Խաղաղությունն ու կայունությունը՝ Թեհրան Մոսկվա համագործակցությունների նոր էջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148892-Խաղաղությունն_ու_կայունությունը_Թեհրան_Մոսկվա_համագործակցությունների_նոր_էջ
Տարածաշրջանի այլ երկրների մասնակցությամբ խաղաղության, կայունության և տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված Թեհրանի և Մոսկվայի համագործակցության նոր ժամանակաշրւջանը մեկնարկել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2021 08:42 Asia/Tehran
  • Խաղաղությունն ու կայունությունը՝ Թեհրան Մոսկվա համագործակցությունների նոր էջ

Տարածաշրջանի այլ երկրների մասնակցությամբ խաղաղության, կայունության և տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված Թեհրանի և Մոսկվայի համագործակցության նոր ժամանակաշրւջանը մեկնարկել է:

ԻԻՀ պաշտպանության նախարարության համակարգումների հարցով ղեկավարի տեղակալ Սաիդ Շաբանյանը ով նաև գլխավորում է Ռուստաստանի ռազմատեխնիկական միջազգային ցուցահանդես-մրցությում Իրանի պատվիրակությունը, երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի ու Ռուսատսնաի համագործակցությունը վերջին տարիներին առաջխաղացում է  ունեցել, հիմնված է եղել երկոկղմանի վստահության վրա և ազդեցիկ դեր է ունեցել տարածաշրջանային ու միջազգային հարցերի լուծման մեջ:

Խոսելով այն մասին, որ Իրանի կառավարության և զինված ուժերի նպատակն է զարգացնել Մոսկվայի հետ բազմակողմ համագործակցությունը, Շաբանյանը նշել է. «Թեհրան-Մոսկվա տարածաշրջանային համագործակցությունը, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հստատելու ուղղությամբ, նոր տիպի համագործակցություն է տարածաշրջանի երկրների մասնակսցությամբ առկա խնդիրների լուծման ուղղությամբ»:

Պետք է ասել, որ Իրանի, Ռուսատսանի և Չինաստանի ծովուժերի զորվարժությունը  տեղի է ուննալու 2021 թ ավարտին և 2022թ սկզբին՝ Պարսից ծոցում:

Իրանը, նկատի առնելով Պարսից խոցում և Օմանի ծովում անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունն իր ծովային ուժը կանխարգելիչ նպատակով զարգացնում է: Իրանի համար  խիստ կարևոր է այլ երկրների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը՝ տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդելու նպատալով:

Այս հարցը կարևոր է երկու տեսանկյունից:

Առաջինը պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցությունը արագացնելն է:

Իրան-Ռուսաստան-Չինաստան համատեղ զորավարժությունը վկայում է, որ Իրանը ցանցկանում է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ անվտանգության համատեղ նախագծերի շրջանակներում:

Իրանը Միջին Արևելքում գեոպոլիտիկական կարևոր դիրք է զբաղեցնում, և մեծ նշանակություն ունի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը պահպանելու հարցում: Հենց այս առումով, անվտանգության ոլորտում համագործակցությունն այնպիսի մեծ  երկրների հետ ինչպես Ռուսաստանն ու Չինաաստանը, փորձագետների տեսանկյունից, շատ կարևոր է:

«Թաբայան» ռազմավարական ինստիտուտն այս կապխակցությամբ գրել է. «Իրան-Ռուսատսան համագործակցությունը կարելի  է  վերլուծել պաշտպանական ռեալիստական տեսության հիման վրա, որի համաձայն, այն պայմաններում, երբ մի երկիր փորձում է  սպառնալ այլ երկրներին, դրանք կարող են համագործակցել և իրենց հնարավորություններով պատասխանել նշված սպառնալիքին, այլ խոսքով՝ հավասարակշռության գալ այդ սպառնալիքի հետ: Նման սպառնալիքներից է  տարածաշրջանում ԱՄՆ-ի սպառնալիքն՝ ի դեմս Ռուսաստանի և Իրանի սահմաններրի մոտակայքում ամերիկյան զորքերի տեղակայման»:

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ վերջին հեռախոսազրույցում ընդգծելով, որ Իրանի հետ հարաբերությունները Մոսկվայի համար խիստ կարևոր են, նշեց, որ ողջունում է երկոկղմանի համապարփակ համագործակցությունը:

Ընդհանրացնելով, կարելի է  ասել, որ ռազմական և անվտանգության ոլորտներում Իրանի կարողությունն այլ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին ներշնչում է, որ ԻԻՀ կարող է վստահելի գործընկեր լինել՝ տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանման գործում: