Մեկնաբանություն- Թեհրանի դիվանագիտական ջանքերն ուղղված են Աֆղանստանում համապարփակ երկխոսության դյուրացմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i150064-Մեկնաբանություն_Թեհրանի_դիվանագիտական_ջանքերն_ուղղված_են_Աֆղանստանում_համապարփակ_երկխոսության_դյուրացմանը
Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է նպաստել Աֆղանստանում համապարփակ երկխոսության ահստատմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 07:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թեհրանի դիվանագիտական ջանքերն ուղղված են Աֆղանստանում համապարփակ երկխոսության դյուրացմանը

Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է նպաստել Աֆղանստանում համապարփակ երկխոսության ահստատմանը:

Այդ կապակցությամբ, Իրանի նախաձեռնությամբ, այսօր տեղի կունենա կունենա Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների վիրտուալ հանդիպումը:

իսկ ինչ նշանակություն ունի այս հանդիպումը և ի՞նչ նախաձեռնությամբ են Աֆղանստանի հարևանները փորձելու  վերջ տալ Աֆղանստանում տիրող լարվածությանը և կայուն կայունություն հաստատել երկրում:

Փաստն այն է, որ Աֆղանստանը դարձել է ԱՄՆ -ի20 տարվա միջամտության  և օկուպացիայի զոհը, և այն, ինչ դրանցի հետո մնացել է, պատերազմն է և անապահովություն:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Ղորեյշիի հետ Թեհրանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ Աֆղանստանից ԱՄՆ -ի դուրս գալը շրջադարձային էր այդ երկրի բոլոր էթնիկ խմբերի փոխգործակցության  համար՝ հանուն Աֆղանստանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման: Նա մերժել է Աֆղանստանի նկատմամբ  պատեռնալիզմի վրա հիմնված ցանկացած մոտեցում և նշել. «Այլ երկրների, ներառյալ հարևանների դերը պետք է նպաստի միայն համապարփակ կառավարության ձևավորմանը՝ Աֆղանստանի բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ»: :

Այս տեսանկյունից, Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների և Թեհրանի կողմից կազմակերպված հանդիպման կարևորության վերլուծության մեջ պետք է նկատի ունենալ երկու կարևոր կետ:

Առաջինը ցանկացած բռնությունից ու եղբայրասպանությունից խուսափելու անհրաժեշտությունն է:

Աֆղանստանի Փանջշիր նահանգի ղեկավարների նահատակության մասին լուրերը ցավալի և մտահոգիչ են:

Երկրորդ՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել աֆղան ժողովրդի տառապանքներին ու խնդիրներին:

Իրանի իսլամական խորհրդարանի  նախագահության անդամ Ալիռեզա Սալիմին, անդրադառնալով Իրանի առանցքայնությամբ Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների վիրտուալ հանդիպմանն ասել է. «Իրանի քաղաքականությունն  ինչպես ընդգծել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, աջակցությունն է ազգերին: Եվ ներկայումս Իսլամական Իրանը մտահոգված է Աֆղանստանի ժողովրդի  համար»:

Նա հավելել է, որ Աֆղանստանում պետք է պաշտպանել ամբողջ ժողովդրի իրավունքները, այլ ոչ թե առանձին անհատների. Խաթիբզադեն նշել է, որ Աֆղանստանի հարևան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը կարող է ճանապարհ հարթել մի կողմից  էսկալացիայի և մյուս կողմից աֆղան ժողովրդի բոլոր իրավունքների իրացման համար:

 Թեհրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանային և միջազգային դիվանագիտության շրջանակների հետ՝ օգնելու Աֆղանստանում խաղաղության և անվտանգության հաստատմանը, վերջ տալ աֆղան ժողովրդի տառապանքներին և ձևավորել համապարփակ  կառավարություն, որը կարտացոլի այդ երկրի  էթնիկ և ժողովրդագրական   կազմը: 

Իրանի դիվանագիտական ​​կորպուսի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Փանջշիրի դեպքում լուծումը պետք է լինի միայն  քաղաքական լուծումն է, և նահանգի շրջափակումը որևէ կերպ ընդունելի չէ միջազգային իրավունքի և հումանիտար իրավունքի տեսանկյունից. Նա դատապարտել է ցանկացած օտարերկրյա միջամտություն Աֆղանստանում, հավելելով, որ ռազմավարական սխալ թույլ տված ընկերները պետք է գիտակցեն, որ Աֆղանստանի աշխարհագրությունն այն մարդկանց աշխարհագրությունն է, ովքեր պայքարել են օտար ուժերին դուրս մղելու համար:

Իրանի ԱԳՆ խոսնակը մտահոգություն է հայտնել Փանջշիրի բնակիչների սովի, շրջափակման և տարածքում ջրի և էլեկտրաէներգիայի անջատումների կապակցությամբ, և թալիբներին կոչ  արել հավատարիմ մնալ իրենց ստանձնած պարտավորություններին և այն ամենին, ինչ նախկինում ասել են:

Փաստն այն է, որ Աֆղանստանում  խաղաղության և անդորրի  հաստատման հասնել հնարավոր է միայն ժողովրդի քվեի և բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ համապարփակ կառավարության ձևավորմամբ:

Եվ ԻԻՀ համոզված է, որ  Աֆղանստանի  ճակատագիրը պետք է որոշեն  աֆղանցիները: