Մեկնաբանություն- ԻԻՀ առաջնորդն ընդգծել է Աֆղանստանի ժողովրդի նկատմամբ Իրանի աջակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i149244-Մեկնաբանություն_ԻԻՀ_առաջնորդն_ընդգծել_է_Աֆղանստանի_ժողովրդի_նկատմամբ_Իրանի_աջակցությունը
Շաբաթ օրը, ԻԻՀ նախագահի և նոր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Իրանի հովանավորությունն է հայտնել այդ երկրի ժողովրդի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2021 08:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԻԻՀ առաջնորդն ընդգծել է Աֆղանստանի ժողովրդի նկատմամբ Իրանի աջակցությունը

Շաբաթ օրը, ԻԻՀ նախագահի և նոր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Իրանի հովանավորությունն է հայտնել այդ երկրի ժողովրդի նկատմամբ:

Աֆղանստանը համարելով Իրանի եղբայր, լեզվակից, կրոնակից ու մշակութակից երկիր, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը խորը ցավ է հայտնել այդ երկրի ժողովրդի համար ստեղծված խնդիրների, այդ թվում՝ հինգշաբթի օրը Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի  համար: Նա ասել է.«Այս խնդիրներն ու դժվարություններն ամերիկացիների գործն են, ովքեր 20 տարի օկուպացրեցին երկիրը և ամեն տեսակ ճնշումներ պարտադրեցին  նրա ժողովրդին»:

Նա  ընդգծել է.«ԱՄՆ-ն անգամ մեկ քայլ չի կատարել Աֆղանստանի առաջադիմության համար և այսօր այդ երկիրը  եթե քաղաքացիական ու շինարարական առումով  20 տարի ավելի հետ չլինի, ապա ավելի առաջ էլ չի կարող լինել»:

ԻԻՀ դիրքորոշման մասին նա ասել է. «Մենք  Աֆղանստանի ժողովրդի կողքին ենք, քանի որ կառավարությունները գալիս ու գնում են, ինչպես նախկինում, բայց Աֆղանստանի ժողովուրդը մնում է»:

Աֆղանստանի 20-ամյա բռնազավթումից հետո, ԱՄՆ-ի պարտության մասին մեծարգո առաջնորդը ասել է, որ ինչպես կանխատեսում էր ԻԻՀ-ը , ԱՄՆ-ը հարկադրված ամոթով հեռացավ Աֆղանստանից»:

Սպիտակ տունն այն պայմաններում դադարեցրեց իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում, երբ այդ երկրի երկու տասնամյակ տևած օկուպացիայից հետո, չկարողացավ իրականացնել իր կարգախոսներից և խոստումներից որևէ մեկը:

Աֆղանստանի օկուպացիայից հետո, Միացյալ Նահանգներն այդ երկրին  ժառանգություն է թողել անմեղ մարդկանց սպանությունը, այդ երկրի հիմնական ենթակառուցվածքների ոչնչացումը, որոնք աշխարհին ի ցույց են դրել Սպիտակ տան ղեկավարների նենգ դեմքը:

Աֆղանստանում Միացյալ Նահանգների երկու տասնամյակների ապարդյուն ներկայությունը, ինչպես նաև ահաբեկչության և թմրամիջոցների տարածումը երկրում, պատճառ դարձան, որ Աֆղանստանին ցուցաբերված միջազգային ֆինանսական օգնությունները մսխվեն: Ինչպես ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, «ԱՄՆ-ի գործողությունները պատճառ դարձան, որ քաղաքացիական ու շինարարական զարգացման առումով Աֆղանստանը 20 տարի հետ մնա»:

Աֆղանստանից ԱՄՆ -ի դուրս գալը մարդկանց հնարավորություն տվեց՝ քաղաքական ակտիվիստներին և էթնիկ ու կրոնական խմբերին մի կողմ դնելով տարաձայնությունները և խմբային սահմանափակ շահերը, հենվելով երկխոսության և ազգային շահերի վերաբերյալ կոնսենսուսի սկզբունքի վրա,  ենթահող ստեղծել Աֆղանստանում միասնական կառավարություն ձևավորելու համար:

Անցած մի քանի տասնամյակների ընթացքում, երբ Աֆղանստանը ներքաշված էր քաղաքացիական պատերազմի կամ օտարերկրյա օկուպացիայի մեջ, Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է աֆղան ժողովրդի կողմնակիցը: Այս ռազմավարական քաղաքականությունն իրագործվել է աֆղան փախստականներին Իրանի ներսում ընդունելու կամ վերջին երկու տասնամյակների ընթացքում այդ երկիրի վերակառուցմանն աջակցելու շրջանակում:

Այսօր, երբ թալիբները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի վրա և հայտարարում են որ կառավարություն են ձևավորում, Իրանը շարունակում է  աֆղան ժողովրդի աջակցությունը որպես այս երկրի նկատմամբ իր քաղաքականության հիմնական ցուցիչ համարել և կարծում է, որ Աֆղանստանում բոլոր ջանքերը պետք է նպաստեն մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը, հատկապես՝ ներքին ուժերով անվտանգության ապահովմանը: