Մամուլի տեսություն 25.08.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148910-Մամուլի_տեսություն_25.08.2021
Այն, ինչը թալիբներին ավելի վճռական է դարձնում օկուպանտ օտարերկրացիների դեմ պայքարում և աֆղանական բոլոր ցեղերի շրջանում ավելացրել այս կրոնական խմբի ժողովրդականությունը օկուպանտների քաղաքականությունն է:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Օգոստոս 25, 2021 13:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.08.2021

Այն, ինչը թալիբներին ավելի վճռական է դարձնում օկուպանտ օտարերկրացիների դեմ պայքարում և աֆղանական բոլոր ցեղերի շրջանում ավելացրել այս կրոնական խմբի ժողովրդականությունը օկուպանտների քաղաքականությունն է:

Քեյհան օրաթերթ

ԻՀՊԿ-ն կառուցում է Իրանի ամենամեծ շարժական հիվանդանոցը

ԻՀՊԿ ցամաքային զորքերի բժշկական կենտրոնը Քերմանշահ քաղաքում կառուցում է  երկրի ամենամեծ շարժական հիվանդանոցը՝ կորոնավիորւսով վարակված  հիվանդներին սպասարկելու համար:

Բացի 128 մահճակալից, այս հիվանդանոցը համալրված է անհրաժեշտ բոլոր համակարգերով, ներառյալ՝ շտապ օգնության սենյակ, դեղատուն, ինտենսիվ թերապիայի բաժանմունք, լաբորատորիա և ռադիոլոգիայի բաժին:

Հիվանդանոցը հագեցած է նաև թթվածնի արտադրման երկու համակարգով, որպեսզի կարողանա ապահովել այս կորոնավիրուսով վարակված հիվանդների անհրաժեշտ թթվածինը:

 

Ջավան օրաթերթ

Աֆղանստանի 20 տարվա օկուպացիայի արդյունքը

Այն, ինչը թալիբներին ավելի վճռական է դարձնում օկուպանտ օտարերկրացիների դեմ պայքարում և  աֆղանական բոլոր ցեղերի շրջանում ավելացրել այս կրոնական խմբի ժողովրդականությունը  օկուպանտների քաղաքականությունն է:

Աֆղանստանցիները վերջին չորս տասնամյակների ընթացքում անվտանգություն են փնտրում, մինչդեռ օկուպանտները միշտ ձգտել են օրինականացնել անհատական ​​և սոցիալական ազատությունները, որոնք ակնհայտորեն հակասում են կրոնական սկզբունքներին` մեծացնելով Աֆղանստանի ճնշված ժողովրդի զայրույթն ու ատելությունը ագրեսորների նկատմամբ: Արեւմուտքը ձգտում է ստեղծել նոր աշխարհակարգ ՝ հիմնված մեկ համաշխարհային կրոնի վրա, և այս չար նպատակին հասնելու համար ոչ մեկի և ոչ մի բանի առջև կանգ չի առնում: 

Արևմուտքը ստեղծումէ  անվտանգության միրաժ, որն ունեցել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբիան, Իրաքը, Եգիպտոսը, Սուդանը և Եմենը, և որը հանգեցրել է բարոյական և տնտեսական կործանման:

 

Իրան օրաթերթ

Մեկնարկել են Տոկիոյի Պարալօիմպիկ խաղերը 

Երեկ Տոկիոյում կայացել է 16-րդ ամառային պարաօլիմպիկ խաղերի 16 -րդ  բացման արարողությունը:

Իրանի հավաքականը, որն այս տարի անվանվել է «Սրտերի գեներալ» , նույնպես ներկա է եղել  խաղերի բացման արարողությանը: 62 իրանցի մարզիկներ կմրցեն անվասայլակներով բասկետբոլ, հեծանվավազք, աթլետիկա, ծանրամարտ, նետաձգություն, ձյուդո, թեքվոնդո, նստած վոլեյբոլ  և թիավարություն մարզաձևերում:

Արարողությունը մեկնարկեց տեսանյութի ցուցադրությամբ,   որը ցույց էր տալիս պարա պարաօլիմպիկ մարզիկների ուժը: Արարողությանն առաջին շարքում ամսնակցում էին  ապաստան հայցողների և Իռլանդիայի հավաքականները:

 

Քեյհան օրաթերթ

ՅՈIՆԻՍԵՖ. Սովը Եմենում   յուրաքանչյուր 10 րոպեն մեկ սպանում է մեկ երեխայի

Սաուդյան Արաբիայի ագրեսիայի և Եմենի շրջափակման հետևանքով, Եմենում հումանիտար աղետ է տիրում:  ՅՈIՆԻՍԵՖ -ը հայտարարել է, որ այդ երկրում աովը  և հիվանդությունները յուրաքանչյուր 10 րոպեն մեկ սպանում են մեկ երեխայի:

 Երեխաները Եմենի պատերազմի ամենախոցելի խումբն են, որոնք տուժում են Ալե-Սաուդի ագրեսիայից: Երկրի ենթակառուցվածքների ոչնչացումը, Սաուդյան Արաբիայի և ռեժիմի արևմտյան ու եբրայական կողմնակիցների կողմից պաշարված լինելու հետ մեկտեղ, Եմենում  աղքատության ավելացման և տարբեր հիվանդությունների տարածման պատճառ են դարձել:

 

armenpress.am

ՄԱԿ-ն ուրախ է շարունակելու գործընկերությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ. Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

 ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն, ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնց որակը բարձր է գնահատվել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, և որոնց համար Միավորված ազգերի կազմակերպությունը տեխնիկական աջակցություն է տրամադրել, էլ ավելի են նպաստել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը: Ակնկալում եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղիով:

Միավորված ազգերի կազմակերպությունն ուրախ է շարունակելու գործընկերությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ, այդ թվում՝ Երևանում իր մշտական համակարգողի և երկրում գործող թիմի միջոցով ներառական աճի ու կայուն զարգացման նպատակների ամբողջական և բարեհաջող իրականացման համար: ՄԱԿ-ի կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակային փաստաթղթի՝ վերջերս կայացած մեկնարկը լավ հիմք է նոր շնչով գործակցության համար:

Ցանկանում եմ նաև օգտվել այս հնարավորությունից և վերահաստատել ՄԱԿ-ի լիարժեք աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և երկխոսության ջանքերին, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի Խմբի համանախագահների ձևաչափի ներքո: ՄԱԿ-ը պատրաստ է տրամադրել երկարաժամկետ աջակցություն՝ խթանելու երկխոսությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, հաշտեցումն ու խաղաղության կառուցումը, պայմաններ ստեղծելու Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման և տարածաշրջանում կայուն խաղաղության ու բարեկեցության հաստատման համար:

ՄԱԿ-ի քարտուղարությունն առաջին անգամ հասել է գենդերային հավասարության՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակում և առաջ է շարժվում դեպի հավասարություն կազմակերպության բոլոր մակարդակներում: Ես շարունակում եմ կոչ անել բոլոր անդամ-պետություններին՝ նման ջանքեր գործադրել, և լիահույս եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանն առաջընթաց կարձանագրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և մյուս բոլոր մակարդակներում կանանց հավասարության հարցում, ինչպես նաև կաշխատի հանրային կյանքում կանանց բովանդակալից մասնակցությունը շարունակաբար լավարկելու ուղղությամբ:

Ձերդ գերազանցություն, ընդունեք, խնդրեմ, հարգանքներիս հավաստիքը»:

 

 

armenpress.am

Թուրքիայում հնագետները 3500 տարվա վառարան են հայտնաբերել

  Թուրքիայում, Տեպեչիկ բլրում, որը գտնվում Է Չինե քաղաքի շրջանում (Այդին նահանգի արեմուտք), հնագետները հայտնաբերել են երեք ու կես հազար տարվա վառարան: Այդ մասին հաղորդել Է Daily Sabah-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս վայրերում պեղումներն անցկացվում են 2004 թվականից՝ Հաջեթեփեի համալսարանի հնագիտության ֆակուլտետից պրոֆեսոր Սեւինչ Գյունելի ղեկավարությամբ: 17 տարվա ընթացքում գիտնականները հայտնաբերել են երեք աշտարակ, իրերով լի սենյակներ՝ նախատեսված պաշտոնական այցերի համար, եւ օբսիդիան՝ գործիքներ պատրաստելու համար: Իսկ այժմ հնագետները վառարան են գտել:

«Շրջանը, որտեղ մենք վերջերս աշխատել ենք, պահպանվել են 3500 տարվա վաղեմություն ունեցող ճարտարապետական մնացորդներ: Մենք կարծում ենք, որ սա վառարան Է: Այն պատրաստվել Է կերամիկական սալիկներից, իսկ հատակը՝ կավե աղյուսից»,-պատմել Է Գյունելը:Նա հավելել Է, որ վառարանի շրջակայքում մասնագետները գտել են կերամիկական կճուճներ: «Դա ապացուցում Է, որ այստեղ մեծաքանակ արտադրություն Է իրականացվել»,-ընդգծել Է նա:

Պրոֆեսորի խոսքով՝ այդ գտածոյի մասին ավելի հստակ տեղեկատվություն կհայտնվի առաջիկայում, քանի որ հնագիտական աշխատանքները շարունակվում են:Ավելի վաղ վառարանից 20 մետր հեռավորությամբ Գյունելը եւ նրա թիմը հայտնաբերել են պահեստ՝ մթերքներով լցված բանկաների եւ անոթների մնացորդներով: «Բայց այն խիստ վնասված Էր: Ամենայն հավանականությամբ՝ հեղեղումների պատճառով, որոնք տեղի են ունեցել այն ժամանակներում»,-ընդգծել Է հնագետը:

Սեւինչ Գյունելը նաեւ պատմել Է, որ այս տարածաշրջանում յոթ ու կես հազար տարի շարունակ գտնվել են մի քանի բնակավայրեր: Բլրի վրա հնագետները հայտնաբերել են բոլոր ժամանակաշրջանների կյանքի հետքեր: Պրոֆեսորի խոսքով՝ դա ապացուցում Է, որ այստեղ եղել Է հզոր տնտեսական կենտրոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

armenpress.am

Վստահ եմ՝ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև գոյություն ունեցող ամուր համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի. Ազուլեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.«Մեծարգո պարոն վարչապետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այս բարձր պաշտոնում Ձեր առաքելության շարունակական իրագործմանը:

Երախտապարտ եմ այն կուռ հանձնառության համար, որով Հայաստանը հետամուտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանադրությամբ ամրագրված արժեքների խրախուսմանը։ Որպես բազմակողմանիության պաշտպան՝ Հայաստանը սերտորեն համագործակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ 1992 թվականին կազմակերպությանն անդամակցելուց ի վեր, մասնավորապես՝ բոլորի համար հասանելի կրթության ապահովմանը միտված միջազգային համագործակցությունը խթանելու, մշակութային ժառանգության պահպանության, կայուն զարգացման և խոսքի ազատության ուղղություններով։

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև՝ 2019 թվականի նոյեմբերին Փարիզում կայացած ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանի ժամանակ, որի ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունն ամրապնդելու հեռանկարների վերաբերյալ, այդ թվում՝ Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի միջոցով, որը ներառված է «Աշխարհի հիշողությունը» ծրագրի ռեգիստրում հնագույն ձեռագրերի պահպանման գործում իրականացրած աշխատանքի համար:

Շարունակվող գլոբալ փորձությունների համատեքստում, ինչպիսիք են նոր տիպի կորոնավիրուսի համավարակը և կլիմայական փոփոխությունները՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, անդամ պետությունների հետ համագործակցությամբ, կենսական դեր է խաղում կրթության, գիտության, մշակույթի և հաղորդակցության ոլորտներում առկա հրատապ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։

Վստահ եմ, որ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև գոյություն ունեցող ամուր համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում: Հավաստիացնում են Ձեզ, որ ես, իմ կողմից, ջանք չեմ խնայի այդ նպատակի իրագործման համար:

Կրկին շնորհավորում եմ և հղում հաջողության լավագույն մաղթանքներս»։

 

panarmenian.net

Moderna-ն կամավորների է հավաքագրում ՄԻԱՎ-ի դեմ մՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների համար

 Ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը, որը հայտնի է կորոնավիրուսի դեմ մՌՆԹ պատվաստանյութով, պատրաստավում է ՄԻԱՎ դեմ 2 պատվաստանյութի կլինիկական փորձարկումների, որոնք պատրաստվել են նույն մՌՆԹ տեխնոլոգիայով։ Այդ մասին ասվում է ԱՄՆ կլինիկական փորձարկումների պորտալում։

Ընկերությունը կամավորների է հավաքագրում մարդկանց մասնակցությամբ ռանդոմացված փորձարկման առաջին փուլի համար, որի ընթացքում փորձարկվելու են ՄԻԱՎ դեմ eOD-GT8 (мРНК-1644) և Core-g28v2 (мРНК-1644v2-Core) պատվաստանյութերի անվտանգությունն ու իմունոգենությունը (այսինքն իմունային արձագանք հարուցելու հակագենի ունակությունը)։

Փորձարկումների համար հրավիրվում են չվարակված մեծահասակ մարդիկ, որոնք ամուր առողջություն ունեն։ Գիտնականներին 18-50 տարեկան 56 կամավոր է պետք։

Փորձարկումներին մասնակցելու են նաև մի քանի համալսարանների մասնագետներ, այդ թվում Տեխասի և Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարաններից։

Հետազոտությունների մեկնարկի նախնական ամսաթիվը 2021-ի սեպտեմբերի 19-ն է, իսկ ավարտը 2023թ․ մայիսի 1-ը։

Եթե մՌՆԹ –պատվաստումներն անվտանգ լինեն, դրանք լրացուցիչ կթեստավորվեն արդեն արդյունավետության որոշման նպատակով։

 

panorama.am

Wildberries-ի հիմնադիրը գլխավորում է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը՝ ըստ Forbes-ի

Ռուսական Wildberries առցանց մանրածախ առևտրի գործադիր տնօրեն և հիմնադիր Տատյանա Բակալչուկը դարձել է Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշի առաջատարը:Հրատարակությամբ Բակալչուկի կարողությունը գնահատվում է 13 միլիարդ դոլար:

Նշվում է, որ Բակալչուկի եկամուտը տարվա ընթացքում աճել է 1200% -ով:

Այս ցուցանիշի համար նա Forbes 2021 վարկանիշային աղյուսակից աշխարհի բոլոր միլիարդատերերի շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը: Wildberries-ի շրջանառությունը 2020 թվականին կազմել է 437,2 մլրդ ռուբլի:

Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Inteco Management-ի նախկին նախագահ Ելենա Բատուրինան, ով իր կապիտալն ավելացրել է Inteko-ի վաճառքից: Բատուրինայի կարողությունը գնահատվում է 1,3 մլրդ դոլար:

Երրորդ տեղը զբաղեցրել է «Չերկիզովո»-ի գլխավոր տնօրեն Լիդիա Միխայլովան և նրա ընտանիքը: Նրանց կարողությունը նույնպես գնահատվում է 1,3 մլն դոլար:

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Եկատերինա Ֆեդունը՝ «ԼՈՒԿՕՅԼ» -ի բաժնետեր Լեոնիդ Ֆեդունի դուստրը՝ 900 միլիոն դոլար կարողությամբ, հինգերորդ հորիզոնականը՝ «Սվետոֆոր» զեղչերի ցանցի համասեփականատեր Վալենտինա Շնայդերը և նրա ընտանիքը (650 մլն դոլար):

Ըստ աղբյուրի, անցյալ տարի Ելենա Բատուրինան (1,3 մլրդ դոլար) Forbes- ի վարկանիշի առաջատարն էր, իսկ Տատյանա Բակալչուկը (1,1 մլրդ դոլար) երկրորդ տեղում էր:

2019 թվականին Forbes ամսագիրը ռուս Տատյանա Բակալչուկին ներառել է աշխարհի ամենանշանավոր նոր միլիարդատերերի շարքում: