Մեկնաբանություն- Դեպի Իսրայելի Ադրբեջանի պետական ավիաուղիների թռիչքներն ավելացել են
Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը հերթական անգամ ավելացնում է «Ազալ» պետական ավիաընկերության չվերթները դեպի Պաղեստինի գրավյալ տարածքներ:
Ադրբեջանի պետական ավիաընկերությունը (Azal) հայտարարել է, որ հուլիսի 11-ից սկսվելու են դեպի Իսրայել թռիչքները, իսկ հուլիսի 22-ից, թռիչքներ են իրականացվելու նաև հինգշաբթի օրերին: հ
Չնայած քաղաքական և կրոնական անկախ գործիչների նդդիմությանը և բողոքներին, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները կրկնապատկել են ջանքերը իսրայելական ռասիստական ռեժիմի հետ կապերն ընդլայնելու ուղղությամբ:
Ներքին բողոքներից բացի, տարածաշրջանի և աշխարհի մի շարք իսլամականպետություններ ևս բողոքել են Իսրայելի հետ իսլամական երկրի հարաբերության ընդլայնման դեմ:
Ավելի վաղ, ադրբեջանցի պաշտոնյաները, Բաքվի և Թել Ավիվի սերտ հարաբերությունների նկատմամբ ներքին, տարածաշրջանային և գլոբալ քննադատության մասին հայտարարում էին, որ Սիոնիստական ռեժիմի հետ սերտ հարաբերությունների հաստատման հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցություն ստանալն է: Պաղեստինի գրավյալ տարածքներում հայկական լոբբի գործունեությունը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին:
Նախկինում այդ մոտեցումը միգուցե որոշ չափով արդարացված էր Ադրբեջանի հասարակական կարծիքի մոտ և իսլամական աշխարհում: Բայց հիմա, երբ Ղարաբաղի հակամարտությունն ու պատերազմն ավարտվել են, Իլհամ Ալիևի կառավարության և Իսրայելի միջև հարաբերությունների ընդլայնումն այնքան էլ արդարացված չէ:
Հաշվի առնելով այս իրողությունները, պետք է ասել, որ Բաքվի պաշտոնյաները, հատկապես՝ նախագահ Իլհամ Ալիևը, դեմ են Ադրբեջանի մուսուլման ժողովրդի կամքին և ընդլայնում են հարաբերությունները Իսրայելի հետ և ձգտում են ձևացնել, թե տարածաշրջանում և աշխարհում հետևում են Իսրայելի քաղաքականությանը:
Հարաբերությունների ընդլյնման երկկողմ ցանկությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանն անցյալում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդիրն էր Իսրայելի հետ հարաբերությունների ընդլայնման պատրվակ ծառայեցնում, բայց այժմ Իլհամ Ալիևի կառավարությունը հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ՝ միայն իր ինքնիշխանությաը սատարելու համար: Իսկ Սիոնիստական ռեժիմը մի քանի նպատակ ունի:
Այդ կապակցությամբ Իսրայել-Ադրբեջան բարեկամության միության նախագահ Էդվարդ Ձերնինն ասել է.«Կողմերն միմյանց առաջարկելու շատ բան ունեն: Ադրբեջանն ունի հարուստ բնական պաշարներ, իսկ Իսրայելն ունի առաջատար տեխնոլոգիա»:
Այս հայտարարությունները կատարվել են այն դեպքում, երբ Իսրայելի ռեժիմը մեծլ ներդրում չի կատարել Ադրբեջանում:
Ներկայումս, Իսրայել գաղթած ադրբեջանցի հրեաները վերադառնում են Ադրբեջան, առևտուր և ներդրում կատարելու նպատակով:
Մինչդեռ իսլամական այդ երկրում սովետական հրեաների ներդրումների քանակը չի հասել սպասված մակարդակին:
Ի տարբերություն դրա, նկատի ունենալով չվերթների մեծ պահանջարկը, կարծես թե Բաքու-Թել Ավիվ շաբաթական ուղիղ չվերթերներն արդարացվում են:
Սիոնիստական ռեժիմի հետ Իլհամ Ալիեւի կառավարության հարաբերությունների մասին հարկ է նշել, որ երկու կողմերի հարաբերությունները կլինեն կարճաժամկետ, և դժվար թե այդ հարաբերությունները կշարունակվեն հեռավոր ապագայում: Հատկապես, որ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը դեմ է այդ հարաբերություններին: