Մեկնաբանություն - Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններն ընդլայնվում են դեպի Կասպից ծով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i150146-Մեկնաբանություն_Ադրբեջանի_և_Թուրքիայի_զորավարժություններն_ընդլայնվում_են_դեպի_Կասպից_ծով
Հրապարակված զեկույցները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Թուրքիան փորձում են համատեղ զորավարժությունները տարածել Կովկասից մինչև Կասպից ծով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 13:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ադրբեջանի  և Թուրքիայի զորավարժություններն ընդլայնվում են դեպի Կասպից ծով

Հրապարակված զեկույցները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Թուրքիան փորձում են համատեղ զորավարժությունները տարածել Կովկասից մինչև Կասպից ծով:

Ենթադրվում է, որ Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի ռազմական պաշտոնյաները հերթական զորավարժություններ անցկացնելով փորձում են Հայաստանին ստիպել ընդունել տասը կետից բաղկացած ղարաբաղյան խաղաղության պայմանագիրը: Մասնավորապես, հայ պաշտոնյաները տատանվում էին նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման վերաբերյալ փաստաթղթի  դրույթների կատարման հարցում:

Երեւանի կառավարության պաշտոնյաները Հայաստանի սահմաններին համատեղ վարժանքների անցկացումը համարում են  Ադրբեջանի Հանրապետության կողմից պատերազմը վերսկսելու պատրվակ: Հայ պաշտոնյաները մշտապես մտահոգություն են հայտնել թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքների անցկացման կապակցությամբ: Չնայած Երևանի պաշտոնյաների դժգոհությանը,  Բաքուն և Անկարան  շարունակում են այս առումով իրենց ակտիվությունը: Չնայած տարածաշրջանի քաղաքական գործիչների եւ քաղաքական շրջանակների կասկածներին, Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի համատեղ վարժանքների անցկացումը կապված է Անկարայից Բաքվին նոր զենքի  վաճառքի հետ: Ադրբեջանի Հանրապետության գնած զենքը փորձարկելու լավագույն միջոցը համատեղ վարժանքներ անցկացնելն է: Բայց Բաքվի և Անկարայի պաշտոնյաները վերջին շրջանում փորձում են Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանում համատեղ զորավարժություններ անցկացնելով,  դերակատար լինել նաև այս տարածաշրջանում: Կասպից ծովում օտարերկրյա պետությունների ներկայության թեմայով  Կասպից ծովի մերձափնյա պետությունների գագաթնաժողովի մասնակիցները դեմ են արտահայտվել զորավարժությունների անցկացմանը: Սեպտեմբերի 7 -ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարեց Կասպից ծովում ադրբեջանական և թուրքական նավատորմի համատեղ զորավարժությունների շարունակման մասին:

Ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարության, վարժանքի նոր փուլում, Ադրբեջանի  հատուկ ռազմածովային ուժերը թուրք զինվորականների հետ համատեղ իրականացրել են տարբեր մարտական առաքելություններ, այդ թվում՝ մարտական ​​գործողությունների ծրագրում, ահաբեկչական դիվերսիոն խմբի,  ենթադրյալ թշնամու և նրա ժամանակավոր հենակետի ոչնչացում:

Համատեղ վարժանքների ընթացքում, թշնամու ենթադրյալ դիրքերը ոչնչացնելու գործողությունն իրականացվել է նաև նավակների միջոցով:

Հաղորդման մեջ  չի նշվում վարժանքների մասնակիցների թիվը  և զորավարժությունների ընթացքում օգտագործված ռազմական տեխնիկան:

  Կասպից  ծովի ափամերձ երկրները, հատկապես Ռուսաստանը, որևէ կերպ չեն արձագանքել զորավարժությունների անցկացմանը: Սակայն ծովափնյա պետությունների ղեկավարների միջև ստորագրված մի քանի համաձայնագրերի համաձայն՝ Կասպից ծովում օտարերկրյա կառավարությունների ներկայությունն արգելված է: Կասպից ծովի ափամերձ պետությունների ղեկավարներն այս կապակցությամբ փաստաթուղթ են ստորագրել Աստրախանում կայացած  վերջին գագաթնաժողովում: Կասպից ծովի ափամերձ պետությունները նախկինում անհանգստացած էին այս տարածաշրջանում ԱՄՆ -ի և նրա դաշնակիցների ռազմական ներկայությամբ, քանի որ արևմտյան կառավարությունները հիմնականում միտված են ապակայունացնելու տարածաշրջանը:

Փորձագետներն ասում են, որ Ադրբեջանի  միջոցով Թուրքիայի մուտքը Կասպից ծով, նույնն է, ինչ Միացյալ Նահանգների մուտքն այնտեղ: Հատկապես որ Անկարայի կառավարության պաշտոնյաները գործնականում ապացուցեցին, որ պատրաստ են անել հնարավոր ամեն ինչ՝ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ -ի պահանջները կատարելու համար: