, որպեսզի ավարտվի ԱՄՆ-ի ամենաերկարատև պատերազմը:
Այնուամենայնիվ Բայդենի կառավարությունը պնդում է, որ շարունակում է աջակցել Աֆղանստանի կենտրոնական կառավարությանը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նաև պնդում է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի նշանակում երկու երկրների ռազմավարական հարաբերությունների թուլացում: ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերը զորքերը արագորեն տարհանում են Աֆղանստանը: Ուրբաթ օրը հայտարարվեց, որ ԱՄՆ ուժերը ամբողջությամբ տարհանել են Բագրամ ավիաբազան:
Պենտագոնը պնդում է, որ միջոցներ է ձեռնարկել իր և ՆԱՏՕ-ի զորքերը պաշտպանել Թալիբանի հնարավոր հարձակումներից: Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ 2021 թվականի մայիսին Թալիբան շարժումը միաժամանակ հարձակման է անցել մի շարք ճակատներում և այժմ այն պնդում է, որ ավելի քան 80 գավառներ անցել է իրենց վերահսկողության տակ Աֆղանստանում:
Ահաբեկչության դեմ պատերազմը շարունակելու և Աֆղանստանում իրավիճակը վերահսկելու պատրվակով ԱՄՆ-ն բարձրացրել է Աֆղանստանի հարևան երկրներում, հատկապես Կենտրոնական Ասիայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը: Փորձագետները և աֆղանական որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նախազգուշացրել են երկրում իշխանության վակուումի մասին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո և Թալիբան շարժման կողմից Աֆղանստանում պատերազմի չարաշահումիների մասին: Իշխանության այս վակուումը կբարձրացնի այնպիսի ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, ինչպիսիք են Ալ-Քաիդան և ԻԼԻՊ-ը:
Ռուսաստանի բացահայտ նախազգուշացումը ցույց է տալիս, որ Մոսկվան դեմ է ԱՄՆ զորքերի ցանկացած տեղակայմանը Կենտրոնական Ասիայում: Սեպտեմբերի 11-ի հարձակումներից և ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո այս պատրվակով Վաշինգտոնը ռազմական բազաներ հիմնեց Ուզբեկստանում և Ղրղզստանում: Ներքին և արտաքին աճող ընդդիմության պատճառով հետագա տարիներին այդ ռազմաբազաները տարհանվեցինն: Այժմ Կենտրոնական Ասիայի երկրներում զորքեր տեղակայելու ԱՄՆ պատրվակը Աֆղանստանում իրավիճակի վերահսկումն է: Վաշինգտոնը օգտվում է դրանից ՝ ընդլայնելու իր ներկայությունն ու ազդեցությունն այս երկրներում:
Ռուսաստանի պաշտոնյաները կարծում են, որ Վաշինգտոնը օկուպացիայի տարիներին Աֆղանստանը օգտագործել է, որպես հարթակ տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական ազդեցությունը մեծացնելու համար և այժմ ունի նմանատիպ ծրագիր Կենտրոնական Ասիայում: