Մամուլի տեսություն 21.08.2021
Իրանում արտադրված տեղական ռադարները հեշտությամբ կարող են բացահայտել ամերիկյան թևավոր ու բալիստիկ հրթիռները:
«Խորասան»
Գլոբալ հայացք թալիբների իշխանությանը
Այս օրերում թալիբները Աֆղանստանի կառավարական կենտրոններում կարգավորում ու ձևակերպուն են «Աֆղանստանի Իսլամական Էմիրություն» անունով իրենց ապագա իշխանությունը: Մի իշխանություն, որի ձևավորումը համաշխարհային արձագանք է առաջացրել: Ի՞նչ է լինելու աշխարհի արձագանքը «Թալիբների իսլամական էմիրությանը» և նրանց հավանական իշխանությունը ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնելու: Աշխարհը ինչպե՞ս է նայում թալիբների իշխանության ձևավորմանը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզված է, որ Թալիբները չեն փոխվել սակայն գտնվում են մի «գոյութենական ճգնաժամից» անցման փուլում կապված այն խնդրի հետ, որ արդյո՞ք ուզում են աշխարհում օրինականություն ձեռք բերել թե՞ ոչ: Սա այն դեպքում, երբ Թալիբների խոսնակ Զաբիոլլահ Մուջահեդը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ այս խումբը ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ:
«Իրան»
Մահացել է Իրանի ամենահայտնի անապատագետը
Փարվիզ Քորդովանին հրաժեշտ տվեց Իրանի բոլոր անապատներին ու միացավ հողին: Նա ապրեց 90 տարի: Քորդովանիին հիշում են որպես Իրանի անապատագիտության հայրը: Նա ծնվել էր Սեմնանի անապատի Գարմսար շրջանում: Նա անապատի սիրահար է: Ուսումն ավարտել էր Գերմանիայում ու վերադարձել Իրան: Որտեղ որ առիթ էր գտնում խոսում էր Իրանի ջրի դեֆիցիտի ու Իրանի անբնակելի դառնալու մասին: Նա անպատագետ էր: Նրա ամենամեծ վախը սխալ կառավարման հետևանով իրանի բոլոր տարածքների անապատային դառնալն էր:
«Աֆթաբ Յազդ»
Մարդկության անկումը
ԱՄՆ-ում հագուստ արտադրող որոշ ընկերություններ մի անմարդկային քայլով արտադրել են հագուստներ, որոնց վրա պատկերված է ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռից ընկնող աֆղանստանցիներին և գրված է «Քաբուլի պարաշյուտիստների ակումբ հիմնադրում 2021թ.»: Հագուստի առցանց վաճառքի որոշ կենտրոններում այն վաճառվում է 15 դոլար 99 սենտ: Իսկ այժմ Աֆղանստանի դժբախտությունների նկատմամբ արևմուտքցիների ծաղրալի հայացքները արձագանքներ է գտել ողջ աշխարհում ռ առթել շատերի զայրութը:
«Ջամջ Ջամ»
Իրանական ո՞ր ռադարն է հեշտությամբ բացահայտում ամերիկյան հրթիռներին: Իրանական արտադրության ռադարներից մեկը հեշտությամբ կարող է բացահայտել ամերիկյան թևավոր ու բալիստիկ հրթիռներին
Իրանի հարավ-արևելքում, կենտրոնում ու արևելքում տեղակայված Նազիր և Բինա ռադարների մասին առաջին կետ այն է, որ սրանք տեղակայված են դաշտային ու լեռնային տարածքներում և երկու ռադարների տեխնոլոգիան ամբողջության իրանական է:
Այս ռադարները տարբեր հաճախականություններում կարող են բարեկամին ու թշնամուն զանազանել իրարից: Ռադարն արտադրվել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության Խաթամ Ալ-Անբիա օդային պաշտպանության ռազմակայանի ուսանողների ու գիտնականների միջոցով:
Այս ռադարն իվիճակի է բացահայտել ու հայտնաբերել սահմաններից դուրս գտնվող սպառնալիքները և նախքան ԻԻՀ-ի սահմաններին հասնելը խոցել ցանկացած թռչող սարք:
Ավելի քան 800 կմ. հեռահարությամբ այս ռադարը իվիճակի է բացահայտել մինչը 30 կմ. բարձրության վրա գտնվող տարբեր թիրախների:
Տեղական ռադարի առավելություններից մեկը ցածր ռադարային հատույթ ունեցող տարբեր թիրախների այդ թվում հարձակվող ԱԹՍ-ների ու ամերիկյան թևավոր հրթիռների բացահայտման բարձր կարողությունն է:
armenpress.am
Վաշինգտոնը կոչ է անում վերադառնալ բանակցություններին՝ Մինսկի խմբի հովանու ներքո. Պետդեպի պատասխանն «Արմենպրես»-ին
Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին էսկալացիան:
ԱՄՆ պետդեպարտամենտը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ:
«Միացյալ Նահանգները հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման», - ասված է «Արմենպրես»-ի հարցմանը ԱՄՆ պետքարտուղարության տրամադրած պատասխանի մեջ:
Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ Վաշինգտոնի, ընդգծում է այն փաստը, որ միայն բոլոր չլուծված հարցերը կարգավորող համապարփակ կարգավորմամբ հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրելու։
Վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում: Մասնավորապես, օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:
armenpress.am
Չինաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Ձերդ Գերազանցություն, ուրախությամբ տեղեկացա ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման մասին, ինչի կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ:
Չինաստանը և Հայաստանն ավանդական բարեկամական գործընկերներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ապահովվում են տարբեր մակարդակներում ակտիվ շփումներ և կապեր, միջազգային ասպարեզում հաստատուն կերպով առաջ են մղվում գործնական համագործակցությունը և փոխգործակցությունը, հետևողականորեն պահպանվում է չին-հայկական հարաբերությունների առողջ և հաստատուն դինամիկան:
Ներկայումս կորոնավարակային համաճարակը տիրում է աշխարհում: Համախմբվածությունը և համերաշխությունը միակ ճիշտ ելքն է կորանավարակի դեմ պայքարում:
Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ամրապանդել մեր գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և փոխգործակցությունը, խորացնել բազմոլորտ համագործակցությունը՝ չին-հայկական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
1in.am
Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանն ընդգծել են ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը
ԼՂ-ի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են Արցախում առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման քայլերը:
ԼՂ-ի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ԼՂ-ի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ընդգծվել է իր պատմական հայրենիքում ԼՂ-ի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրանակացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։