Մեկնաբանություն- Իրանի տեսակետներն ու խորհրդակցությունները Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներից և Քաբուլը Թալիբան շարժման վերահսկողության տակ անցնելուց հետո, երկրները խորհրդակցություններ են անցկացնում այդ երկրի ճգնաժամի կարգավորման նպատակով:
Այդ շրջանակում, երկուշաբթի օրը Իրանի արտգործնախարար՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում հանդիպեց Աֆղանստանի հարցերով Չինաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ՝ Յու Սյաո Յոնգի հետ:ծ Ներկայացնելով Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը, Զարիֆընկարևորել է Իրանի աջակցությունը Աֆղանստանում իշխանության խաղաղ փոխանցման Համակարգող խորհրդին՝ նպատակ ունենալով կանխել բռնության և պատերազմի սրումը Աֆղանստանում:
Զարիֆն Աֆղանստանի վերջին զարգացումների արդյունքում անօթևանների հոսքը դեպի հարևան երկրներ շատ կարևոր է բնութագրել, որը հաշվի առնելով համաճարակային վիճակը շատ լուրջ ուշադրության կարիք ունի:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Զարիֆի հետ զրույցում անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումն համարելով Աֆղանստանի ժողովրդի իրավունքն ընդգծել է, որ Իրանը կաշխատի կայունության համար, որն այսօր Աֆղանստանի առաջին կարիքն է, և որպես հարևան և եղբայր երկիր բոլոր խմբերին հրավիրում է հասնել ազգային համաձայնության:
Ռայիսին նշել է, որ Իրանը ուշադիր հետևելով այս երկրում տեղի ունեցող իրադարձություններին, հավատարիմ է Աֆղանստանի հետ իր հարևանության հարաբերություններին:
Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ Իրանի նախագահի ելույթը մատնանշում է մեկ այլ կարևոր կետ, որն է՝ ռազմական պարտությունը և Աֆղանստանից ԱՄՆ -ի դուրսբերումը պետք է դառնան այս երկրում կյանքի, անվտանգության և տևական խաղաղության վերականգնման հնարավորություն:
20 տարի է անցնում Աֆղանստանի բռնազավթումից և միլիարդավոր դոլարների հաշվով հարյուր հազարավոր զորքերի տեղակայումից , բայց այս օկուպացիոն ներկայությունից Աֆղանստանում մնացել է միայն պատերազմ է և անապահովություն:
ԱՄՆ -ը վերջին 20 տարիների ընթացքում 2 տրիլիոն 260 միլիարդ դոլար է ծախսել Աֆղանստանում պատերազմի վրա, հայտնում է Costs of War ամերիկյանն կենտրոնը: Ամերիկացիները բազմաթիվ հանցագործություններ կատարեցին Աֆղանստանում, ինչպես նաև Իրաքում, և ներկա իրավիճակում, երբ ստիպված եղան լքել Աֆղանստանը, նրանք լքեցին երկիրը պառակտման և տարաձայնությունների հորձանուտում:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար՝ Ալի Շամխանին իր վիրտուալ էջում գրել է.«2019թ. հունվարին Քաբուլ այցելության ընթացքում դժվար հանդիպում եմ ունեցել Աֆղանստանի նախագահի հետ»:
Նա նշել է, որ այսօր պաշտպանության նախարարի տխուր խոսքերը ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի 20-ամյա օկուպացիայի հետևանքների և այդ երկրի կառավարությունում Վաշինգտոնի խորը ազդեցության արդյունք են:
Շամխանին ասել է.«Ինչպես նախորդ 40 տարիներին, աջակցում ենք Աֆղանստանի ժողովրդին և հարգում ենք նրանց կամքն ու ցանկությունը»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ ոչ մի ջանք չի խնայելու Աֆղանստանում կայունություն և անվտանգություն հաստատելու համար և ակնկալում է, որ հարևան և տարածաշրջանային երկրները ևս ամրապնդեն իրենց համագործակցությունը Աֆղանստանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: