Մեկնաբանություն-ԱՄՆ զորքերի դուրսբերումը և Արևմտյան Ասիայում անվտանգության նախադրյալները
Արևմտյան Ասիայում, ներառյալ՝ Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում ԱՄՆ -ի ռազմական ներկայությունը, տարիների ընթացքում սրել է տարածաշրջանի անվտանգության իրավիճակը, դաառնալով էթնիկ բախումների և ահաբեկչական խմբավորումների առաջացման պատճառ:
Այս միջամտությունների կարևոր մասը գրանցվել է Իրաքի օկուպացիայից հետո:
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին կիրակի օրը հանդիպել է Իրաքի Հաշդ ալ-Շաբի շարժման հրամանատար Ֆաթեհ ալ-Ֆայադի հետ: Հանդիպման ժամանակ, գեներալ Սալամին բարձր է գնահատել Դիմադրության ռազմավարական դերն ԻԼԻՊ-ի դեմ տարած հաղթանակում և կայունության ապահովման հարցում, անդրադառնալով այս կապակցությամբ մի ռազմավարական կետի:
Գեներալ Սալամին ասել է. «Իրաքում ձևավորված դիմադրությունը թուլացրեց և մաշեց ամերիկացիներին, և նրանց ծախսերը բարձրացնելով ՝ նրանց տեղավորեց երկու չարիքների միջև՝ նրանք կվնասվեն, եթե մնան, և պարտվեն, եթե հեռանան Իրաքից»:
ԻՀՊԿ հրամանատարը հավելել է. «Մենք ձեր կողմնակիցներն ենք Դիմադրության ճակատում և այս մեծ ճակատամարտի շարունակության մեջ: Մենք հույս ունենք, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ այդ երկրի խորհրդարանի ընդունած բանձևը կիրագործվի և որ Իրաքը կլինի անկախ, հզոր և ապահով՝ առանց օկուպանտների:
Բացի անվտանգության սպառնալիքների նվազեցումից, ԱՄՆ զորքերի դուրսբերումը տարածաշրջանից կհանգեցնի տարածաշրջանային տնտեսական համագործակցության վերսկսմանը. Սակայն դեռևս պարզ չէ, թե որքանով են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և այլ արտասահմանյան դերակատարներ պատրաստ քել տարածաշրջանը:
Անդրադառնալով Իրաքում և տարածաշրջանում ԱՄՆ -ի ծրագրերը տապալելու գործում Ղասեմ Սոլեյմանիի վճռական դերին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին երկու տարի առաջ Ղոմում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ամերիկացիները ցանկանում էին, որ Իրաքը նման լիներ բռնատիրական ռեժիմի, ինչպես Սաուդյան Արաբիան, որոնց ԱՄՆ-ն համարում է «կթու կովեր»: Սակայն Հաջ Ղասեմը հավատարիմ և քաջ իրաքցի երիտասարդների և իշխանության օգնությամբ գնաց Իրաք և պայքարեց այդ ծրագրի դեմ ու տապալեց այն»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է, որ տարածաշրջանի ազգերն ու ազգերի կառավարություններն անկասկած չեն ընդունի ամերիկյան կոռումպացված ներկայության շարունակությունը Նա հավելել է. «Տարածաշրջանում կամ աշխարհի որևէ այլ վայրում նրանց ներկայությունն այլ արդյունք չի ունեցել, քան պատերազմը, տարաձայնությունը, խռովությունը, ենթակառուցվածքների ոչնչացումը: Նրանք ցանկանում են, որ նույնը տեղի ունենա սիրելի Իրանում: Իսկ բանակցությունների և սեղանի շուրջ նստելու հարցը այդ միջամտությունների և ներկայությունների նախերգանքն է, ուստի տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը պետք է ավարտվի»:
Անդրադառնալով ահաբեկչության եդեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ի վարած պատերազմներին և միջամտություններին ՝ «Քուինս» վերլուծական կենտրոնն ընդունում է, որ այս ռազմական միջամտության քաղաքականությունը ոչ միայն չկարողացավ արմատախիլ անել թաքֆիրական գաղափարախոսությունները և անել էթնիկ և աղանդավորական բախումները, այլ դրանց հետռևանքով, այսօր Աֆղանստանը չունի ժողովրդավարություն և զարգացում և նույնիսկ միասնական կենտրոնական կառավարություն: Իրաքում սկսվել է ներքին բախումների վերարտադրման արատավոր շրջան: Իսկ ձեռքբերումների բացակայությունը համարժեք չէ այս ուղղությամբ Միացյալ Նահանգների չափազանց մեծ ծախսերին:
Սպիտակ տանը ղեկավարելու չորս տարիների ընթացքում, Թրամփն ավելի ապակայունացրեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանը: Իսրայելին նրա բացահայտ աջակցությունը Սպիտակ տունը մղեց տարածաշրջանային անվտանգության դեմ հետագա գործողությունների: Եվ հիմա ժամանակն է պատասխանել տարածաշրջանի ագրեսորներին և օտարերկրացիներին: