Հրապարակվել է Աֆղանստանի 6 հարևան երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի հայտարարությունը
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը Իրանի ներկայությամբ Աֆղանստանի 6 հարևան երկրների ԱԳ նախարարների վիրտուալ հանդիպման ավարտին տարածվել է համատեղ հայտարարություն, որում ասվում է, որ աֆղան ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան, և խաղաղության ու հաշտության ցանկացած ծրագիր, պետք է համապատասխանի նրանց ձգտումներին:
ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը տարածել է Իրանի, Չինաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների վերջին վիրտուալ հանդիպման համատեղ հայտարարությունը: Համաժողովը հյուրընկալում էր Պակիստանի ԱԳ նախարարը:
Հայտարարության մեջ նշվում է, «Վերոնշյալ վեց երկրների ԱԳ նախարարները, փխըմբռնման և կառուցողական մոտեցման մթնոլորտում, անդրադառնալով Աֆղանստանից օտարերկրյա զորքերի ամբողջական դուրսբերմանն ընդգծել են, այդ երկրի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան, և որ այդ քայլը պետք է գործնականում նպաստի Աֆղանստանի խաղաղությանը: Այս գործընթացը պետք է տեղի ունենա Աֆղանստանի ժողովրդի առաջնորդությամբ՝ հանուն ազգային խաղաղության և հաշտեցման»:
Հայտարարության մեջ նշվել է, որ Աֆղանստանում տեղի ունեցող փոփոխությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ճգնաժամը ռազմական լուծում չունի, ևերկրում պետք է հաստատվի համապարփակ քաղաքական կառույց՝ բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ:
Անկասկած, Աֆղանստանի հարևան երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները, հատկապես այս երկրում ազատ և համապարփակ կառավարական կառույց ստեղծելու անհրաժեշտությունն ընդգծելը, շատ կարևոր և արժեքավոր է, և համապատասխանում է Աֆղանստանի ժողովրդի ցանկությանը:
Հանդիպման ավարտին տարածված ի հայտարարության մեջ կա երկու կարևոր կետ: Նախ ՝ այն պահանջները, որոնք ակնկալվում է, որ կկատարեն թալիբները, ներառյալ Աֆղանստանի ժողովրդի ինքնորոշումը և երկրում խաղաղության հաստատումը:
Աֆղանստանի հարևանները նաև պարտավորվել են անհրաժեշտ, հատկապես՝ բժշկական օգնություն ցուցաբերել, այդ երկրի բնակիչներին և բացել իրենց նավահանգիստները` ապրանքների անխափան փոխանցման համար:
Սա վկայում է այն մասին, որ հարևան կառավարությունները տեղյակ են Աֆղանստանում տիրող իրավիճակից և աշխատում են նվազեցնել այդ երկրում տիրող, հատկապես հումանիտար ճգնաժամը:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ Աֆղանստանը գրավված էր ԱՄՆ -ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) կողմից, Աֆղանստանի և տարածաշրջանի քաղաքական շրջանակները տարածաշրջանային օգնությունը համարում էին երկրի ճգնաժամի միակ լուծումը:
Այս կապակցությամբ Աֆղանստանի քաղաքական հարցերի փորձագետ Ահմադ Սաիդին ասել է. «Աֆղանստանի հարևաններն առանցքային դեր են խաղում այդ երկրի ժողովրդին խաղաղություն պարգևելու և ճգնաժամի լուծման հարցում: Սակայն այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ շահերի պահպանման և փոխադարձ ակնկալիքների բավարարման վրա»:
Սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում, ԱՄՆ -ն և արեւմտյան այլ երկրները տարածաշրջանի, հատկապես Աֆղանստանի հարևան երկրներին թույլ չեն տվել օգնություն տրամադրել այդ երկրին՝ ճգնաժամը լուծելու նպատակով: Սակայն հիմա, երբ Աֆղանստանում իրավիճակը փոխվել է, կա այդ երկրի ժողովրդին օգնելու հնարավորություն:
«Թալիբանը», որպես Աֆղանստանում իշխող խումբ, պետք է ապահովի անհրաժեշտ պայմաններ՝ երկրին տարբեր տեսակի օգնություն ցուցաբերելու համար: Անկասկած այս խումբը և դրա հիմնական հովանավոր համարվող Պակիստանը, որն աջակցել է Աֆղանստանում այս խմբի իշխանության հաստատմանը, չեն կարող լուծել ճգնաժամը: Ուստի Պակիստանը պետք է դադարեցնի Աֆղանստանի հարևանա զդեցիկ երկրների հետ հակամարտությունը և լարվածությունը փոխարինի կառուցողական համագործակցությամբ:
«Նոր Ամերիկա» կենտրոնի քաղաքական փորձագետ Սթիվ Քոլն ասում է. «Տարածաշրջանի երկրների և Աֆղանստանի հարևանների միջև մրցակցությունը պետք է վերածվի փոխգործակցության և օգնի վերակառուցել այդ երկիրը: Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների համապարփակ քննարկումը թույլ կտա լուծել այդ երկրի ճգնաժամը»:
Ամեն դեպքում, Աֆղնաստանի ժողովրդի հատկապես ՝թնիկ խմբերի իրավունքներն ապահովելու թալիբների ու Պակիստանի ջանքերը, և Աֆղանստանի վեց հարևան երկրների հրապարակած հայտարարության կարևոր կետի իրականացումը, որը ենթադրում է անկախ Աֆղանստան և սեփական ճակատագիրը որոշելու ժողովրդի իրավունքի իրացում, կդառնա առաջին և կարևոր քայլը՝ Աֆղանստանում առկա ճգնաժամի լուծման համար հիքմեր ստեղծելու ճանապարհին:
Հակառակ դեպքում, տարբեր հանդիպումների անցկացնելով և միայն հայտարարություններ հնչեցնելով, հնարավոր չի լինի բացել Աֆղանստանում թալիբների հանգույցը և արդարացնել Պակիստանի միջամտությունը այդ երկրի ներքին գործերին, ինչի դեմ բողոքել են նաև աֆղանցիները: