Մամուլի տեսություն 29.09.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i151908-Մամուլի_տեսություն_29.09.2021
Իրանը հայտարարել է, որ ինչպես Ադրբեջանի համար անհրաժեշտ ապրանքներին առանց որևէ խոչընդոտի հասնում են Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև սահմաններ, այնպես էլ իրանական ապրանքների անվճար տարանցումը իր հյուսիսային հարևանի տարածքով դեպի Վրաստան և Սև ծով պետք է երաշխավորված լինի:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 08:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.09.2021

Իրանը հայտարարել է, որ ինչպես Ադրբեջանի համար անհրաժեշտ ապրանքներին առանց որևէ խոչընդոտի հասնում են Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև սահմաններ, այնպես էլ իրանական ապրանքների անվճար տարանցումը իր հյուսիսային հարևանի տարածքով դեպի Վրաստան և Սև ծով պետք է երաշխավորված լինի:

Քեյհան օրաթերթ

Ատլանտյան խորհուրդ. Հակառակ ԱՄՆ -ի ծրագրին, իրանական հեղափոխական առասպելը տարածվեց տարածաշրջանում

Ամերիկյան վերլուծական կենտրոնը խոստովանել է, որ ի հեճուկս քառասուն տարի առաջ Վաշինգտոնի ծրագրի, Իրանն ու Իրաքը բարեկամացել են և  Իրանն ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերել:

Անդրադառնալով  1980 թվականին Սադդամի բանակի Իրան ներխուժմանն Ատլանտյան խորհուրդը գրում է. «Այդ ժամանակ, շատ երկրներ չմտահոգվեցին այդ կապակցությամբ: Իսկ արաբ դիվանագետը Նյու Յորքում հայտարարեց, որ իրեն հաճելի է տեսնել, թե ինչպես է Իրաքը փորձում չեզոքացնել իրանական հեղափոխական առասպելը: Այս հեղափոխությունը կարողացավ տապալել Իրանում տիրող միապետությունը: Հարձակման ժամանակ, հետո ԱՄՆ կառավարությունը կանգնեց Իրաքի կողքին, քանի որ այն համարում էր, որ Իրանը պետք է պատժվի ու մեկուսանա: Այնուամենայնիվ, 40 տարի անց Իրանը դարձավ տարածաշրջանի գերիշխող ուժ և մեծ ազդեցություն ունեցավ Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Իրաքում: 2003 թվականին Միացյալ Նահանգները մի քանի շաբաթում տապալեց Սադդամի աշխարհիկ ռեժիմը ՝ ստեղծելով պայմաններ, որոնք ամրապնդեցին Իրաքի շիա մեծամասնության ազդեցությունը: Սա Արևմտյան Ասիայում առաջացրեց  կրոնական  հավասարակշռությունը, որը  ձեռնտու էր սուննիներին և թուլացրեց Վաշինգտոնի և արաբական աշխարհի նրա ավանդական գործընկերների միջև կապերը: Իսկ Իրանում հաստատվեց  կրոնական կառավարություն, որը Սադամը և նրա կողմնակիցները չկարողացան տապալել»:

ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելք են եկել 40 տարի առաջ, սակայն հիմա նրանց ներկայությունը նմվազում է, իսկ Իրանն ու Իրաքը տարիների ընթացքում ավելի են մտերմացել:

 

Շարղ օրաթերթ

Հարձակում «ով»-ների վրա

Իրանի իսլամական խորհրդարանի պատգմավորները մեկ շաբաթվա ընթացքում քննադատության են ենթարկել Ադրբեջանի երկու քաղաքական գործիչների:

Ադրբեջանցի քաղաքական գործիչների հակաիրանական հայտարարությունները բացասական արձագանք ստացան Իրանում:

Մեկ շաբաթվա ընթացքում Հոսեյն Քալիևը և Իլհամ Ալիևը մեղադրանքներ հնչեցրին Իրանի հասցեին, որոնք արժանացան ներքին արձագանքների: Անցյալ շաբաթ իրանցի օրենսդիրները Թվիթերում քննադատեցին  ադրբեջանցի պատգամավոր Հուսեյն Քալիևին: Իսկ երեկ, խորհրդարանի երկու պատգամավոր քննադատեցին  նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:

Վերջինս իր հայտարարություններում դատապարտել էր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան իրանական բեռնատարների «անօրինական» մուտքը:

 

Էթեմադ օրաթերթ

Բաքուն պետք է համարժեք պատասխանի  Իրանի բարի կամքին ու բարեկամությանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել է ԻԻՀ զինված ուժերի զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: Նա նշել է. «Դա ինքնիշխանության խնդիր է և արվում է ամբողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար»:

Իրանի հյուսիսային սահմանին մի քանի լայնածավալ զորավարժություններ անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն  ինչպես նաև, ադրբեջանցի սահմանապահների կողմից հայկական հողում իրանցի բեռնափոխադրողներից գումար շորթելն ու վառելիք և այլ ապրանքներ  փոխադրող մի քանի բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալությունը բացասական արձագանքի է արժանացել Թեհրանում:

Եթե ​​իրանական զորավարժությունների անցկացման ժամկետները հարմար չեն, ապա հարց է ծագում, թե ինչո՞ւ պետք է Բաքուն նույն իրավիճակում ռազմական զորավարժություններ անցկացնի Պակիստանի և Թուրքիայի հետ:

Իրանը հայտարարել է, որ ինչպես Ադրբեջանի համար անհրաժեշտ ապրանքներին առանց որևէ խոչընդոտի  հասնում են Իրանի, Ադրբեջանի  և Թուրքիայի միջև սահմաններ, այնպես էլ իրանական ապրանքների անվճար տարանցումը իր հյուսիսային հարևանի տարածքով  դեպի Վրաստան և Սև ծով պետք է երաշխավորված լինի:

Իրանի սահմանների վրա Սիոնիստական ​​ռեժիմի ազդեցությունն ամենևին ընդունելի չէ Թեհրանի համար: Սա Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքն է, որը գիտեն  բոլոր հարեւանները: Իրանում Բաքվից փոխադարձություն են ակնկլալում  բարեկամությանը և բարի կամքին, ինչպես նաև հավասարակշռված դիրքորոշմանն ի պատասխան:

 

armenpress.am

Վրաստանի վարչապետը հույս ունի, որ կնպաստի Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

 Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ առաջիկայում պլանավորում Է այցելել Ադրբեջան ու Հայաստան և հույս ունի, որ դրական դեր կխաղա հարևան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վաղը ես ուղևորվում եմ Բաքու: Հանդիպում կունենամ նախագահ Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում: Մենք լավ հարաբերություններ ունենք: Ամենագլխավորը՝ մենք միմյանց վստահում ենք: Երբ վստահություն կա երկրների և ղեկավարների միջև, կարծում եմ՝ բոլոր հարցերը կլուծվեն հարկ եղած ձևով»,- Ղարաբաշվիլին ասել Է սեպտեմբերի 28-ին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես նույն այդպիսի հարաբերություններ ունեմ Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ, ով մի քանի շաբաթ առաջ եղել Է Թբիլիսիիում: Առաջիկայում ես նաև պլանավորում եմ այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կկարողանամ իմ ողջ Էներգիան ներդնել հարաբերությունների (Երևանի և Բաքվի միջև.-խմբ.) կարգավորման գործում և դրական դեր խաղալ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում համաշխարհային առաջնորդներին առաջարկել Է «հարևանության խաղաղ նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ավելի ուշ Կառավարության ղեկավարը հայտարարել Էր, որ Վրաստանը հանդես Է գալիս Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի բարձր մակարդակով շփումների համար հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ:

 

 

armenpress.am

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  

«Ոչ, չի սպասվում»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է նա:

Պուտինը և Էրդողանը բանակցությունների կանցկացնեն սեպտեմբերի 29-ին՝ Սոչիում: Ինչպես ավել վաղ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ՝ քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում ու Հարավային Կովկասում:

 

armenpress.am

Էրդողանը Բայդենին կհանդիպի հոկտեմբերին կայանալիք G20-ի շրջանակում

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-31-ը, կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Էրդողանը վերջերս հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններն անառողջ են՝ հավելելով, որ երկու երկրներն էլ պետք է «գլուխ հանեն» Անկարայի կողմից ռուսական С-400 պաշտպանական համակարգեր գնելու հետ կապված հարցերից:

«Երկու երկրներն էլ պետք է միասին աշխատեն որպես բարեկամներ, սակայն ներկայիս ուղղությունը որևէ լավ բան չի խոստանում»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ինքն ու նախագահ Բայդենը համատեղ աշխատանքը «ճիշտ չեն սկսել»: 

 

panarmenian.net

Բաքվի 2022-ի գերակայությունը՝ բանակի զինումն արդիական տեխնիկայով և տարածաշրջանային միջանցքի ստեղծումը

 Բաքուն 2022թ․ գերակայություն է հայտարարել բանակի զինումն արդիական տեխնիկայով և տարածաշրջանային միջանցքի ստեղծումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ։

«Ժամանակակից էկոնոմիկայի ոլորտների ստեղծումը, նոր միջազգային և տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ միջանցքի վերականգնումը արտացոլված են Ադրբեջանի 2022թ․»,-ասել է Ասադովը, գրել է Moscow-baku.ru-ն։

Նաև միջոցներ են հատկացվում 44-օրյա պատերազմում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կատարվելիք աշխատանքների համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենքի և զինտեխնիկայի գնման նոր հայտեր է ներկայացրել։Նա հավելել է, որ իրենք հետաքրքրվում են նոր մշակումներով՝ տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորությունները։

 

panarmenian.net

Freedom House-ի կոչը ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող օրենքի կիրարկումը

 Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը:

«Freedom House-ը մտահոգված է վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու առթիվ հարուցված քրեական գործով։

Սա տեղի է ունենում Ազգային ժողովում պետական պաշտոնյաների դեմ «ծանր վիրավորանքը» քրեականացնող փոփոխություններ ընդունելուց ընդամենը երկու ամիս անց և խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում՝ ներառյալ խոսքի ազատությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծված 137.1-րդ հոդվածով՝ առանց ենթադրյալ «տուժող» Նիկոլ Փաշինյանի կողմից բողոքի կամ ներկայացված հանցագործության մասին հաղորդման:

Ֆեյսբուքյան օգտատերի կողմից Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու հանգամանքը իրավապահ մարմիններն արձանագրել են իրականացված մոնիթորինգի արդյունքում՝ առանց ենթադրյալ տուժողի բողոքն ստանալու։