Մեկնաբանություն- Դեպի Իսրայելի Ադրբեջանի պետական ​​ավիաուղիների թռիչքներն ավելացել են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145530-Մեկնաբանություն_Դեպի_Իսրայելի_Ադրբեջանի_պետական_ավիաուղիների_թռիչքներն_ավելացել_են
Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը հերթական անգամ ավելացնում է ​​«Ազալ» պետական ավիաընկերության չվերթները դեպի Պաղեստինի գրավյալ տարածքներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2021 14:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Դեպի Իսրայելի Ադրբեջանի պետական ​​ավիաուղիների թռիչքներն ավելացել են

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը հերթական անգամ ավելացնում է ​​«Ազալ» պետական ավիաընկերության չվերթները դեպի Պաղեստինի գրավյալ տարածքներ:

Ադրբեջանի պետական ​​ավիաընկերությունը (Azal) հայտարարել է, որ հուլիսի 11-ից սկսվելու են դեպի Իսրայել թռիչքները, իսկ հուլիսի 22-ից, թռիչքներ են իրականացվելու նաև հինգշաբթի օրերին: հ

Չնայած քաղաքական և կրոնական անկախ գործիչների նդդիմությանը և բողոքներին, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները կրկնապատկել են ջանքերը իսրայելական ռասիստական ​​ռեժիմի հետ կապերն  ընդլայնելու ուղղությամբ:

Ներքին բողոքներից բացի, տարածաշրջանի և աշխարհի մի շարք իսլամականպետություններ ևս բողոքել են Իսրայելի հետ իսլամական երկրի հարաբերության ընդլայնման դեմ:

Ավելի վաղ, ադրբեջանցի պաշտոնյաները, Բաքվի և Թել Ավիվի սերտ հարաբերությունների նկատմամբ ներքին, տարածաշրջանային և գլոբալ քննադատության մասին հայտարարում էին, որ Սիոնիստական ​​ռեժիմի հետ սերտ հարաբերությունների հաստատման հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցություն ստանալն է: Պաղեստինի գրավյալ տարածքներում հայկական լոբբի գործունեությունը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին:

Նախկինում այդ մոտեցումը միգուցե որոշ չափով արդարացված էր Ադրբեջանի հասարակական կարծիքի մոտ և իսլամական աշխարհում: Բայց հիմա, երբ Ղարաբաղի հակամարտությունն ու պատերազմն ավարտվել են, Իլհամ Ալիևի կառավարության և Իսրայելի միջև հարաբերությունների ընդլայնումն այնքան էլ արդարացված չէ:

Հաշվի առնելով այս իրողությունները, պետք է ասել, որ Բաքվի պաշտոնյաները, հատկապես՝ նախագահ Իլհամ Ալիևը, դեմ են Ադրբեջանի մուսուլման ժողովրդի կամքին և ընդլայնում են հարաբերությունները Իսրայելի հետ և ձգտում են  ձևացնել, թե տարածաշրջանում և աշխարհում հետևում են Իսրայելի քաղաքականությանը:

Հարաբերությունների ընդլյնման երկկողմ ցանկությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանն անցյալում  միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդիրն էր Իսրայելի հետ հարաբերությունների ընդլայնման պատրվակ ծառայեցնում, բայց այժմ Իլհամ Ալիևի կառավարությունը հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ՝ միայն իր ինքնիշխանությաը սատարելու համար: Իսկ  Սիոնիստական ​​ռեժիմը մի քանի նպատակ ունի:

Այդ կապակցությամբ Իսրայել-Ադրբեջան բարեկամության միության նախագահ Էդվարդ Ձերնինն ասել է.«Կողմերն միմյանց առաջարկելու շատ բան ունեն: Ադրբեջանն ունի հարուստ բնական պաշարներ, իսկ Իսրայելն ունի առաջատար տեխնոլոգիա»:

Այս հայտարարությունները կատարվել են այն դեպքում, երբ Իսրայելի ռեժիմը մեծլ ներդրում չի կատարել Ադրբեջանում:

Ներկայումս, Իսրայել գաղթած ադրբեջանցի հրեաները վերադառնում են Ադրբեջան, առևտուր և ներդրում կատարելու նպատակով:

Մինչդեռ իսլամական այդ երկրում սովետական ​​հրեաների ներդրումների քանակը չի հասել սպասված մակարդակին:

Ի տարբերություն դրա, նկատի ունենալով չվերթների մեծ պահանջարկը, կարծես թե  Բաքու-Թել Ավիվ շաբաթական ուղիղ չվերթերներն արդարացվում են:

Սիոնիստական ​​ռեժիմի հետ Իլհամ Ալիեւի կառավարության հարաբերությունների մասին հարկ է նշել, որ երկու կողմերի հարաբերությունները կլինեն կարճաժամկետ, և դժվար թե այդ հարաբերությունները կշարունակվեն հեռավոր ապագայում: Հատկապես, որ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը դեմ է այդ հարաբերություններին: