Մեկնաբանություն- Թալիբները վերահսկում են Քաբուլի օդանավակայանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i149538-Մեկնաբանություն_Թալիբները_վերահսկում_են_Քաբուլի_օդանավակայանը
Քաբուլի օդանավակայանում թալիբները վերահսկողությամբ, Աֆղանստանում ԱՄՆ -ի օկուպացիոն ուժերի վերջին պատնեշը վերջապես փլուզվեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2021 13:32 Asia/Tehran

Քաբուլի օդանավակայանում թալիբները վերահսկողությամբ, Աֆղանստանում ԱՄՆ -ի օկուպացիոն ուժերի վերջին պատնեշը վերջապես փլուզվեց:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիոլլահ Մուջահիդը Քաբուլի օդանավակայանում ասել է.«Աֆղանստանը օկուպանտների տեղը չէր, և նրանք տարիներ շարունակ սխալվում էին: Աֆղանստանից ԱՄՆ -ի ուժերի դուրսբերումն օրինակ է ագրեսորների համար»:

Նա հավելել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը երջանիկ օր է այս երկրի ժողովրդի համար և պատմական կարևոր օր՝ երկրի անկախության համար:

Աներիկյան Fox News- ը ցանցը հաղորդել է, որ ամերիկացի բոլոր դիվանագետները երկուշաբթի գիշեր լքել են Աֆղանստանը: Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ, երկրի ամբողջ անվտանգությունը, ներառյալ՝ Քաբուլի օդանավակայանը, այժմ գտնվում են թալիբների վերահսկողության տակ: 

Աֆղանստանից ամերիկյան զորքերի և դիվանագետների ամբողջական դուրսբերումը նոր սկիզբ է այդ երկրի պատմության մեջ, որը հիմնված կլինի ժողովրդի և քաղաքական, էթնիկ ու կրոնական խմբերի կամքի վրա: Միացյալ Նահանգների և նրա ՆԱՏՕ -ի դաշնակիցների կողմից Աֆղանստանի օկուպացիայի ընթացքում, չնայած աֆղան ժողովրդի քվեի վրա հիմնված կառավարության տիրապետությանը, երկրի քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական ոլորտները հայտնվեցին Արևմուտքի բացահայտ և քողարկված թատերաբեմում: 

Զեկույցները ցույց են տալիս, որ 2004 թվականի Աֆղանստանի առաջին նախագահական ընտրություններից ի վեր, երբ նախագահ Համիդ Քարզայը ստանձնեց իր պաշտոնը, Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները միջամտեցին Աֆղանստանի, մասնավորապես ազգային և տեղական պաշտոնյաների նշանակման   գործերին:

Աֆղանստանից ԱՄՆ -ի զորքերի դուրս գալով և Քաբուլի օդանավակայանը Թալիբանի վերահսկողության տակ անցնելով , այս երկրի ժողովուրդը և քաղաքական ակտիվիստները ակնկալում են, որ խմբավորումը արագորեն կկարգավորի անվտանգության պայմանները օդանավակայանում և կվերսկսի իր գործունեությունը:

Օգոստոսի 15 -ին Քաբուլի անկումից և ամերիկացի  դիվանագետներին ու նարնց հետ համագործակցող  Աֆղանստանի քաղաքացիներին երկրից տարհանելու համար  քաղաքի օդնավակայանում ամերիկյան ուժերի տեղակայումից հետո, օդանավակայանում լարվածություն և բախումներ սկսվեցին ամերիկացիների հրահրմամբ, որի հետևանքով զոհվեցին Աֆղանստանի մի քանի քաղաքացիներ:

Աֆղանստանից ԱՄՆ -ի զիվորականների և դիվանմագետների դուրս գալուց հետո, ժողովուրդը և քաղաքական խմբերը ակնկալում են, որ թալիբները արագ կձևավորեն համապարփակ  կառավարություն: 

Աֆղանստանի որոշ աղբյուրներ հայտնում են, որ Թալիբանի որոշ բարձրաստիճան անդամներ խորհրդակցել են ազդեցիկ ազգային և տեղական գործիչների և պաշտոնյաների հետ՝  նոր կառավարություն ձևավորելու համար, չնայած մանրամասներ չեն հաղորդվում այդ մասին:

Չնայած, որ Թալիբանի պաշտոնյաները շեշտել են Աֆղանստանում բոլոր էթնիկ խմբերի առկայությամբ և մասնակցությամբ ներառական կառավարության ձևավորումը, բայց այս երկրի ժողովրդի և կուսակցությունների շրջանում դեռևս մտահոգություններ կան նման խոստման լիարժեք կատարման վերաբերյալ: 

Աֆղանստանի քաղաքական մթնոլորտում հարցն այն է, թե այս երկրի ապագա կառավարությունը ձևավորելու համար ինչ մոդելի հիման վրա են հիմնվելու թալիբները:

Աֆղանստանի կաբինետի կազմում կամ ընտրությունների անցկացման ժամանակավոր կառավարության ձևավորման հարցում էթնիկ խմբերի մասնակցությունը երկրում պետականաշինության գործընթացում թալիբների առջև ծառացած երկու հիմնական խնդիրներն են և պարզ չէ, թե որ խումբը կընտրվի: