Մեկնաբանություն- Արաբական լիգան և Սիոնիստական ​​ռեժիմը հակաիրանական համատեղ մեղադրանքներ են հնչեցրել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i150366-Մեկնաբանություն_Արաբական_լիգան_և_Սիոնիստական_ռեժիմը_հակաիրանական_համատեղ_մեղադրանքներ_են_հնչեցրել
Վերջին օրերին ԱՄՆ -ն ու նրա տարածաշրջանային դաշնակիցները հերթական անգամ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը որպես որպես պատրվակ են օգտագործել՝ Թեհրանին որպես անվտանգության սպառնալիք ներկայացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2021 07:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Արաբական լիգան և Սիոնիստական ​​ռեժիմը հակաիրանական համատեղ մեղադրանքներ են հնչեցրել

Վերջին օրերին ԱՄՆ -ն ու նրա տարածաշրջանային դաշնակիցները հերթական անգամ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը որպես որպես պատրվակ են օգտագործել՝ Թեհրանին որպես անվտանգության սպառնալիք ներկայացնելու համար:

Արաբական լիգայի քառակողմ ինքնահռչակ հանձնաժողովբ իր վերջին նիստում հանդես եկավ կեղծիքների վրա հիմնված լի հայտարարությամբ և առանց անդրադառնալու Իսրայելի միջուկային զինանոցին, Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը որպես սպառնալիք ներկայացրեց: Հայտարարության մեջ  կոչ է արվել անհապաղ և համապարփակ մեխանիզմներ ստեղծել՝ Իրանի բոլոր միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու համար:

Այս մեղադրանքներին զուգահեռ. Մոսկվա կատարած այցի ընթացքում, Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը նույնպես Իրանին մեղադրեց միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ:

Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների  հակաիրանական հայտարարություններն իրականում Իսրայելի նախկին վարչապետ Նեթանյահուի ծիծաղելի հայտարարությունների վերարտադրությունն են, որոնք նա մի քանի անգամ արել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և որոնք ծաղրի առարկա էին դարձել՝ անհիմն ու կեղծ լինելու համար:

 Իրանաֆոբիայի  քաղաքականությունը, որն ԱՄՆ-ի, Իսրայելի ու նրանց տարածաշրջանական արաբ դաշնակիցների եռանկյունու համատեղ քաղաքականության մի մասն է,  կրկնվում է:  Այսօր կրկնվում են անցյալում հնչեցված  հակաիրանական  մեղադրանքները, որոնք ՀԳՀԾ-ի պահպանման պատրվակով,   նոր երանգ ու փայլ ստանալով, վերածվել են Իրանի դեմ ուղղված սպառնալից հռետորաբանության:

ՄԱԿ -ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին օրերս  ՄԱԿ -ի ԱԽ նախագահին ուղղված նամակում,  զգուշացրել է իսրայելցի պաշտոնյաների կողմից  Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ: Նա հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իրեն վերապահում է միջազգային իրավունքին համապատասխան իրավունք՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ՝ պաշտպանելու  իր քաղաքացիներին, շահերը, օբյեկտներն ու ինքնիշխանությունը՝ ցանկացած ահաբեկչական կամ սադրիչ գործողություններից:

Հարց է ծագում, թե արդյոք Սիոնիստական ​​ռեժիմը և արաբական որոշ  ռեժիմներ, որոնք պաշտոնական հարաբերություններ են հաստատել օկուպանտ և հանցավոր  եժիմի հետ, իրոք «մտահոգվա՞ծ են տարածաշրջանի անվտանգությամբ»: Անշուշտ, այս հարցի պատասխանը ոչ է:

Այս գործողությունները հետապնդում են կոնկրետ նպատակներ, որոնցից մեկը պաղեստինյան հիմնախնդիրը երկրորդ պլան մղելն է և տարածաշրջանում ճգնաժամերի և պատերազմների հիմնական պատճառների քողարկումը, որոնք տարածաշրջանի երկրներին պարտադրվել են  Միացյալ Նահանգների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի համատեղ նախագծով:

Ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Գարեթ Փորթերն ասում է. «Իրական սպառնալիքը տարածաշրջանի այն երկրներն են, որոնք ամեն ինչ անում են՝ ԱՄՆ-ից զենք գնելու համար»,

Իսրայելն ու տարածաշրջանի արաբական ռեժիմները, որոնք դավաճանել են Պաղեստինի պայքարին, իրականում տարածաշրջանի անապահովության պատճառների մի մասն են: Իսրայելի և ԱՄՆ -ի քաղաքականությանը համահունչ նրանց գործողությունները և կրկնվող  հայտարարություններն այն մասին, թե Իրանի  միջուկային ծրագիրը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար, քաղաքական խաբեության ձև է `փաստերը շրջված ներկայացնելու համար: Իրանի միջուկային ծրագիրը գտնվում է ՄԱԳԱՏԷ -ի լիակատար և շարունակական վերահսկողության ներքո: Իսկ Սիոնիստական ​​ռեժիմը, որի ոչ ավանդական միջուկային ծրագրի նկատմամբ որևէ վերահսկողություն չկա,  ունի 200 -ից 300 միջուկային մարտագլխիկ:

Ինչպես նշել է Իրանի դիվանագիտական ​​կառույցի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ՝ ի պատասխան այս պնդումների. «Նման հայտարարությունների հեղինակների հիմնական մտահոգությունը Սիոնիստական ​​ռեժիմին բաց և գաղտնի ծառայություն մատուցելն է»: