Մեկնաբանություն. Ջասկի տերմինալից նավթի արտահանում. Իրանական նավթի էմբարգոյի տապալումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146442-Մեկնաբանություն._Ջասկի_տերմինալից_նավթի_արտահանում._Իրանական_նավթի_էմբարգոյի_տապալումը
Տնտեսական պատերազմի ընթացքում շահագործման հանձնվեց Գորե-Ջասկ նավթամուղը, որը հանդիսանում է Իրանի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենաառազմավարական և ամենաարագ մեգանախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2021 09:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ջասկի տերմինալից նավթի արտահանում. Իրանական նավթի էմբարգոյի տապալումը

Տնտեսական պատերազմի ընթացքում շահագործման հանձնվեց Գորե-Ջասկ նավթամուղը, որը հանդիսանում է Իրանի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենաառազմավարական և ամենաարագ մեգանախագիծը:

Գորե-Ջասկ նավթամուղն ամբողջովին իրանական նախագիծ է, որն իրականացվել է «Matn» և «Pars Oil and Gas» իրանական ընկերությունների կողմից: Ընկերություններն ստանձնել են այս ազգային հսկայական նախագծի ծովային և ցամաքային հատվածների նախագծերի իրագործման պատասխանատվությունը:

Գորե-Ջասկ հում նավթի տեղափոխման զանգվածային ծրագրի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, ինչպես՝ խոշոր խողովակաշարերն ու փոխանցման պոմպերը, արտադրվել են իրանական ընկերությունների կողմից:

Գորե-Ջասկ հում նավթի փոխադրման ռազմավարական ծրագրի ընդհանուր առաջընթացը մոտ 85 տոկոս  է, և դրա վրա մինչ այժմ ծախսվել է ավելի քան 1,2 միլիարդ դոլար:

Նավթարդյունաբերության պատմության մեջ այս մեծ ծրագրի իրականացումը պատժամիջոցների և Միացյալ Նահանգների առավելագույն ճնշման չեզոքացման վառ օրինակ է: Գորե-Ջասկ հում նավթի փոխանցման ռազմավարական ծրագրի իրականացման նպատակն է օրեկան մեկ միլիոն բարել անմշակ նավթ տեղափոխել Բուշեհր նահանգի Գորե շրջանից դեպի Հորմոզգան նահանգի Ջասկ շրջան՝ այնուհետև թիրախային շուկաներ արտահանել ոչ Հորմուզի նեղուցի ճանապարհով:

Գորե-Ջասկ հում նավթի փոխադրման ռազմավարական նախագիծը առաջին փուլում մշակվել և իրականացվել է օրական շուրջ 300 հազար  բարել նավթ փոխադրելու նպատակով: Ծրագրի ավարտին, նավթի փոխանցումը կհասնի օրական մեկ միլիոն բարելի:

Նավթի արտահանման անվտանգությունն ու շարունակականությունն ապահովելու համար Իրանի նավթի արտահանման ուղիների ապակենտրոնացումը և դիվերսիֆիկացումը կարևոր է, և դա արվել է Իրանում Գորե-Ջասկ հում նավթի փոխանցման ծրագրի իրականացման արդյունքում:

Այս առումով Իրանում «Փարս» նավթի և գազի ընկերության գործադիր տնօրեն Մոհամմեդ Մեշքինֆամը հինգշաբթի օրը ասել է.«Ջասկի տերմինալն առանցքային դեր ունի Իրանի էներգետիկ առևտրի ապագայում և կարող է Պարսից ծոցից դուրս Իրանի նավթային հաճախորդների համար ապահովել նոր և անվտանգ երթուղի՝ դիվերսիֆիկացնելով նավթի արտահանման ուղիները»:

Գորե-Ջասկ հում նավթի տեղափոխման ծրագրի իրագործմամբ, առաջին բեռը բեռնվեց և արտահանվեց Պարսից ծոցի էներգիայի փոխանցման հիմնական ուղի համարվող Հորմուզի ռազմավարական նեղուցից մի փոքր այն կողմ գտնվող Ջասկից և Օմանի ծովից:

Այս քայլը աշխարհին հստակ ուղերձ է հղում այն ​​մասին, որ Իրանի նավթը պատժամիջոցների ենթարկել հնարավոր չէ, իսկ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի  Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու ցանկությունը ոչ այլ ինչ էր քան երազ:

Ինչպես հինգշաբթի օրը ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Գորե-Ջասկ հում նավթի փոխադրման ծրագրի շահագործման արարողության ժամանակ. Պարսից ծոցից դուրս և Օմանի ծովում նավթի արտահանման տերմինալ ունենալը շատ արժեքավոր և կարևոր է Իրանի համար: