Մեկնաբանություն - Աշրաֆ Ղանիի հրաժարականի պայմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148148-Մեկնաբանություն_Աշրաֆ_Ղանիի_հրաժարականի_պայմանը
Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ հրաժարական կտա միայն ժողովրդի պահանջով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2021 13:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Աշրաֆ Ղանիի հրաժարականի պայմանը

Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ հրաժարական կտա միայն ժողովրդի պահանջով:

Քաբուլում Երիտասարդության համաշխարհային օրվա տոնակատարությոն ժամանակ, Մոհամմեդ Աշրաֆ Ղանին ասել է. «Միայն Աֆղանստանի ժողովուրդը կարող է որոշել իր իրավահաջորդի մասին, ոչ թե մեր հարևան Պակիստանը»:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը ասել էր.«Թալիբանը ցանկանում է, որ Աշրաֆ Ղանին հեռանա նախագահի պաշտոնից»:

Աֆղանստանի նախագահն ավելի վաղ ասել էր, որ ընտրությունների միջոցով իշխանության փոխանցումը կառավարության համար  անսակարկելի սկզբունք է:

Աշրաֆ Ղանիի հրաժարականի պայմանը ցույց է տալիս իշխանությունից հրաժարվել չցանկանալու մասին կամ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ քաղաքական անհամաձայնությունը թալիբների հետ: Աֆղանստանի նախագահը գիտի, որ այս երկրի սահմանադրության մեջ չկա կոնկրետ մեխանիզմ, որը ժողովրդին իրավունք է տալիս նախագահին պաշտոնից  հեռացնել: Եվ այս պատճառով է որ նա ժողովրդի կամքով է պայմանավորել իշխանությունից հեռանալը:

Եթե ​​Աշրաֆ Ղանին ցանկանար հեռանալ Աֆղանստանի նախագահի պաշտոնից, ապա նա կարող էր Ազգային ժողովի և այս երկրի Սենատի կամ քաղաքական խմբերի ներկայացուցիչների պահանջն ընդունել որպես հրաժարականի պայման: Նա հրաժարվում է լքել պաշտոնը  առանց Աֆղանստանի դաշտային պայմանների փոփոխության և դեռ ցանկանում է լինել իշխանության ղեկին:

Թալիբների կողմից Աֆղանստանի նահանգնեռի հեթական անկումից հետո, որոմց թիվն ըստ  որոշի աղբյուրների հասել է 16 -ի, նախագահ Աշրաֆ Ղանին մեղադրվում է թալիբների դեմ պայքարում զինված ուժերը կազմակերպելու անկարողության մեջ:

Չնայած Աֆղանստանի բանակն ունի ավելի քան 300 հազար պատրաստված և գերժամանակակից զինվորական անձնակազմ, վերջին երեք ամսվա ընթացքում 16 նահանգ է անցել թալիբների վերահսկողության տակ: Աֆղանստանի բանակը չի օգտագործել իր ողջ ներուժը `թալիբներին հետ մղելու և խմբավորման առաջխաղացումը կանխելու համար, իսկ որոշ փորձագետներ ասում են, որ թալիբները փոքր դժվարություններ են ունեցել գրավել քաղաքներն ու նահանգային կենտրոնները:

Այն պայմաններում երբ Աշրաֆ Ղանին հրաժարական տալու և թալիբաներին դիմակայելու համար ենթարկվում է ավելի մեծ ճնշման, չնայած Աֆղանստանում ազգային նկատառումներից, ԱՄՆ որոշ պաշտոնյաներ պահանջել են Աշրաֆ Ղանիի հրաժարականը: Աֆղանստանից անպատասխանատու դուրս գալով ԱՄՆ-ը բարդ պայմաններ է ստեղծել այս երկրի կառավարության և ժողովրդի համար:

20 տարի այդ երկրում անհաջող ներկայությունից հետո ԱՄՆ -ն Աֆղանստանի ներկա իրավիճակում թալիբներին զսպելու համար արձագանքելու փոխարեն, Աշրաֆ Ղանիին  կոչ է արել  հեռանալ Աֆղանստանի նախագահի պաշտոնից:

Հաշվի առնելով Աֆղանստանում թալիբների առաջխաղացման արագ տեմպերը և նահանգների կենտրոնների,  այդ թվում՝ Հերաթ կարևոր նահանգի անկումը, ենթադրվում է, որ մայրաքաղաք Քաբուլը շուտով կանցնի այդ  խմբի վարահսկողության տակ: Այդ ժամանակ Աֆղանստանում քաղաքական իրավիճակը հիմնովին կփոխվի: