Մեկնաբանություն- Իրաքի վարչապետի այցը Թեհրան, ռազմավարական բանակցություններ՝ երկկողմ և տարածաշրջանային նպատակներով
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում են յոթ նախարարներ և երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, այսօր մեկօրյա այցով կժամանի Թեհրան: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ՝ ԻԻՀ պաշտոնյաների հետ:
Այցի ընթացքում, Իրաքի վարչապետն իրանցի պաշտոնյաների հետ կքքնարկի այնպիսի հարցեր, ինչպես՝ ահաբեկչական խմբերի դեմ պայքարում երկու երկրների անվտանգության ծառայությունների համագործակցության հարցը, տնտեսական հարաբերությունների զարգացումը, Բաղդադում կայացած վերջին հանդիպման արդյունքները և գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության մեջ մեղադրվող ամերիկացի զինվորականներին պատասխանատվության ենթարկելը:
Իրանի նոր նախագահի պաշտոնավարման ըթնացքում Իրաքի վարչապետի այցը Թեհրան, վկայում է, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է իրաքցի պաշտոնյաների համար: Բաղդադը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը, ինչի համար գոյություն ունի երկու պատճառ:
Առաջինը քաղաքական և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն է: Իրանի ազդեցիկ դերը Իրաքի հիմնախնդիրների լուծման հարցում և ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրաքին ցուցաբերված աջակցությունը երկու երկրների հարաբերությունների պատմության էջերից է, որը երբեք չի մոռացվի:
Երկրորդ պատճառն Իրաքի տնտեսական ենթակառուցվածքների վերակառուցման և խնդիրների լուծման գործում Իրանի աջակցությունն է: Իրաքը էներգիայի և էլեկտրաէներգիայի ներմուծման կարիք ունի, և Իրանի տրանսպորտային համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի Բաղդադի համար: Իրանն ու Իրաքը նախկինում քննարկել են երկու երկրների միջև համաձայնությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ Խոռամշահրի միջոցով երկու երկրների երկաթուղու միացումը Բասրային: Այդ նախագծով նախատեսվում է Խոռամշահր-Բասրա երկաթգիծը միացնել հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջազգային միջանցքին, ինչին Իրաքին հնարավորություն կտա իր ապրանքները Մետաքսի ճանապարհով արտահանել աշխարհի այլ շրջաններ՝ Եվրասիայից մինչև Եվրոպա:
Վերոնշյալը վկայում է, որ Իրան-Իրաք հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Կարելի է ասել, որ Իրանի և Իրաքի տնտեսական-քաղաքական մերձեցման հնարավորություններն բազմազան են և ընդարձակ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ուխտագնացությունները, հատկապես՝ Քարբալա ուխտագնացությունը և Արբաինի երթի փառահեղ ծեսը, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն, պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ հարաբերություններն ամրապնդելու համար: Այդ շրջանակում, Իրանն օգտագործում է այս հնարավորությունը՝ շարունակելու Իրաքում ընթացող Հոսեյնիի Արբաինի երթի քվոտան ավելացնելուն ուղղված բանակցությունները:
Իրանն ու Իրաքը տարածաշրջանում ունեն ընդհանուր շահեր, և բնական է, որ ուշադիր են տարածաշրջանի ընդհանուր սպառնալիքների նկատմամբ: Ուստի ալ- Քազեմիի այցի կարևոր նպատակներից է նաև անվտանգության ու տարածաշրջանային դիվանագիտության ամրապնդումը: Այս համատեքստում այն, ինչ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար Իրաքի հետ հարաբերություններում, ընդհանուր շահերն են, անվտանգությունը, արժանապատվությունը, տարածաշրջանային հեղինակությունը և Իրաքում իրավիճակի բարելավումը: Ինչպես որ Աֆղանստանում Միացյալ Նահանգներն իր հետևից թողեց անապահովություն, պատերազմ և պառակտում, Իրաքում ևս այդ երկրի ներկայությունը բացի անապահովությունից, ահաբեկչության տարածումից և տնտեսական հետամնացությունից այլ հետևանքներ չի ունեցել: :
Այսպիսով, հաշվի առնելով վերը նշվածը, Իրաքի վարչապետի այցը Թեհրան պետք է դիտարկել որպես ռազմավարական նշանակության ունեցող այց; Հատկապես տարածաշրջանի ներկա իրավիճակում ականատես ենք ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից տարածաշրջանում Իրան-Իրան հարաբերությունները խաթարելուն ուղղված քայլերին: