Մեկնաբանություն- Արաբական լիգան և Սիոնիստական ռեժիմը հակաիրանական համատեղ մեղադրանքներ են հնչեցրել
Վերջին օրերին ԱՄՆ -ն ու նրա տարածաշրջանային դաշնակիցները հերթական անգամ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը որպես որպես պատրվակ են օգտագործել՝ Թեհրանին որպես անվտանգության սպառնալիք ներկայացնելու համար:
Արաբական լիգայի քառակողմ ինքնահռչակ հանձնաժողովբ իր վերջին նիստում հանդես եկավ կեղծիքների վրա հիմնված լի հայտարարությամբ և առանց անդրադառնալու Իսրայելի միջուկային զինանոցին, Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը որպես սպառնալիք ներկայացրեց: Հայտարարության մեջ կոչ է արվել անհապաղ և համապարփակ մեխանիզմներ ստեղծել՝ Իրանի բոլոր միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու համար:
Այս մեղադրանքներին զուգահեռ. Մոսկվա կատարած այցի ընթացքում, Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը նույնպես Իրանին մեղադրեց միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ:
Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների հակաիրանական հայտարարություններն իրականում Իսրայելի նախկին վարչապետ Նեթանյահուի ծիծաղելի հայտարարությունների վերարտադրությունն են, որոնք նա մի քանի անգամ արել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և որոնք ծաղրի առարկա էին դարձել՝ անհիմն ու կեղծ լինելու համար:
Իրանաֆոբիայի քաղաքականությունը, որն ԱՄՆ-ի, Իսրայելի ու նրանց տարածաշրջանական արաբ դաշնակիցների եռանկյունու համատեղ քաղաքականության մի մասն է, կրկնվում է: Այսօր կրկնվում են անցյալում հնչեցված հակաիրանական մեղադրանքները, որոնք ՀԳՀԾ-ի պահպանման պատրվակով, նոր երանգ ու փայլ ստանալով, վերածվել են Իրանի դեմ ուղղված սպառնալից հռետորաբանության:
ՄԱԿ -ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին օրերս ՄԱԿ -ի ԱԽ նախագահին ուղղված նամակում, զգուշացրել է իսրայելցի պաշտոնյաների կողմից Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ: Նա հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իրեն վերապահում է միջազգային իրավունքին համապատասխան իրավունք՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ՝ պաշտպանելու իր քաղաքացիներին, շահերը, օբյեկտներն ու ինքնիշխանությունը՝ ցանկացած ահաբեկչական կամ սադրիչ գործողություններից:
Հարց է ծագում, թե արդյոք Սիոնիստական ռեժիմը և արաբական որոշ ռեժիմներ, որոնք պաշտոնական հարաբերություններ են հաստատել օկուպանտ և հանցավոր եժիմի հետ, իրոք «մտահոգվա՞ծ են տարածաշրջանի անվտանգությամբ»: Անշուշտ, այս հարցի պատասխանը ոչ է:
Այս գործողությունները հետապնդում են կոնկրետ նպատակներ, որոնցից մեկը պաղեստինյան հիմնախնդիրը երկրորդ պլան մղելն է և տարածաշրջանում ճգնաժամերի և պատերազմների հիմնական պատճառների քողարկումը, որոնք տարածաշրջանի երկրներին պարտադրվել են Միացյալ Նահանգների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի համատեղ նախագծով:
Ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Գարեթ Փորթերն ասում է. «Իրական սպառնալիքը տարածաշրջանի այն երկրներն են, որոնք ամեն ինչ անում են՝ ԱՄՆ-ից զենք գնելու համար»,
Իսրայելն ու տարածաշրջանի արաբական ռեժիմները, որոնք դավաճանել են Պաղեստինի պայքարին, իրականում տարածաշրջանի անապահովության պատճառների մի մասն են: Իսրայելի և ԱՄՆ -ի քաղաքականությանը համահունչ նրանց գործողությունները և կրկնվող հայտարարություններն այն մասին, թե Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար, քաղաքական խաբեության ձև է `փաստերը շրջված ներկայացնելու համար: Իրանի միջուկային ծրագիրը գտնվում է ՄԱԳԱՏԷ -ի լիակատար և շարունակական վերահսկողության ներքո: Իսկ Սիոնիստական ռեժիմը, որի ոչ ավանդական միջուկային ծրագրի նկատմամբ որևէ վերահսկողություն չկա, ունի 200 -ից 300 միջուկային մարտագլխիկ:
Ինչպես նշել է Իրանի դիվանագիտական կառույցի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ՝ ի պատասխան այս պնդումների. «Նման հայտարարությունների հեղինակների հիմնական մտահոգությունը Սիոնիստական ռեժիմին բաց և գաղտնի ծառայություն մատուցելն է»: