Մեկնաբանություն. Բաքուն գոհ է Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i149196-Մեկնաբանություն._Բաքուն_գոհ_է_Երևանի_հետ_խաղաղության_պայմանագրի_ստորագրումից
Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որակում են որպես անավարտ և շարունակական, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները փորձում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված հայտարարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2021 13:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բաքուն գոհ է Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից

Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որակում են որպես անավարտ և շարունակական, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները փորձում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված հայտարարել:

Այս կապակցությամբ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է.«Մեզ համար միանգամայն տրամաբանական էր Լեռնային Ղառաբաղի պատերազմի ավարտը, քանի որ եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ զոհեր կունենայինք: Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում բնակլիմայական պայմանները կարող էին ադրբեջանական ուժերի համար խնդիրներ առաջացնել հայկական ուժերի հետ կռվելիս»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտի մասին Իլհամ Ալիեւի հայտարարության մեջ առանցքային կետ կա: Նախ՝ նման հայտարարություններն արվում են մի իրավիճակում, երբ ադրբեջանցի և հայ զինվորականները  շփման գծերում հրադադարի ռեժիմը բազմիցս խախտելով միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարում են անավարտ և այդ հարցում անդամ բոլոր երկրները համակառծիք են: ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ:

Ադրբեջանի նախագահի դիրքորոշումները, ով անընդհատ խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտի մասին, Միացյալ Նահանգները ոչ միայն չի ընդունել այս մոտեցումը, այլ պնդում  է իր դիրքորոշումը մինչև ԼՂ-ի իրավական կարգավիճակի որոշումը:

Ավելի վաղ, Ֆրանսիայի կառավարությունը հայտնել էր իր դիրքորոշումն այս հարցի շուրջ:  Ֆրանսիայի դիրքորոշումը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, նման է ԱՄՆ-ի դիրքորոշմանը: 

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ընդգծել են, որ խաղաղության համաձայնագիրն առանց երկու երկրների ներկայացուցիչների ստորագրությունների, անվավեր է: Ռուս  բարձրաստիճան պաշտոնյաները ևս անընդհատ անդրադառնում են այս հարցին: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ է, սակայն ապագայում լուծում կստանա: Ռուսաստանի նախագահը, որը անցյալ տարվա նոյեմբերին միջնորդի դեր էր կատարել Ադրբեջանի և Հայաստանի միջև, կարծում է, որ հարցը օրակարգում է:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդհանուր մոտեցում են որդեգրել նույնիսկ նոյեմբերյան համաձայնագրի ստորագրումից հետո:

 Ադրբեջանի  ժողովրդական ճակատի բարեփոխիչ խմբակցության ղեկավար Քարիմլին, YouTube- ի «Ադրբեջանի ժամ» ալիքին տված հարցազրույցում ասել է.«Ասելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, Իլհամ Ալիևը իրականում այն ուղերձն է հղում, որ Ադրբեջանը հրաժարվել է Խան Քենեդիից, Խոջալուից, Խաջևանդից, Աք Դարեհից և Ասգարանից և հողեր չի պահանջում»: 

Չնայած ԼՂ պատերազմի ավարտի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի լավատեսական դիտողություններին, Իլհամ Ալիևի կառավարության հակառակորդներն ու քննադատները, կարծես, այլ դիրքորոշում ունեն:

Մինսկի խմբի ղեկավարները ԼՂ-ի հակամարտությունը համարում են անավարտ: Նախկինում ստորագրված պայմանագրերի հիման վրա, որոնք, կարծես, հիմք են հանդիսանում նոր համաձայնագրերի համար: