Մամուլի տեսություն 18.08.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148400-Մամուլի_տեսություն_18.08.2021
Պենտագոնի զեկույցները վկայում են, որ ԱՄՆ -ը և Թալիբանը համագործակցում են Աֆղանստանում:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Օգոստոս 18, 2021 06:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18.08.2021

Պենտագոնի զեկույցները վկայում են, որ ԱՄՆ -ը և Թալիբանը համագործակցում են Աֆղանստանում:

Իրան օրաթերթ

Թալիբների ժամանումցի հետո, Քաբուլում տեղի է ունեցել կանանց առաջին հանրահավաքը 

Թալիբների ՝ Քաբուլ մտնելուց հետո առաջին անգամ, մի խումբ աֆղան կանայք հավաքվել են մայրաքաղաքում ՝ պահանջելով պաշտպանել կանանց իրավունքները:

Ըստ Euronews- ի, փոքրիկ խմբի անդամները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց, որը գրավել են «Թալիբան» շարժման անդամները: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են պահպանել կանանց իրավունքների ոլորտում գրանցված ձեռքբերումները, ներառյալ կրթության, քաղաքական մասնակցության և աշխատանքի իրավունքը:

Հատկանշական է, որ Քաբուլը  գրավելուց հետո, թալիբները հայտարարել էին, որ կանանց իրավունքները հարգվելու են ըստ իսլամական օրենքների:

Անկախ այն հայտարարությունից, ըստ որի իսլամական կանոնները գերադասելի են սովորական օրենքներից, 1996 -ից 2001 թվականներին թալիբների իշխանության գալը և դրանից հետո կանանց լիակատար իրավազրկումը վախեցրել են աֆղանական հասարակությանը, հատկապես քաղաքային բնակչությանը: Նրանց մտահոգում է, որ իրավիճակը կարող է կրկնվել:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանի մաքսային ծառայության խոսնակ. Հերոինով լցված քանդակները Եվրոպա չեն հասել

Իրանի մաքսատան խոսնակ Ռուհոլլա Լաթիֆին հայտարարել է. «Մաքսատան տնօրենի և դատական ​​պաշտոնյայի հրամանով, պոլիէթիլեն և գիպսե քանդակներ տեղափոխող տարանցիկ բեռնատարը  կանգնեցվել է Փոլդաշտի սահմանային մաքսատանը և ուղարկվել Բազարգանի մաքսակետ»:

«Տեխնիկական հետազոտության և հատուկ վարժեցված շների միջոցով, բեռնատարում  հայտնաբերվել է 135 կգ հերոին»:

 

Համշահրի օրաթերթ

Պենտագոն. Միացյալ Նահանգներն ու թալիբները համագործակցում են

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին երեքշաբթի օրը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ամերիկյան հրամանատարները աշխատում են թալիբների ուժերի հետ՝ Քաբուլից ԱՄՆ քաղաքացիներին և աֆղան դաշնակիցներին դուսր բերելու հարցում:

Newsweek- ի հաղորդմամբ, Քիրբին գրել է. «Թալիբան» շարժման առաջնորդների հետ օրական մի քանի անգամ կապ է հաստատվում: Քաբուլի օդանավակայանում գտնվող ամերիկյան զինուժի հրամանատարները անմիջական կապի մեջ են «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ՝ բախումները կանխելու համար»:

 

Էթեմադ օրաթերթ

Ադրբեջանի   նավատորմը մեկնել է Իրանի Էնզելի նավահանգիստ

Երկու նավից և 66 հոգանոց անձնակազմից բաղկացած ադրբեջանական նավատորմը մեկնել է Իրանի Էնզելի նավահանգիստ ՝ մասնակցելու Կասպից ծովում անցկացվող Միջազգային ռազմական խաղերին:

Ադրբեջանի  G-122 և G-124   նավերը կմիանան Կասպից ծովում անցկացվող Միջազգային ռազմական խաղերին, որոնք մեկնարկում են օգոստոսի 22-ին՝ Էնզելի նավահանգստից:

Օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Զաքիր Հասանովը հանդիպել էր  մրցաշարի ադրբեջանական պատվիրակության հետ: 

 

armenpress.am

ԱՄՆ-ն ավելի քան 3,2 հազար մարդ է տարահանել Աֆղանստանից

 ԱՄՆ-ի իշխանություններն օգոստսի 17-ին Աֆղանստանից տարահանել են ԱՄՆ-ի շուրջ 1,1 հազար քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներում կեցության հավաստագիր ունեցողների եւ նրանց ընտանիքների անդամների: Ինչպես լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը, ընդամենը վերջին օրերին Աֆղանստանից տարահանվել Է ընդհանուր առմամբ ավելի քան 3,2 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ԱՄՆ-ի ռազմական չվերթերով տարահանվել են ԱՄՆ-ի մոտավորապես 1,1 հազար քաղաքացիներ՝ ԱՄՆ-ի մշտական բնակիչներ եւ նանց ընտանիքների անդամներ: (…) Այժմ, երբ մենք կարգավորել ենք հոսքը, սպասում ենք, որ այդ թվերը կաճեն»,- ասել Է պաշտոնյան, որի խոսքը մեջբերում Է Սպիտակ տան մամուլի միավորումը:

Ընդամենն օգոստոսի 17-ին իրականացվել Է 13 չվերթ: «Այս պահին մենք տարահանել ենք ավելի քան 3.2 հազար մարդ, ներառյալ մեր անձնակազմը: Ի լրումն այդ ավելի քան 3,2 հազար տարահանվածների մենք տեղափոխել ենք ավելի քան 2 հազար աֆղանների, ովքեր դիմել են ԱՄՆ-ի հատուկ ներգաղթային այցագիր ստանալու համար»,- հավելել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:

«Թալիբանի» զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ վայր Է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար եւ հեռացել Է երկրից: Արեւմտյան երկրները տարահանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Ատլանտյան օվկիանոսում նավի վրա սովից ու ծարավից մահացել է շուրջ 50 ներգաղթյալ

 Շուրջ 50 ներգաղթյալ նավի վրա սովից ու ծարավից մահացել է Կանարյան կղզիներ հասնելու փորձի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, աֆրիկյան տարբեր երկրներից 54 ներգաղթյալ տեղափոխող նավը Մարոկկոյի ափերից հեռացել է օգոստոսի 2-ին։ Արդեն մեկ կամ երկու օր անց նավը կանգ է առել Ատլանտյան օվկիանոսում՝ շարժիչի անսարքության պատճառով։ Եվս մի քանի օր անց նավում վերջացել են սննդի և ջրի պաշարները, և փրկվածների խոսքով, մարդիկ սկսել են մահանալ մեկը մյուսի հետևից:

Երկուշաբթի օրը նավը հայտնաբերվել է Մավրիտանիայի ափերի մոտ՝ Նուադիբու քաղաքի մոտակայքում։  Առափնյա պահպանության աշխատակիցները նավի վրա հայտնաբերել են միայն յոթ փրկվածի՝ մեկ կին և վեց տղամարդ: Մնացած 47-ը մահացել են:

Կանարյան կղզիները, 2006 թվականից ի վեր, ամենածանր միգրացիոն ճգնաժամն են ապրում: Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում ծովով և ցամաքով Իսպանիա է տեղափոխվել 41,8 հազար միգրանտ: Միայն Կանարյան կղզիներ է ժամանել ավելի քան 23 հազար մարդ:

 

armenpress.am

Ռուսական ավիաընկերությունները մինչեւ 2035 թվականը 63 տոկոսով կավելացնեն ուղեւորահոսքը

 Ռուսական ավիաընկերությունները մինչև 2035 թվականը 2019 թվականի համեմատությամբ կավելացնեն ուղևորահոսքը 63 տոկոսով՝ մինչև 209 մլն ուղևոր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նպատակը նշված է  մինչև 2030 թվականը ՌԴ տրանսպորտային ռազմավարության նախագծում:

«Ռուսական ավիաընկերությունների կողմից ուղևորների փոխադրումների ծավալը կաճի 3,1տոկոսով՝ տարեկան միջին տեմպերով, և 2035 թվականին 63 տոկոսով կավելանա 2019 թվականի համեմատությամբ ՝ 128,1-ից մինչև 209 մլն ուղևոր», - ասվում է ռազմավարության նախագծում:

 

panarmenian.net

ՄԻՊ-ը Կութի ուղղությամբ կրակոցները հաստատող տեսանյութ է հրապարակել

 ՄԻՊ Արման Թաթոյանը, արձագանքելով ադրբեջանական կողմի հերքումներին, Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների փաստը հաստատող տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա ադրբեջանական հանցավոր կրակոցները` նկատի ունենալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը»,-ասվում է գրառման մեջ:

Օգոստոսի 16-ի երեկոյան Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա։

 

panarmenian.net

ՌԴ-ն չի շտապի «Թալիբանի» ճանաչման հարցում

  Ռուսաստանը չի շտապի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ մտած «Թալիբան» շարժման ճանաչման հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի Աֆղանստանի գծով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում։

Նա ասել է, որ դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ պատասխանատվությամբ կղեկավարեն երկիրը թալիբները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ հարցում ոչ ոք շտապել չի պատրաստվում։ Ճանաչումը կամ չճանաչումը կախված կլինի նոր իշխանությունների վարքից։ Մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչ պատասխանատվությամբ են նրանք կառավարելու երկիրը առաջիկայում։ Եվ ըստ այդմ ՌԴ ղեկավարությունն անհրաժեշտ եզրակացություններ կանի»,-ասել է նա։

Օգոստոսի 15-ին ՌԴ-ում արգելված «Թալիբան» շարժման կազմավորումները մուտք գործեցին մայրաքաղաք Քաբուլ բոլոր ուղղություններով։ Թալիբները հայտարարել են, որ վերահսկում են երկրի ամբողջ տարածքը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը։ Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել նախագահական պալատի վրա։ ՆԳ նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սատտար Մարզակվալը հայտարարել է, որ «իշխանափոխությունը խաղաղ է տեղի ունեցել»։ Արևմտյան երկրների դեսպանատների աշխատակիցների մեծ մասը հեռացել է երկրից։

 

 

panarmenian.net

Մոսկվայի բնակչի մոտ ռեկորդային 27,000 հակամարմին է հայտնաբերվել

  Մոսկվաբնակ Սերգեյ Տարասենկոյի մոտ ռեկորդային 27,000 հակամարմին է հայտնաբերվել ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո։ Նա պատվաստվել է փետրվարին։ Ըստ բժիշկների, այդպիսի բարձր մակարդակը վկայում է ամուր իմունային համակարգի մասին, որը լավ է որպես պաշտպանություն վիրուսից, սակայն, կորոնավիրուսով իրական վարակի դեպքում հետևանքները կարող էին բավականին ծանր լինել։

Սերգեյը երկու անգամ է հետազոտվել՝ համոզվելու համար արդյունքում։ Սակայն, արդյունքը ճիշտ էր՝ մոտ մեկ ամիս առաջ նրա մոտ հայտնաբերվել է 27,000 հակամարմին, 2 շաբաթ առաջ՝ մոտ 26,000, գրում է Lenta.ru-ն։

«Ոչ պատվաստումից առաջ, ոչ հետո, ես չեմ հիվանդացել։ Դա հաստատ է, քանի որ աշխատավայրում կանոնավոր ստուգումներ են իրականացվում։ 2 պատվաստումն էլ համեմատաբար թեթև եմ տարել։ Առաջին օրն ընդհանրապես ոչինչ չեմ զգացել, 2-րդ օրը՝ 38 աստիճանից մի փոքր բարձր ջերմություն եմ ունեցել, դա տևել է 2-3 օր։ Եվ, իհարկե, թուլություն։ Բայց այլ ախտանշաններ չեն ունեցել՝ հարբուխ, կոկորդի ցավ»,-ասել է նա։

Ըստ նրա, բժիշկները չեն կարողացել բացատրել, թե ինչով է պայմանավորված իմունիտետի նման հզոր արձագանքը։ Ասել են միայն, որ նրա բախտը շատ է բերել, բայց միևնույն է պետք է ստանալ երկրորդ դեղաչափը՝ կարգն է այդպիսին։

Վիրուսաբան Ալեքսանդր Չեպուրնովը նշել է, որ Սերգեյ արդյունքները դժվար է գնահատել՝ շատ բան կախված է թեստ համակարգերից և չափման եղանակից։

ՌԴ-ում պանդեմիայի բռնկումից ի վեր կորոնավիրուսվ վարակվել է ավելի քան 6․5 մլն մարդ, մահացել է վարակից 169,683-ը։