Մեկնաբանություն- Պուտինը մերժել է Աֆղանստանի մոտակայքում բազա ստեղծելու Բայդենի խնդրանքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148566-Մեկնաբանություն_Պուտինը_մերժել_է_Աֆղանստանի_մոտակայքում_բազա_ստեղծելու_Բայդենի_խնդրանքը
Wall Street Journal ամերիկյան օրաթերթը գրել է.«Հունիսի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ արտահայտվեց Կենտրոնական Ասիայում Վաշինգտոնի կողմից որևէ դերակատարման խնդրանքին: Այս ցանկությանը ընդիմանալով, Պուտինը արգելափակել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այսպես կոչված «ահաբեկչական սպառնալիքների» դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ի ծրագրերի իրականացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2021 14:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Պուտինը մերժել է Աֆղանստանի մոտակայքում բազա ստեղծելու Բայդենի խնդրանքը

Wall Street Journal ամերիկյան օրաթերթը գրել է.«Հունիսի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ արտահայտվեց Կենտրոնական Ասիայում Վաշինգտոնի կողմից որևէ դերակատարման խնդրանքին: Այս ցանկությանը ընդիմանալով, Պուտինը արգելափակել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այսպես կոչված «ահաբեկչական սպառնալիքների» դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ի ծրագրերի իրականացումը:

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ղեկավարների այս խոսակցությունը, որն առաջին անգամ է հաղորդվում լրատվամիջոցների կողմից, փշրեց Բայդենի վարչակազմի հույսերը՝ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանի հարևան երկրներում անօդաչու թռչող սարքեր և զորքեր տեղակայելու վերաբերյալ:

Այս հարցի բացահայտումը վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգները մտադիր էր Աֆղանստանից դուրս գալուց հետո ռազմական ներկայություն հաստատել Աֆղանստանի հարևան երկրներում, հատկապես Կենտրոնական Ասիայում, այդ երկրում իրավիճակի մոնիթորինգը շարունակելու համար, սակայն Պուտինը դեմ է եղել Բայդենի այդ խնդրանքին:

Ահաբեկչության դեմ պատերազմը շարունակելու և Աֆղանստանում իրավիճակին հետևելու պատրվակով ԱՄՆ-ն մի քանի ամիս առաջ բարձրացրել էր Աֆղանստանի հարևան երկրներում, հատկապես Կենտրոնական Ասիայում ամերիկյան զորքերի հնարավոր տեղակայման հարցը:

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումն ավարտվելով, Պենտագոնը խոստովանել է, որ սահմանափակ ռազմական և հետախուզական հնարավորություններ է ունենալու վերահսկելու և հակադարձելու Աֆղանստանի ներսում ահաբեկչական խմբերին, ինչպիսիք են Ալ-Ղաիդան և ԻԼԻՊ-ը, սակայն հայտարարել է, որ Աֆղանստանից դուրս վերահսկելու է ահաբեկչական սպառնալիքները:

Պենտագոնը հույս ուներ հետախուզական ինքնաթիռներ և այլ օբյեկտներ տեղակայել Աֆղանստանի հարևան երկրներից մեկում կամ մի քանիսում, սակայն գործնականում դա չհաջողվեց ՝  Ռուսաստանի ընդդիմանալու պատճառով:

Պուտինի այս մոտեցումը վկայում է այն մասին, որ Մոսկվան ավելի հաստատակամ է պահպանել Կենտրոնական Ասիան՝ որպես իր ազդեցության գոտիներից մեկը, քան համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ Աֆղանստանի վրա իր ազդեցությունն ու վերահսկողությունը պահպանելու համար:

Ռուսաստանը հիմնականում դրական և լավատեսական մոտեցում չի ունեցել Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ներկայության վերաբերյալ, սակայն նախկինում ահաբեկչության դեմ պայքարի պատճառով համաձայնել էր ԱՄՆ-ը ռազմաբազաներ հիմնել որոշ երկրներու, այդ թվում Ղրղզստանում և Ուզբեկստանում:

Հետագայում, այդ երկու երկրներում ԱՄՆ-ի բազաները փակվելով, Մոսկվան ընդդիմացավ տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմական ներկայությանը և գտնում էր, որ այդպիսով ԱՄՆ-ը ձգտում է ընդդիմանալ Ռուսաստանի ավանդական ազդեցությանը:

Որոշ ժամանակ առաջ, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ՝ Զամիր Քաբուլովը հայտարարեց, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրս գալը պետք է հանգեցնի Կենտրոնական Ասիայում այդ ուժերի տեղակայմանը:

2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներից և այսպես կոչված ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պատերազմն սկսվելով, Վաշինգտոնը ռազմաբազաներ ունեցավ Ուզբեկստանում և Ղրղզստանում: Սակայն հետագա տարիներին, ներքին ու արտաքին բողոքների պատճառով, փակվեցին այդ բազաները:

Նախկին փորձը ցույց է տվել, որ Վաշինգտոնն այդ հարցը չարաշահում է այդ երկրներում իր ներկայությունն ու ազդեցությունն ընդլայնելու համար, ինչին խիստ ընդդիմացավ Մոսկվան:

Ռուս պաշտոնատարներն այն համոզման են, որ Աֆղանստանի բռնազավթման տարիներին, Վաշինգտոնը փորձեց այդ երկիրը որպես հենակ օգտագործել տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական ազդեցությունը մեծացնելու համար, և այսօր ԱՄՆ-ը նման մտադրություն ունի Կենտրոնական Ասիայի վերաբերյալ:

Քաղաքական հարցերի փորձագետ՝ Մայա Քարլինն ասում է.«Մոսկվան և Պեկինը տարբեր նպատակներ են հետապնդում Աֆղանստանում, սակայն երկուսն էլ ցանկանում են նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունը ոչ միայն այդ երկրում, այլև Կենտրոնական Ասիայում»: