Մեկնաբանություն- «Գանդո» սերիալը. Փաստերով ներկայացված ֆիլմ՝ Իրանում լրտեսական ցանցերի ձախողման մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i150004-Մեկնաբանություն_Գանդո_սերիալը._Փաստերով_ներկայացված_ֆիլմ_Իրանում_լրտեսական_ցանցերի_ձախողման_մասին
«Գանդո» հեռուստատեսային սերիալը հանդիսատեսների լայն շրջանակ ունի: Իրանի հեռուստատեսության երրորդ ալիքից հեռարձակվող այս սերիալի ցուցադրությունն ավարտվեց վերջերս:ը: Սերիալում փաստերով ներկայացվել են Իրանում ԱՄՆ-ի և Բրիտանիայի անվտանգության ու լրտեսական ծառայությունների գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 08:51 Asia/Tehran

«Գանդո» հեռուստատեսային սերիալը հանդիսատեսների լայն շրջանակ ունի: Իրանի հեռուստատեսության երրորդ ալիքից հեռարձակվող այս սերիալի ցուցադրությունն ավարտվեց վերջերս:ը: Սերիալում փաստերով ներկայացվել են Իրանում ԱՄՆ-ի և Բրիտանիայի անվտանգության ու լրտեսական ծառայությունների գործողությունները:

«Գանդո» սերիալի առաջին մասում ներկայացվել է իրանական ու ամերիկյան քաղաքացիություն ունեցող լրագրող Ջեյսոն Ռեզայանի գործը, ով 2004 թվականից աշխատում է Իրանում  և 2009թ. Իրանում տեղի ունեցած անկարգություններից հետո մեկնել է  ԱՄՆ, բայց 2012 թվականին որպես Washington Post- ի լրագրող վերադարձել Իրան:

Ռեզայանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին՝ միջուկային բանակցությունների ամենաթեժ պահին՝ Իրանում լրտեսական գործողություններ իրականացնելու մեղադրանքն ապացուցվելուց հետո, և ազատ արձակվել մեկուկես տարի անց՝ 2015 թվականի հունվարին, այն օրը, երբ ՀԳՀԾ-ն  ստորագրչվեց՝ Իրանի ու ԱՄՆ-ի միջև կալանավորների փոխանակմամբ:

«Գանդո» սերիալի երկրորդ մասում,  անդրադարձ է կատարվել Թեհրանում Բրիտանիայի դեսպանության դերակատարությանը վերջին տարիներին տնտեսական և սոցիալական ճգնաժամերը պլանավորելու գործում:

Իրանում Բրիտանիայի լրտեսության պատմությունն սկսվում է Շառլոտ կերպարի Իրան ժամանելով և սերիալի ընթացքում անդրադարձ է լինում MI6- ի ավագ սպա Ջեյն Մարիոթի լրտեսական գործունեությանը, որը 2011 և 2012 թվականներին ներկա էր Թեհրանում ՝ Բրիտանիայի դեսպանի տեղակալի պաշտոնի անվան տակ:

Ջեյն Մարիոթը դիվանագետի անվան տակ կարևոր դեր է խաղացել Թեհրանում «հատուկ առաքելություն» ունեցող լրտեսական ցանց ստեղծելու հարցում և այդ պատճառով, նրա  գործողությունները բացահայտվելուց հետո Իրանում  Բրիտանիայի անվտանգության ծառայությունների  ամենամեծ ձախողումներից մեկը ավարտվեց նար անունով:

«Գանդո» սերիալը՝ փաստաթղթերի և օբյեկտիվ ապացույցների հիման վրա ներկայացնելով լրտեսական շարժումն  ​​արժանացել է հանդիսատեսի մեծ ուշադրությանը:

Այս սերիալի մասին կարելի է անդրադառնալ երկու կարևոր կետի.

Առաջինն ինտելեկտուալ-լրատվական միջավայրում իրանցի հանդիսատեսի կողմցի մեծ ուշադրության արժանանալն է: «Գանդո» սերիալում ամենակարևոր ասպեկտը, որը հանդիսատեսին ստիպում է մինչև վերջ հետևել պատմությանը, դա ընդունված սահմաններից և գծերից անցնելն էր, որը քննադատելով և վերլուծելով հասարակության թուլություններն ու կոռուպցիայի արմատները, ներկայացնում է քաղաքական, սոցիալական և տնտեսական պատճառներն ու գործոնները, որոնք խթանում են երկրում օտարերկրյա լրտեսական և հետախուզական ցանցերի գործունեությունը և ի վերջո, հանդիսատեսի մոտ բազում հարցեր են առաջացնում:

Երկրորդ կետը սերիալի դիրքն է  դրամատիկ սերիաների շրջանակում: Այս տեսանկյունից, «Գանդոն» կարող է դիտվել որպես մեդիա գործունեության բնագավառում քննադատական ​​բաղադրիչներով սերիալի նոր օրինակ, որը ուշադրություն դարձնելով հետաքրքրաշարժ պատմության ընդհանուր ասպեկտներին, իրողություններ է արտահայտում՝ հիմք ընդունելով հզոր փաստեր:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այս սերիալը պատկանում է ներկային, և այս հարցը կարող է հանգեցնել տարբեր կարծիքների. Բայց կա համակարծություն այն մասին, որ «Գանդո» սերիալում բոլոր իրադարձություններն ու արկածները հիմնված են փաստերի վրա, որոնց մասին Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա: