Մեկնաբանություն. Ադրբեջանի նախագահի հակաիրանական հայտարարություններն արժանացել են բացասական արձագանքների
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i151866-Մեկնաբանություն._Ադրբեջանի_նախագահի_հակաիրանական_հայտարարություններն_արժանացել_են_բացասական_արձագանքների
Վերջին օրերին Ադրբեջանում Իլհամ Ալիևի կառավարության որոշ անցանկալի և անտեղի քայլերն արժանացել են տարածաշրջանի քաղաքական շրջանակների և Իրանի ու Ադրբեջանի Հանրապետության սոցիալական ցանցերի օգտատերերի բացասական արձագանքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2021 14:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ադրբեջանի նախագահի հակաիրանական հայտարարություններն արժանացել են բացասական արձագանքների

Վերջին օրերին Ադրբեջանում Իլհամ Ալիևի կառավարության որոշ անցանկալի և անտեղի քայլերն արժանացել են տարածաշրջանի քաղաքական շրջանակների և Իրանի ու Ադրբեջանի Հանրապետության սոցիալական ցանցերի օգտատերերի բացասական արձագանքներին:

Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի սեպտեմբերի 27-ին հայկական ուժերի դեմ իրականացրած ռազմական հարձակման տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում  տարօրինակ և աննախադեպ քայլի դիմեց: Ադրբեջանի նախագահն իր ելույթում Իրանը ներկայացրել է որպես Ադրբեջանի հանրապետության   նոր թշնամի:  Անփորձ քաղաքական գործիչը, ով 2003 թվականից ի վեր  իր հոր՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի փոխարեն բազմել է այդ երկրի  նախագահի աթոռին, իր չկշռադատված ու  հանդուգն հայտարարություններում, նաև Իրանին  սպառնացել է, որ  էթնիկ պատկանելիության հարցով   կհրահրի ազերիներին:

Փաստորեն վերջին ամիսներին ու տարիներին, արձագանքելով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացման դեմ Հայաստանի իշխանությունների բողոքին, Ադրբեջանի հանրապետության նախագահը մշտապես ընդգծել է, որ այդ երկիրն իր տարածքներում կանի այն,ինչ ցանկանում է, իսկ սահմանային տարածքներում Իրանի զինված ուժերի զորավարժությունների անցկացումը թշնամական քայլ է համարել Բաքվի կառավարության դեմ: 

Այնուամենայնիվ, Իլհամ Ալիևի կառավարությունը պետք է տեղյակ լինի այն փաստի մասին, որ երբ Նախիջևանում մի քանի երկրների զինվորականների հետ համատեղ վարժանքներ է անցկացնում և նույնիսկ մերձկասպյան երկրների ղեկավարների համաձայնագրին հակառակ, Կասպից ծովում փորձում է ծովային զորավարժություններ անցկացնել  սահմաններից դուրս գտնվող երկրի հետ, իսկ Իրանի հետ Ադրբեջանի սահմանային տարբեր շրջաններում սիոնիստների ներկայությունը զարմանալիորեն ընդլայնվում է,  Իրանի պատասխանն  անկասկած, ծանր, լուրջ և վճռական է լինելու:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները պայմանավորված են Բաքվում սիոնիստ դիվանագետներից և տարածաշրջանի որոշ քաղաքական գործիչներից խաբվելու փաստով:

Փաստորեն, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, հատկապես Իրանին որպես թշնամի համարելը, հնչում են այն դեպքում, երբ Թեհրանի պաշտոնյաները միշտ փորձել են կառուցողական հարաբերություններ ունենալ Բաքվի հետ:

Հարևան և մուսուլմանական երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում, Իրանը բազմիցս  ընդգծել է Ադրբեջանի մուսուլման ժողովրդի ու կառավարության հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Այդուհանդերձ, Ադրբեջանի նախագահը, ով ավելի քան մեկ տարի առաջ սահմանի զրոյական կետ կատարած այցի ժամանակ Իրանի և Ադրբեջանի միջև երկար սահմանը անվանել էր «բարեկամության սահման», այժմ, թշնամիների քարոզչության ազդեցության տակ, փոխել է իր հայտարարությունները:

Հաշվի առնելով Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների ընդլայնման թշնամիների՝ Հայաստանի հետ Իրանի սահմանները փակելու և նույնիսկ այն գրավելու քաղաքականության մի մասի բացահայտումը, թվում է, որ Իլհամ Ալիևի կառավարությունը դա իր օրակարգում է ներառել սիոնիստ դիվանագետների և տարածաշրջանի որոշ երկրների հետ կապված որոշ դիվանագետների պահանջով և լարվածության մեջ  ներքաշվել Իրանի հետ: Կասկած չկա, որ Իլհամ Ալիևի կառավարությունը հույսեր է փայփայում կապված  որոշ օտարերկրյա կառավարությունների տված խոստումների հետ: Բաքվի պաշտոնյաները կարծում են, որ որոշ տարածաշրջանային տերությունների համաձայնությունը շահելու դեպքում,  կարող են  Հայաստանի տարածքի մի մասը գրավելով, նեղ վիճակի մեջ գցել Իրանին` և տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ ստեղծել իր  հարավային հարևանի համար:

Մինչդեռ  Իրանը ավելի քան չորս տասնամյակ կանգնած է գերիշխանության համակարգի դեմ և  կանգուն ու հզոր շարունակում է ապրել: Այդ իսկ պատճառով,  բացառվում է, որ Իլհամ Ալիևի կառավարությունը, որը կարողացել է երրորդ երկրների  օգնությամբ և միջազգային աջակցությամբ հետ վերցնել Ադրբեջանի Հանրապետության տարածքները, կկարողանա խնդիրներ ստեղծել հարավային հարևանի համար: