Մեկնաբանություն- Թեհրանը պաշտպանում է Իրաքի անվտանգությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցությունն է հայտնում Իրաքի կառավարությանը և ժողովրդին և ներքին գործերի ոլորտում որոշումներին, ներառյալ օտարերկրյա զորքերի դուրսբերումը և արտահերթ ընտրությունների անցկացումը:
Բաղդադում կայացած՝ «Աջակցություն Իրաքին» տարածաշրջանային նիստի շրջանակում, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այդ կետերն ընդգծելով հավաստիացրել է, որ ահաբեկչությունից ազատված նոր Իրաքն այսօր ներքին վերակառուցման ու ամրապնդման և տարածաշրջանում համագործակցության ընդլայնման կարիք ունի և Իրանի Իսլամական Հանրապետությունը, միաժամանակ աջակցելով Իրաքի կայունությանը, անվտանգությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, արժանապատվությանը և Իրաքի տարածաշրջանային ու միջազգային կարգավիճակի բարձրացմանը, հայտարարում է երկկողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացման պատրաստակամության մասին:
Բաղդադում կայացած հանդիպմանն Իրանի արտգործնախարարի խոսքերը վերաբերում են այն մարտահրավերներին, որոնք ավելի քան երկու տասնամյակ պարտադրվել են տարածաշրջանին, և Իրաքն այն երկրներից է, որն այս գործընթացում լուրջ վնասներ է կրել, բայց դա չի նշանակում որ այդ երկիրն այլևս չի կարող դուրս գալ այդ ծանր իրավիճակից:
Արտաքին միջամտությունների պատճառով Իրաքը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև՝ պատերազմ, անկայունություն և անապահովություն: Նման հանգամանքներում տարածաշրջանի երկրների միջև առանց օտարերկրացիների միջամտության փոխազդեցությունն ու համագործակցությունը տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման հիմնական պայմանն է:
Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Մենք աջակցելու ենք ցանկացած նախաձեռնության կամ գործողության, որը կայունացնում է իրավիճակը Իրաքում և նպաստում է այդ երկրի տարածաշրջանային դերակատարությանը»:
Ընդգծելով, որ տարածաշրջանի երկրներն ի վիճակի են միմյանց հետ համագործակցության արդյունքում նախագծել և իրականացնել անվտանգության, կայունության և տևական խաղաղության հասնելու ճանապարհային քարտեզ, Ռայիսին նշել է, որ տարածաշրջանի գործերին օտարերկրացիների միջամտությունը անվտանգության, կայունության և զարգացման ու առաջընթացի հարթակ չէ:
Բաղդադի հանդիպմանը Իրանի արտգործնախարարի խոսքերը նաև հիշեցնում են տարածաշրջանային քաղաքական ու անվտանգության համագործակցության կարևորության ու անհրաժեշտության մասին:
ԶԼՄ -ների վերլուծաբանները համոզված են, որ Իրանի արտգործնախարարի ելույթը ուղերձներ է փոխանցում Բաղդադի գագաթնաժողովին մասնակցած կողմերին:
ԻԻՀ ԱԳ նախարարը տարածաշրջանի խնդիրների պատճառը համարել է օտարերկրյա ուժերի ներկայությունը և ընդգծել, որ տարածաշրջանը չի հանգստանա, քանի դեռ ԱՄՆ-ն ու օտարերկրացիներն այնտեղից դուրս չեն եկել չեն լքել:
Իրաքի ԶԼՄ-երից շատերը մեջբերել են Ամիր Աբդուլլահյանի այն խոսքը, թե անվտանգությունը կարող է ձեռք բերվել միայն տարածաշրջանի երկրների միջև փոխադարձ վստահության միջոցով, և Թեհրանը պաշտպ անում է Իրաքի դերը երկխոսության լեզուն խթանելու գործում:
Վերջին տարիներին տարածաշրջանային անվտանգության զարգացումների պատճառով Իրաքը տհաճ փորձ է ունեցել երկրում ԱՄՆ-ի ներկայության հետ կապված:
Իրաքի քաղաքական վերլուծաբան Ադնան ալ Սիրաջը կարծում է, որ Իրաքը գտնվում է Միացյալ Նահանգների ուժեղ ճնշման տակ, ինչը ստվեր է նետում Իրաքի հարևանների հետ հարաբերությունների վրա:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Իրաքի անկախության, ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
Բաղդադի հանդիպմանը և այդ գագաթնաժողովի շրջանակում Իրանի արտգործնախարարի խոսքերը փաստացի վկայում են այն կարևորության մասին, որը Իրանը ցուցաբերում է Իրաքի կայունության և անվտանգության նկատմամբ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես աջակցել է տարածաշրջանային երկխոսությանը և ձգտում է այլ երկրներին հրավիրել նման տարածաշրջանային պայմանավորվածությունների: