Մամուլ 24.08.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148792-Մամուլ_24.08.2021
Իրանի վերջին պաշտպանական համակարգն ավելի շատ հնարավորություններ ունի, քան ռուսական S400 համակարգը:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Օգոստոս 24, 2021 06:01 Asia/Tehran
  • Մամուլ 24.08.2021

Իրանի վերջին պաշտպանական համակարգն ավելի շատ հնարավորություններ ունի, քան ռուսական S400 համակարգը:

Քեյհան օրաթերթ

Կներկայացվի իրանական «Բավար 373» պաշտպանական համակարգի վերջին տարբերակը, որն ավելի հզոր է, քան S400-ը: 

Իրանի պաշտպանության փոխնախարար գեներալ Մեհդի Ֆարահին, ռադիոհեռուստատեսության  երկրորդ ալիքի հատուկ լրատվական հաղորդման ժամանակ անդրադառնբալով երկրի պաշտպանական արդյունաբերության առաջընթացին, ասել է. «Զինված ուժերը կարողացել են պաշտպանական արդյունաբերության ինքնաբավության համար մոբիլիզացնել բոլոր ներքին կարողությունները:  Այսօր մենք նշանակալի առաջընթաց ենք գրանցել ռադարների, անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, ցամաքային և ռազմածովային ուժերի ոլորտում:  Որպես օրինակ, պաշտպանական համակարգերի արտադրության ոլորտում մեզ հաջողվել է օգտագործել տեղական ուժը` ձեռք բերելու շատ առաջադեմ և արդիական տեխնիկա, ինչպիսիք են«Բավար 373» համակարգը և  «Խորդադի 3» համակարգը»:

 

Շահրվանդ օրաթերթ

Իրանը կարևորում է Աֆղանստանում իշխանության խաղաղ փոխանցումը

«Իրանը հետևում է Աֆղանստանում վերջին զարգացումներին, և մենք կապի մեջ ենք տարբեր խմբերի հետ»:

Նա հավելել է. «Կողմերին զսպվածության կոչ անելով, հույս ունենք, որ աֆղանական խմբերն առավելագույնս կօգտագործեն արտատարածաշրջանային ուժերի հեռանալու հնարավորությունից` հարևանների հետ լավ հարաբերություններ ունեցող ներառական կառավարություն ձևավորելու համար»:

 

Էբթեքար օրաթերթ

Իրանի ԱԳՆ խոսնակ. Ժամանակը ՀԳՀԾ-ի օգտին չէ

 Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Ցավոք, Միացյալ Նահանգների կողմից ՀԳՀԾ-ից դուսր գալու, 2231 բանաձևի խախտման, պատժամիջոցները չեղարկելու իրենց պարտավորությունների ու համաձայնագրի նկատմամբ եվրոպական երկրների անհավատարմությունը չի բխում ՀԳՀԾ-ի շահերից:

Նա հավելել է, որ փոխհատուցման Իրանի գործողություններն իրականացվել են ՀԳՀԾ-ի շրջանակում:

Խաթիբզադեն նշել է. «Վերջին ամսիներին մենք ԱՄՆ-ից ոչինչ լսել: Նրանք շարունակեցին Թրամփի անհաջող ժառանգությունը, և դա ցավալի է . Մենք ասացինք, որ բանակցությունները պետք է ընթանան ժամանակին և հստակ չափանիշով ՀԳՀԾ-ով սահմանված պարտավորություններից ոչ շատ և օգուտներից ոչ քիչ սկզբունքով: Դա պետք է տեղի ունենա Վիեննայում: Այդ դեպքում, Միացյալ Նահանգները կարող են վերադառնալ ՀԳՀԾ: Եթե ​​դրանք իրատես լինեն, բանակցությունները հաստատ քայքայիչ չեն լինի, և մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա:

 

Ջամե ջամ օրաթերթ

Իրանի դատական ​​իշխանության ղեկավար. Ժողովրդի առողջությանը դավաճանողների նկատմամբ վերաբերմունքը պետք է խիստ լինի

Իրանի դատական ​​իշխանության ղեկավար Հոջաթոլէսլամ Վալ-Մոսլեմին Մոհսենին,  դատական իշխանության գերագույն խորհրդի նիստում հույս  է հայտնել, որ 13-րդ կառավարությունը հնարավորինս շուտ կսկսի իր աշխատանքը և կունենա մեծ հաջողություններ:

Իրանի դատական ​​իշխանության ղեկավարը նշել է. «Դատական ​​իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի օգնի նոր կառավարությանը ՝ վերացնելու արտադրության ոլորտի խոչընդոտները,  կոռուպցիայի հիմքերը և լուրջ և արագ պայքար մղելու  տնտեսական համակարգը խաթարողների և ժողովրդի դեմ հոգեբանական գործողություններ իրականացնողների դեմ»:

 

armenpress.am

Վրաստանը՝ կորոնավիրուսի չորրորդ ալիքի բարձրակետում. COVID-վիճակագրություն

 Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են կորոնավիրուսի վերջին տվյալները. վերջին 24 ժամվա ընթացքում արվել Է COVID-19-ի 22 հազար 875 թեստ եւ հայտնաբերվել վարակման 2354 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ գրանցվել Է ախտահարման 517 հազար 98 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 5200 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր հիվանդությունը հաղթահարել Է 453 հազար 488 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 60, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 6831 հիվանդ:

2354 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 942-ը, Աջարիայում՝ 368, Իմերեթում՝ 316, Քվեմո Քարթլիում՝ 108, Շիդա Քարթլիում՝ 108, Գուրիում՝ 64, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 156, Կախեթում՝ 166, Մցխեթ-Մթիանեթում՝ 33, Սամցխե-Ջավախքում՝ 75, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 18: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 56 հազար 753-ի, նրանցից 7400-ը ստացիոնար բուժման կարիք ունի, 1557-ի վիճակը ծանր Է, նրանցից 361 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 3346 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 46 հազար 7 մարդ բուժընթաց Է անցնում տանը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 125 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 55 հազար 323-ը: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), օգոստոսի 22-ի տվյալներով, կազմում Է 10,29 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 10,94 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 10,80 տոկոս:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

 

 

armenpress.am

ՌԴ-ն պատրաստվում է Թուրքիայի հետ S-400-ի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր կնքել

 Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է Թուրքիայի հետ կնքել S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ Թուրքիային մատակարարելու պայմանագիր։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այս մասին հայտարարել է ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը և նշել, որ Թուրքիայի հետ այս հարցով բանակցությունները արդեն եզրափակիչ փուլ են հասել։

 

armenpress.am

Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի անօրինական միացումը և անընդհատ շեշտում ենք, որ չենք ճանաչի. Չավուշօղլու

 Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրիմյան հարթակի շրջանակներում խոսել է լրատվամիջոցների հետ և հայտնել, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի անօրինական միացումը և անընդհատ շեշտում ենք, որ չենք ճանաչի»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին ՝ ցույց տալու իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շեշտելու կարևորությունը, որը նա տալիս է Ղրիմի թաթարների իրավունքներին։

 

panarmenian.net

«Սպուտնիկ V»-ով պատվաստվածները 5 անգամ քիչ են հոսպիտալացվում «դելտա» շտամով վարակվելու դեպքում

 Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը «դելտա» շտամով վարակվածների հոսպիտալացման առումով 81% է կազմում։ Այսինքն, «Սպուտնիկ V»-ով պատվաստվածները 5 անգամ հազվադեպ են հիվանդանոց տեղափոխվում, նույնիսկ եթե հիվանդանում են։ Այդ են վկայում Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի, Առաջին բժշկական համալսարանի, Տարուսայի հիվանդանոցի և այլ բուժկենտրոնների համատեղ հետազոտման արդյունքները, գրում է «Մեդուզան»։

Հետազոտմանը մասնակցել է 13,894 մարդ, որոնք հետազոտվել են երկու ԿՏ կենտրոնում 2021-ի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը, երբ «դելտա» շտամը գրեթե ամբողջությամբ դուրս էլ մղել վիրուսի մյուս տարատեսակները քաղաքից։

Հիվանդների մեծ մասին ուղարկել են տնային բուժման, հոսպիտալացվել է միայն 495-ը (3.6%)։ Հիվանդացածներից ոչ մեկը վերլուծության պահին չէր մահացել, ուստի մահացության դեմ պատվաստանյութի արդյունավետությունը չի հետազոտվել։

Վերլուծելով տվյալները՝ գիտնականները կարողացել են պարզել պաշտպանվածության աստիճանը, որը տալիս է պատվաստանյութը վարակի դեպքում։ Այն կազմել է 81%՝ 68-88% վստահելի տատանումով։ Դա նշանակում է, որ բոլոր հիվանդացածների շրջանում պատվաստվածների ախտանիշներն ավելի թեթև էին և նրանք անգամ ավելի հազվադեպ են հոսպիտալացվել, քան չպատվաստվածները։

 

panarmenian.net

ԵԱՏՄ երկրները 14 խոչընդոտ կվերացնեն Միության շուկայում մինչև 2022-ի ավարտը

 ԵԱՏՄ երկրները մտադիր են 14 խոչընդոտ վերացնել Միության շուկայում մինչև 2022-ի ավարտը, տեղեկացնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը՝ օգոստոսի 19-20-ին ղրղզական Չոլպոն Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նիստում հաստատվել է բացառումների և սահմանափակումների ցանկը Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում, որոնք պետք է վերացվեն 2021-2022թթ․։ Ընդհանուր առմամբ ցանկում 14 խոչընդոտ կա՝ 13 սահմանափակում և 1 բացառում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

«Ցանկի կազմումն աշխատատար, բայց շատ կարևոր գործընթաց է։ Փաստացի, կառավարությունների ղեկավարները մատնանշել են միության համար առավել զգայուն խոչընդոտները, որոնք պետք է վերացվեն 2021-2022թթ․»,-մեկնաբանել է որոշումը ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը:

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին ելույթում կարևորել է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծումը։