Մեկնաբանություն - Սահմանային լարվածության աճ և փոխհրաձգություն՝ հայկական և ադրբեջանական ուժերի միջև
Տարածաշրջանային լրատվամիջոցները շարունակում են հաղորդել ադրբեջանա-հայկական շփման գծերում հրադադարի ռեժիմի խախտման մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է այդ երկրի դիրքերի ուղղությամբ հայկական ուժերի կողմից կրակ բացելու մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական զինված ուժերը կրակ են Վեդի, Բասարկեչար և Քամբաջար շրջաններում կրակ են բացել Սադրակ, Գետաբեկ, Դաշկեսան շրջաններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի խախտումը ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծերում նշանակում է, որ Բաքվի և Երևանի միջև անվստահությունը շարունակվում է: Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխադարձ անվստահության պայմաններում միայն երրորդ, բայց հզոր երկրի առկայությունն ու մասնակցությունը կարող է երաշխավորել երկկողմ համաձայնագրերի իրականացման հնարավորությունը:
Հրադադարի ռեժիմի խախտումները և սահմանային իրավիճակի լարվածության սրումը տեղի են ունենում այն պայմաններում, երբ Ռուսաստանը զորք է տեղակայել տարածաշրջանում: Ադրբեջանի և Հայաստանի միջև մարդկային ու նյութական կորուստների հանգեցնող հրադադարի ռեժիմի խախտումները տեղի են ունենում մի իրավիճակում, երբ երկու կողմերն արդեն համաձայնվել են ստորագրել խաղաղության նոր համաձայնագիր:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն է հայտնել ադրբեջանական կողմի հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով և ընդգծել է Ադրբեջանի հետ խաղաղության նոր համաձայնագրի ստորագրելու պատարստակամությունը:
Նա ասել է. «Միջազգային գործընկերների մասնակցությամբ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները լիովին համապատասխանում էին Հայաստանի շահերին, և եթե Ադրբեջանի Հանրապետությունն իրականացնի այդ համաձայնագրերը` Հայաստանի կողմից ընդունված պայմաններին համապատասխան, ես նոր փաստաթուղթ կստորագրեմ»:
Հայաստանի վարչապետի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքուն և Երևանը կուլիսներում հասել են կարևոր պայմանավորվածությունների: Բայց քանի դեռ այդ համաձայնագրերը չեն ստորագրվել և կյանքի չեն կոչվել, հասարակական կարծիքը շեղելու նպատակով, ռազմական հակամարտություններն անխուսափելի են թվում: Սդրբեջանական և հայկական ուժերի միջեւ լարվածությունն ու բախումները դիտարկվում են որպես նախապատրաստական քայլ՝ Բաքվի և Երեւանի միջև նոր պայմանագրի ստորագրման ուղղությամբ :
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ և Ադրբեջանի հետ գլխավոր բանակցող Մհեր Գրիգորյանը տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից:
Չնայած կուլիսային պայմանավորվածություններին և Բաքվի և Երևանի ղեկավարների ՝ խաղաղության նոր համաձայնագիր ստորագրելու ջանքերին, մինչ այժմ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներն են տուժել կուլիսային պայմանավորվածություններից:
Չի կարելի անտեսել նաև որոշ օտարերկրյա կառավարությունների դերը, որոնք անընդհատ հրահրում են Բաքվի և Երևանի ղեկավարներին: Որովհետեւ, երբ այդ երկրների շահերը վտանգվում են, նրանք հրահրում են ադրբեջանական և հայկական կողմերին, որպեսզի տարածաշրջանում տիրող քաոսային իրավիճակը օգտագործեն իրենց ծրագրերն իրականացնելու համար: