Մեկնաբանություն. Լիբանանում իրանցի դիվանագետների առևանգվելու տարիելիցի կապակցությամբ
1982թ հուլիսի 4-ին Լիբանանում առևանգվեցին 4 իրանցի դիվանագետներ:
Այս ահաբեկչական գործողության ընթացքում, առաևանգվեցին ԻԻՀ փոխդեսպան Սեյեղ Մոհսեն Մուսավին, ԻԻՀ դեսպանատան ռազմական կցորդ Ահմադ Մոթեվասելյանը, դեսպանատան տեխնիկական հարցերով խորհդրական Թաղի Ռասթեգան Մողադդամը, ԻՌՆԱ լրատվական գործակալության լրագրող Քազեմ Ախավանը: Դիվանագետներն առևանգվել են Սիոնիստական ռեժիմին կապված ահաբեկիչների կողմից, չնայած նարնց ուղեկցում էր դիվանագիտական ոստիկանությունը:
Վերջին տարիներին պարզվել է, որ առևանգված իրանցի դիվանագետները փոխանցվել են Սիոնիստական ռեժիմին, տեղափոխվել բռնագրավված տարածքներ և որոշ ժամանակ անկցացրել այնտեղի բանտերում:
Այս ահաբեկչությունից անցել է 39 տարի և դեռևս բազմաթիվ հարցեր գոյություն ունեն այս կապակցությամբ:
Նախ՝ ահաբեկչական գործողության ընթացքում, Սիոնիստական ռեժիմի դերակատարությունը եղել է և դա անժխտելի է: Հարց է ծագում, թե ինչո՞ւ ՄԱԿ-ը հետամուտ չի լիրնում այս հարցի վերջնական լուծմանը, չնայած իր միջազգային պատասխանատվությանը:
Մի կողմից, ԱԽ տասնամյակներ տևած պասիվությունն Իսրայելի ռեժիմին խրախուսում է շարունակել իր հանցագործությունները: Փաստերը վկայում են, որ Էյլի Հաղիղեյի և Սամիր Ջաջայի ղեկավարած զինված ուժերն այս գործողության մեջ դերակատար են եղել: Իրանցի դիվանագետներն այս անձանց կողմից տեղափոխվել են բռնագրավված Պաղեստին և հանձնվել Մոսադին: Էյլի Հաիղղեն հայտարարել է, որ Պաղեստինի պահանջով, Լիբանանի քրիստոնյա զինված ուժերն առևանգված դիվանագետներին հանձնել են Իսրայելին:
Անկասկած, ԱԽ-ն ունի այս կապակցությամբ պատասխանատվություն և պետք է կատարի իր պարտավորությունները՝ միջազգային իրավունքի շրջանակներում: Միջազգային հանրությունը տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար, պետք է պահանջի, որպեսզի վերջ տրվի Իրսայելի ռեժիմի ապօրինի գործողություններին ու բռնություններին:
Երկրորդ հերթին, այս հարցի վերաբերյալ այն ուժերի երկակի քաղաքականությունն է, որոնք իրենց մարդու իրավունքների պաշտպան են համարում:
Հաջորդ հարցը կայանում է նրանում, որ եթե նման դեպք տեղի ունենար Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, արդյոք այդ երկրները ավելի քան 40 տարի կլռեի՞ն ու ոչ մի քայլ չէ՞ին անի:
Որոշ ժամանակ առաջ, Indipendent օրաթերթն անդրադառնալով ահաբեկչական գործողություններում Մոսադի դերակատարությանը, գրել էր. «Բորլոր այս ահաբեկչական գործողություններում նկատելի է Մոսադի ձեռագիրը»:
Այսօր իսլամական հանրապետությունն այս ահաբեկչական գործողության մեջ մեղադրում է Սիոնիստական ռեժիմին ու նրա դաշնակիցներին: Մյուս հարցը կայանում է նրանում, որ Սիոնիստական ռեժիմի ագրեսոր քաղքականությունը չի սահմանափակվում միայն պաղեստինյան տարածնքերի գրամվմամբ: Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի ահաբեկչության հենակայանն է և ԱՄՆ-ի հովանավորությամբ, շարունակում է իր հանցագործխություններն ու միջազգային օրենքների ոտնահարումը: